«Իմ գնահատմամբ՝ մարտի 1-2-ի իրադարձությունների մասնակից պետական կառույցների, հանցավոր խմբերի դերակատարությունը մինչև վերջ ուսումնասիրված, քննված, բացահայտված չէ»,- երեկ նման գնահատական է հնչեցրել ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը։
Անդրադառնալով մարտի 1-ի ոճրագործության իրավական նրբերանգներին՝ նախկին զինդատախազը մանրամասնել է.
«Մինչև այժմ մենք չունենք իրավական գնահատական, թե իշխանությունն ինչպես է գնահատում զինված ուժերի մասնակցությունը մարտի 1-ի դեպքերին և դրանից ավելի վաղ։ Պաշտպանության նախարարի հույժ գաղտնի 0038 հրամանի իրավական գնահատականը չունենք։ Մենք տեղեկացված չենք կամ այդ առումով քննություն չի կատարվել, թե ինչպիսի մասնակցություն են ունեցել ապօրինի զինված խմբավորումները։ Եթե հիշում եք՝ թե բանակի ապօրինի ներգրավման, թե զինված խմբերի մասնակցության վերաբերյալ Փաստահավաք խումբը զեկույցներ էր հրապարակել։ Մենք չունենք նույնիսկ դեպքի վայրից առգրավված մի քանի 100 գնդակների և փամփուշտների նույնականացման տվյալները, չկա։ 2011 թվականի դեկտեմբերին հրապարակված վերջին տեղեկատվության համաձայն՝ ՀՔԾ-ն հայտարարել էր, որ փամփուշտները չեն նույնականացվել։ Նույնիսկ երեք սպանվածների մարմիններից հանված փամփուշտների նույնականացում չկա, թե ում զենքից և ովքեր են կրակել»։
Այս իրավիճակը, սակայն, Ջհանգիրյանի կարծիքով, պատահական չէ։ Նա համոզված է, որ ոչ թե իրավապահ մարմինները չեն կարող բացահայտել մարտի 1-ը, այլ իշխանությունների մեջ չկա այդ սպանությունները բացահայտելու կամք կամ ցանկություն։ Եվ եթե լինի քաղաքական կամք, սպանություններն արագ կբացահայտվեն, ու տասնյակ մարդիկ կպատժվեն։
«Չեմ ասում հազարավոր մարդկանց բանտ նետեին, բայց տասնյակ մարդիկ պետք է պատժվեին»,- ասել է նա և հավելել,- «Այդ քայլով հնարավոր կլիներ կանխել նման իրադարձությունների կրկնությունն ապագայում։ Իսկ այժմ մենք նոր մարտի մեկերից ապահովագրված չենք»։
Չորրորդ իշխանություն
- 11:11Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»
- 11:10Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Բագրատ Սրբազանին․ «Հրապարակ»
- 14:10Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ»
- 11:10Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության
- 11:06Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»
- 12:28Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»
- 11:00ԱՄՆ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը ԱՄՆ-ի արձագանքի մասին. «Ժողովուրդ»
- 11:30Կխստացվի 25-օրյա վարժական հավաքներից խուսափածների պատիժը.ի՞նչ են քննարկել Պապիկյանն ու պատգամավորները. «Ժողովուրդ»
- 11:10Փաշինյանը բացել է գործարան, որի բացումն արել էր նախկին վարչապետը. ստերի շարքից․ Փաշինյանը բացել է գործարան, որի բացումն արել էր նախկին վարչապետը. ստերի շարքից․ մաս 178
- 11:10«Գլխավոր վտանգը Հայաստանի ներկայիս իշխանությունն է».«Փաստ»
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.