Արդեն մոտ երկու շաբաթ համացանցը ողողված է դեպի Եվրոպա 50-դոլարանոց ավիաչվերթների մասին հայտարարություններով: Նշենք, որ համացանցի հայկական տիրույթում Վրաստանի, մասնավորապես, Քութայիսիի օդանավակայանից իրականացվող մատչելի չվերթերի ու ավիատուրերի մասին հայտարարություններ վաղուց կային: Օրինակ՝ gamarjoba.ge կայքի միջոցով կարելի է հանդիպել հայտարարությունների՝ 2016 թվականի սեպտեմբերից հունգարական Wizz Air ավիաընկերության կողմից Քութայիսիից դեպի Բեռլին, Մյունխեն, Դորտմունդ, Միլան, Սալոնիկ, Լառնակա և Սոֆիա իրականացվելիք չվերթերի մասին: Ավիատոմսերի գները միակողմանի չվերթերի դեպքում տատանվում են 25-40 եվրոյի միջակայքում: Մատչելի տոմսերի վաճառքն արդեն Wizz Air-ի կայքում իրականցվում է, բայց խոսքը հիմնականում սեպտեմբերին նախատեսված չվերթերի մասին է:
Հայաստանում գործում են հայկական, վրացական, ինչպես նաև հայ-վրացական տուրընկերություններ, որոնք կազմակերպում են ՀՀ քաղաքացիների չվերթերը Քութայիսիի օդանավակայանով: Այսինքն՝ այս դեպքում, բացի ավիատոմսից, պետք է հաշվարկել նաև ճանապարհածախս մինչև Քութայիսի:
Սակայն, վերջին օրերին հայտարարվում է նաև 49 դոլարով Երևանից դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու հնարավորության մասին:
Նման հայտարարություններով հանդես է գալիս 2015թ. դեկտեմբերի 18-ին Հայաստանում գրանցված «Ավիակոմպանիա Արմենիա» ՍՊ ընկերությունը, որն ակտիվորեն գովազդում է ապրիլին նախատեսվող թռիչքներն ու ավիատոմսերի անհավանական էժան գները:
ՀՀ պետռեգիստրում, որպես «Ավիակոմպանիա Արմենիա» ՍՊԸ հիմնադիրներ, նշված են ՀՀ քաղաքացի Աշոտ Թորոսյանի և Վրաստանի քաղաքացի Ռոբերտ Օգանեսյանի անունները: Սակայն ընկերության սեփականատերը վրացի օլիգարխ Թամազ Գաիաշվիլին է: Հենց նա էլ մտադիր է 49 դոլարով չվերթեր իրականացնել Երևանից Եվրոպա, ԱՊՀ երկրներ, նաև Ասիայի երկրներ։ Վրացի օլիգարխը որպես պարտադիր պայման նշել է, որ նման գնով կարող են թռչել նրանք, ովքեր նախօրոք` մեկ կամ երկու ամիս առաջ, տոմսեր կպատվիրեն:
Գաիաշվիլու ավիաընկերությունը մոտ 10 օր առաջ է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից ստացել օդանավ շահագործողի վկայական, դիմել էր նաև ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն՝ կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացման թույլտվություն ստանալու համար: Ու թեպետ այս պահի դրությամբ ուղևորափոխադրումների իրականացման թույլտվություն նրա դեռևս տրված չէ, բայց ապրիլից նախատեսվող չվերթերի մասին հայտարարությունները չեն դադարում:
Տուրիզմի ոլորտում աշխատող շատ մասնագետներ վերապահումով են մոտենում այս հայտարարություններին՝ նշելով, որ սա ընդամենը գովազդային խաբկանք է: Նրանք գտնում են, որ Հայաստանում 50 դոլարով որևէ չվերթ չի կարող իրականացվել, քանի որ ավիատոմսի արժեքի մեջ պարտադիր ներառված է կառավարության սահմանած օդի հարկը՝ 10 հազար դրամ, նույնքան էլ օդանավակայանն է գանձում ամեն ուղևորից: Այսինքն՝ 20 հազար դրամ կամ, որ նույնն է, մոտ 50 դոլար արդեն իսկ ստացվեցին հարկերը, հետևաբար 50 դոլարով տոմսը Հայաստանում անհավատելի է, եթե անգամ վրացի օլիգարխն իր ավիաընկերության ավիավառելիքը ներկրի Վրաստանից: Հայաստանում ավիավառելիքի շուկան, ինչպես հայտնի է, մոնոպոլացված է: Ավիավառելիքի գները, ինչպես բենզինի և դիզվառելիքի պարագայում, Վրաստանի համեմատությամբ մեզ մոտ բավականին բարձր են:
Հենց այս հանգամանքները հաշվի առնելով՝ ոլորտի մասնագետները չեն հավատում 50 դոլարով Եվրոպա թռչելու հեքիաթին: Մյուս կողմից, սակայն, Հայաստանի ավիաշուկան և օդանավակայանը դատապարտված են կործանման, եթե չվերանայեն իրենց գնային քաղաքականությունը: Այս պահի դրությամբ Վրաստանի օդանավակայաններից իրականացվող չվերթերը Զվարթնոցի գների համեմատությամբ նկատելիորեն էժան են, և արդեն իսկ ակնհայտ է, որ վրացական շուկան խլում է Հայաստանի ուղևորներին: Մոտ ապագայում նույն պատկերը կարող ենք ունենալ նաև իրանական օդանավակայանների պարագայում. Իրանն արդեն լուծել է Արևմուտքի հետ իր քաղաքական խնդիրները, և այդ երկրի ավիաշուկան դեպի Եվրոպա ուղղությամբ շատ արագ զարգանալու բոլոր շանսերն ունի:
Տարծաշրջանային մրցակցությունը լուրջ մարտահրավեր է, ձեռնոցը նետված է, և Հայաստանի ավիացիան դատապարտված է ընդունել այն:
Աղբյուրը՝ hayeli.am/article
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.