Մայրաքաղաքում «ինքնատիպ» շրջան կա, որը մագնիսի պես քաշում է բնակարան գնողներին: Իհարկե՝ ոչ բոլորին, այլ «էլիտար» բնակարան գնելու համար բավականաչափ գումար ներդնելու կարողություն ունեցող մարդկանց: Խոսքը մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի մասին է: Հայտնի է, որ այս բոհեմական վայրում գները բավական բարձր են քաղաքի ծայրամասերի նույնատիպ բնակարաններից:
Կենտրոնի բնակարանների շուկան ըստ գների կարելի է բաժանել երեք հատվածի՝ մինչեւ 100 հազար դոլար, 100-150 հազար եւ 150 հազար դոլարից ավելի արժողությամբ: «Կասկադ ռիելթիի» տնօրեն Վարդան Ավագյանի խոսքով, երրորդ հատվածում ավանդաբար գերակշռում են ԱՊՀ երկրներից մեր հայրենակիցները, հիմնականում՝ Ռուսաստանից: Արտերկրի մեր բազմաթիվ հարուստ հայրենակիցներ (հատկապես՝ արտագաղթի վերջին փուլերի ներկայացուցիչները) դեմ չեն իրենց պատմական հայրենիքում անշարժ գույք ունենալ:
Այդ պահանջարկի իրացման տեսանկյունից անցյալ տարին բավական անհաջող էր, հիմնականում՝ Ռուսաստանի անբարենպաստ տնտեսական իրադրության պատճառով: Իր դերն ունեցավ նաեւ դոլարի հանդեպ ռուսական ռուբլու անկումը: Այստեղ հարկավոր է պարզաբանել մեկ մանրուք: Գաղտնիք չէ, որ մեզ մոտ, հատկապես՝ մայրաքաղաքում, անշարժ գույքը սովորաբար գնահատվում է դոլարով: Մինչդեռ մեր անշարժ գույքի ռուսական գնորդները, որպես կանոն, իրենց կապիտալը պահում են ռուբլով: Հասկանալի է, որ Հայաստանում գործարք կատարելիս արտարժույթի փոխարժեքը նրանց համար հսկայական նշանակություն ունեն:
Ռուսաստանի տնտեսական ճգնաժամը մեր սփյուռքի բազմաթիվ ներկայացուցիչների ստիպեց բնակարանի գնումը հետաձգել մինչեւ ընթացիկ տարին: Սակայն, փորձագետի խոսքով, բնակարան ձեռք բերելու մտքից չեն հրաժարվել: Բոլորն էլ հայրենիքի հետ կապված ինչ-որ հարցեր ունեն:
Շատերի մոտ հարց է առաջանում, ինչո՞ւ է խոսքը բնակարանների, այլ ոչ առանձնատների մասին: Սովորաբար մեր հարուստները նախընտրում են շքեղ «սեփական տունը»: Իսկ անձնական կապիտալի մեծությամբ հարուստ «ռուսաստանահայերը» չեն զիջում տեղական «վերնախավին»: Պատճառը, ըստ Վարդան Ավագյանի, պարզ է: Բնակարան գնելով՝ արտերկրի մեր հայրենակիները, որպես կանոն, հազվադեպ են Հայաստան գալիս: Իսկ այն մշտական հոգատարության եւ հսկողության կարիք ունի: Առանձնատան պարագայում այդպիսի աշխատանքների կազմակերպման համար սեփականատիրոջ ծախսերը բավական մեծ են: Իսկ ահա բազմաբնակարան շենքերում նույն ծախսերը բաժանվում են բոլոր բնակիչների միջեւ, եւ ինքնուրույն որեւէ բան կազմակերպելու անհրաժեշտություն էլ չկա:
Վերջին օրերին ռուսական ռուբլին, նավթի համաշխարհային գների նկատելի աճի ազդեցությամբ, սկսել է ամրապնդել դիրքերը: Այսպես, մարտի 7-ի դրությամբ Ռուսաստանում դոլարի պաշտոնական փոխարժեքը մեկ ամսվա ընթացքում նվազել է 5.4%-ով: Աճն այնքան էլ զգալի չէ, բայց ռուսաստանցիներին ռուբլու հետագա ամրապնդման հույս է տալիս: Վարդան Ավագյանի կարծիքով, Երեւանում բնակարանային շուկայի այժմյան գներն ընդունելի են գնորդների նշված հատվածի համար: Նա կարծում է, որ նրանց կողմից գարնանը բնակարանների գնումը որոշակի իմաստ ունի՝ ամռանը վերանորոգելու հաշվարկով:
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.