Մարդկության թվաքանակի աճի ներկայիս տեմպերի պահպանման դեպքում մարդակերության տարածումը խիստ հավանական է: Նման, մեղմ ասած, ոչ հուսադրող եզրահանգման է եկել Սթենֆորիդի համալսարանի պրոֆեսոր Պաուլ Էրիխը:
Վերջինիս կարծիքով սննդի հայթայթման հարցը այնքան կսրվի, որ մարդկությունը ստիպված կլինի նաև նաև փոխել համամարդկային բարոյական նորմերը, մասնավորպես սննվել իր նմաններով:
Գիտնականը փաստում է, որ մարդկությունը վերջին 45 տարիների ընթացքում աճել է 2.5 մլրդ-ով, ինչը ի վերջո կարող է հանգեցնել «ռեսուրսների համար պատերազմի»:
Բազմիցս խոսվել է այն մասին, որ մարդկային տարբեր շեղվածությունները սկիզբ են առնում ավելի շատ Արևմուտքում և այդ ամենը արվում է քողարկված` մարդու իրավունքների ֆոնի տակ: Հաճախ կարելի է լսել այն, որ եթե այսպես շարունակվի, և անբարոյականությունը դառնա չափանիշ, ապա հեռու չեն այն օրերը, երբ Արևմուտքում կօրինականացվի նաև մարդակերությունը, քանի որ մարդն է որոշում, թե ինչ է ուզում ուտել և չի կարելի սահմանափակել իր իրավունքները:
Այս անգամ Լոնդոնում անց է կացվել մեկօրյա ցուցահանդես ‘Smithfield Meat Market’ մսի շուկայում , որը կոչվել է ‘Wesker & Son Resident Evil Human Butchery’, որը թարգմանաբար նշանակում է «Ուեսկեր և որդի մարդու մսի մսագործներ»: Ցուցահանդեսը կազմակերպված էր ‘Capcom’ ճապոնական ընկերության կողմից, որը այս ամենով գովազդում է նոր համակարգչային խաղ` ‘Resident Evil 6’. Այս ցուցահանդեսում ներկայացված էին և վաճառքի էին դրված մարդու մարմնի մասեր սննդի մեջ օգտագործելու համար: Մարմնի մասերը ստացել էին սովորական տավարի և խոզի մսից: Նորմալ մարդկանց համար այս ամենը հնչում է շատ սարսափելի, բայց «նոր Եվրոպայում» այդ ամենը ընդունվեց շատ նորմալ: Ստացված եկամուտի ողջ հասույթը փոխանցվեց բրիտանական կազմակերպությանը, որը օգնում է հաշմանդամներին:
Կարելի է ասել, որ մեկնարկը տրված է, փորձը անցել է բավականին հաջող և չի բացառվում, որ մոտ ապագայում այսպիսի շուկաներ և խանութներ մշտապես կգործեն եվրոպական երկրներում (Աստված գիտի, թե ինչի կամ ում մսից): Կազմակերպիչներին, բնականաբար, պետք էր հասկանալ, թե որքանով են եվրոպացիները պատրաստ վերադառնալ հանիբալիզմի դեգրադացիոն հիմքերին: Հետաքրքիր է, թե այս շուկայի գնորդները, տանելով մարդկային մարմնի մասերի տեսք ստացած միսը և տալով իրենց երեխաներին, ինչպես են փչացնում երեխաների հոգեկան աշխարհը: Ակնհայտ է, որ այդ երեխաները մի քանի անգամ համտեսելով նմանատիպ մսի կտորներ, 10 տարի հետո կդառնան իրական մարդակերներ: Թե ինչի համար է Եվրոպային պետք նմանատիպ մարդակերության շոուներ, թողնում ենք ձեր դատին, բայց ակնհայտ է, որ գալու են այն ժամանակները, երբ մարդակերությունը կօրինականացվի Եվրոպայում: