«168 ժամ». ««Հայաստանը կնախընտրի արագ մոռացության մատնել զիկնացուցակի հրապարակման էպիզոդը»,- «168 ժամ» թերթի հետ զրույցում այս մասին ասաց Jane’s Intelligence պաշտպանության և անվտանգության հարցերով հեղինակավոր վերլուծական կենտրոնի ԱՊՀ-ի և Ռուսաստանի հարցերով առաջատար վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը՝ անդրադառնալով օրերս Ռուսաստանի կողմից Հայաստանին տրամադրված սպառազինությունների ցանկի հրապարակման շուրջ առկա անհանգստություններին ու տարաձայնություններին:
Հիշեցնենք, որ օրերս ռուսաստանյան «Ինտերֆաքս» գործակալությունը հաղորդագրություն էր տարածել, որում թվարկում էին այն զինատեսակները, որը Հայաստանը կարող է գնել Ռուսաստանի տրամադրած 200 մլն դոլար վարկով: Ըստ հավելվածի` Հայաստանը Ռուսաստանից գնում է համազարկային կրակի ռեակտիվ համակարգի «Սմերչ» կայանքներ և դրա համար նախատեսված զինամթերք, «Իգլա-Ս» զենիթահրթիռային համալիրներ, ռադիոհետախուզության «Ավտոբազա-Մ» համալիրներ, հրանետման ՏՕՍ-1Ա ծանր համակարգեր, 9Մ113Մ կառավարվող հրթիռներ, ՌՊԳ-26 նռնականետեր, Դրագունովի դիպուկահար հրացաններ, «Վագր» զրահամեքենաներ, կապի և ինժեներական միջոցներ: Լիլիթ Գևորգյանի դիտարկմամբ՝ ցանկի հրապարակումն արտասովոր, նույնիսկ զարմանալի քայլ էր, քանի որ Ռուսաստանը նման թափանցիկություն այլ երկրներին զենք մատակարարելիս հազվադեպ է ցույց տալիս: Նրա կարծիքով՝ այս խնդրի վերաբերյալ ՌԴ արտգործնախարարության հայտարարությունն անուղղակի բացատրեց ցանկի հրապարակման դրդապատճառը:
«Ըստ ՌԴ ԱԳՆ խոսնակի՝ Ռուսաստանը լավ հարաբերություններ ունի թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ, և կշարունակի զենք վաճառել երկուսին: Չնայած ռուսական զենքի վաճառքն Ադրբեջանին թուլացնում է Հայաստանի ազգային անվտանգությունը, և չնայած ՀՀ-ի նկատմամբ ունեցած դաշնակցային պարտավորություններին, միևնույն է, Ռուսաստանը որևէ կերպ չի սահմանափակելու ռազմական առևտուրն Ադրբեջանի հետ: Ռուսաստանն Ադրբեջանի հիմնական զենքի մատակարարն է ներկայումս: Որևէ հիմք չկա ակնկալելու, որ Ռուսաստանը կամավոր կզիջի ադրբեջանական շուկան մեկ այլ արտահանողի, մանավանդ որ, պաշտոնական Հայաստանը չի ցանկանում կամ անկարող է որևէ կերպ ազդել իր ամենակարևոր դաշնակցի վարքի վրա: Ռուսական տկար տնտեսության համար ռազմական արտահանումները շարունակելը շատ կարևոր են, հատկապես, եթե հաշվի առնենք, որ այդ ոլորտը հատկապես տուժել է արևմտյան պատժամիջոցների թիրախներից մեկը լինելու պատճառով»,- ասաց Գևորգյանը: Վերջինիս դիտարկումներով՝ հայկական կողմը վաղուց արդեն որդեգրել է ռուսական զենքի վաճառքն արդարացնելու դիրքորոշումը: Ուստի Գևորգյանը չի կարծում, թե ՀՀ իշխանությունները կարձագանքեն Բաքվին զինելու ռուսական հավաստիացումներին, կամ Հայաստանին վաճառվող զինացուցակի հրապարակմանը:
«Պաշտոնական Երևանը կնախընտրի, որ ցուցակի հետ կապված էպիզոդն արագ մոռացվի»,- ասաց Գևորգյանը: Բրիտանաբնակ վերլուծաբանի գնահատմամբ՝ զինացուցակի հրապարակումը հարված էր Հայաստանի համար, քանի որ անտեսում է ՀՀ-ի անվտանգության շահերը և «հուշում» Ադրբեջանին, թե ինչ զինատեսակներ կարող է ձեռք բերել Ռուսաստանից»:
«168 ժամ»
- 11:11Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»
- 11:10Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Բագրատ Սրբազանին․ «Հրապարակ»
- 14:10Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ»
- 11:10Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության
- 11:06Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»
- 12:28Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»
- 11:00ԱՄՆ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը ԱՄՆ-ի արձագանքի մասին. «Ժողովուրդ»
- 11:30Կխստացվի 25-օրյա վարժական հավաքներից խուսափածների պատիժը.ի՞նչ են քննարկել Պապիկյանն ու պատգամավորները. «Ժողովուրդ»
- 11:10Փաշինյանը բացել է գործարան, որի բացումն արել էր նախկին վարչապետը. ստերի շարքից․ Փաշինյանը բացել է գործարան, որի բացումն արել էր նախկին վարչապետը. ստերի շարքից․ մաս 178
- 11:10«Գլխավոր վտանգը Հայաստանի ներկայիս իշխանությունն է».«Փաստ»
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.