Երեկ ավտովթարի հետևանքով մահացած պայմանագրային զինծառայողները, նախնական, տվյալներով տուն վերառառնալիս են եղել:
Հիշեցնենք, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Թուխ Մանուկ լեռնանցքում տեղի ունեցած ավտովթարից հետո 3 զինվորների շտապ օգնության մեքենայով տեղափոխել են Արարատ բժշկական կենտրոն, սակայն երեքն էլ ճանապարհին մահացել են: Թե ի՞նչ վնասվածքների հետևանքով է մահը վրա հասել Արարատ բժշկական կենտրոնից հաղորդեցին, որ այսօր միայն դիահերձումից հետո պարզ կլինի պատճառների մասին. «Մեզ մոտ մահացած են բերել 3-ին էլ, դատաբժիշկները կտան պատճառները, բայց բնականաբար տրավմատիկ վնասվածքների հետևանքով է մահը վրա հասել»:
Ըստ Արամ Ասատուրյանի՝ իրենց մոտ այս պահին տեղափոխվել են ավտովթարից տուժած երկու զինծառայողներ. «Նրանք պայմանագրային շարքային զինծառայողներ էին, երկու հոգի են, որոնց վիճակը ծանր է, մեկինը՝ ծանր, մյուսինը՝ ավելի ծանր: Ստացել են բազմաթիվ վնասվածքներ, առաջիկայում սպասվում են վիրահատություններ»:
Հիշեցնենք, որ մարտի 9-ին, ժամը 23.57-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Թուխ Մանուկ լեռնանցքում. տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի 80-րդ կմ-ում «Օպել» մակնիշի 34 CC 745 պետհամարանիշի (վարորդ՝ Կ. Կ. ծնվ.1986 թ.) ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և մոտ 250 մ. գլորվել ձորը ինչի հետևանքով Կ. Կ.-ը և ուղևոր Վ. Ղ.-ը (ծնվ. 1981 թ.) տեղում զոհվել են: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը ավտոմեքենայի ուղևորներ՝ 1984 թ. ծնված Ա., 1988 թ. ծնված Ռ. և 1986 թ. ծնված Ռ. Հ.-երը հոսպիտալացվել են Արարատի բժշկական կենտրոն. Ռ. Հ.-ը հոսպիտալացման ճանապարհին մահացել է:
Փրկարարները Կ. Կ.-ի և Վ. Ղ.-ի դիերը դուրս են բերել ձորից և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.