Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության աշխատակիցների և 12 վարչական շրջանների սոցիալական աջակցության տարածքային բաժինների պետերի հետ, որի ընթացքում ներկայացվել է ոլորտում 2015թ. կատարված աշխատանքների հաշվետվությունը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն առաջին հերթին կարևորել է սոցիալական աշխատակցի սրտացավ ու պատասխանատու վարքագծի դրսևորումը:
«Թերևս ամենաբարդ ու պատասխանատու աշխատանքներից մեկը սոցիալապես զգայուն խմբերի հետ շփումն է: Մարդիկ ուշադրության և հոգատար վերաբերմունքի կարիք ունեն: Ու դրա համար պետք է ճիշտ կադրեր ընտրել, ովքեր կարող են աշխատել մարդկանց հետ, ընդունակ են լսել և հասկանալ նրանց: Մարդկանց հետ շփվելու, հարգալից վերաբերմունքի վարքագիծը միշտ չէ, որ պահպանվում է. այդ են վկայում քաղաքացիներից ստացվող դիմում-բողոքները: Ցանկացած կոպիտ, արհամարհական վերաբերմունք պետք է անմիջապես ստանա համարժեք գնահատական ու այդ մասին պե՛տք է տեղեկացվի հանրությանը»,- նշել է քաղաքապետը:
Միևնույն ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շեշտադրել է նաև վարչական շրջանների սոցիալական աջակցության տարածքային բաժինների գործունեության թափանցիկության կարևորությունը:
«Ինչպես քաղաքապետարանի վարչության, այնպես էլ վարչական շրջանների համապատասխան ստորաբաժանումների և սոցիալական աջակցության տարածքային բաժինների աշխատանքը պետք է լինի առավելագույն թափանցիկ, պրոֆեսիոնալ ու բարեխիղճ: Քաղաքացիները պետք է իմանան ոլորտի յուրաքանչյուր օղակի կոնկրետ գործառույթներն ու իրավասությունները: Բացի այդ, անհրաժեշտ է շարունակել կարիքավորներին օգնության և օժանդակության ծրագրերը: Եղեք ուշադիր և հետևողական, որպեսզի սոցիալական ծրագրերը հասանելի լինեն բոլոր կարիքավորներին և տարվա ընթացքում բաշխվեն հավասարաչափ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն առանձնակի կարևորել է նաև վարչական շրջանների համապատասխան բաժիններին կից սոցիալական աջակցության խորհուրդների գործունեության թափանցիկությունը:
«Շատ կարևոր է, որ մեր ժողովրդի լեզվով ասած «Փարոս»-ների աշխատակիցները լինեն ուշադիր, բարեխիղճ և զգան իրենց գործի կարևորությունը, քանի որ այս խորհուրդներն են պատասխանատու հրատապ օգնություն ստացողների տվյալների և կարիքավորության աստիճանի արժանահավատության համար: Պետք է հստակ գիտակցել, որ միջնորդավորված անձանց ներկայացնելը որպես կարիքավոր, իրական կարիք ունեցողին զրկում է այդ օգնությունը ստանալու իրավունքից: Սա ամենաարատավոր, անընդունելի՛ և անթույլատրելի երևույթն է: Խորհրդի աշխատանքների կազմակերպման և յուրաքանչյուր քաղաքացու գործի ուսումնասիրման ժամանակ «Փարոսի» պատասխանատուները պարտավոր են լինել խիստ ուշադիր և իրենց լիազորությունների շրջանակում բացառեն սահմանված կարգի ցանկացած խախտում: Իրական կարիքավորին օգնությունից զրկելը դուրս է բարոյական բոլոր նորմերից»,-ընդգծել է քաղաքապետը:
Քաղաքապետը հորդորել է պատասխանատուներին լինել զգոն և մեծագույն պատասխանատվություն ցուցաբերել կարիքավոր քաղաքացիների գործերի ուսումնասիրման նկատմամբ, հակառակ դեպքում թերացողները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
- 15:10-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված»
- 15:10Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլինի
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.