Մոսկվայում երկուշաբթի առավոտյան 4-ամյա երեխային դաժանորեն գլխատած դայակը` Ուզբեկստանի 38-ամյա քաղաքացի Գյուլչեխրա Բոբոկուլովան, բացատրել է սարսափելի ոճրագործությանը դիմելու դրդապատճառը:
«Ալլահը հրամայեց»,-մեջբերում է gazeta.ru-ն կնոջ խոսքերը` հավելելով, որ վերջինս արդեն խոստովանել է իր մեղքը։
Ավելի վաղ ցուցմունք տալու ժամանակ Բոբոկուլովան ասել էր, որ սպանությունն իրագործել է ամուսնու դավաճանության պատճառով, սակայն չէր կարողացել իրավապահներին բացատրել իր ամուսնու գործած դավաճանության ու երեխայի ընտանիքի միջև եղած կապը:
Պարզվում է, դեպքի օրը տանտերերի բնակարան է այցելել մի տղամարդ, զրուցել դայակի հետ ու քիչ հետո հեռացել: Խորդրդավոր այցելուի հեռանալուց հետո տեղի է ունեցել դեպքը: Այդ անձի տվյալները ճշտելու համար աշխատում են իրավապահները: Սա կարող է որոշակիորեն փոխել գործի ընթացքը, քանի որ դեռ պարզ չէ՝ ինչի համար է տղամարդն այցելել այդ բնակարան:
Բացի այդ, դայակը՝ Ուզբեկստանի քաղաքացի Գյուլչեխրա Բաբակուլովան, ում 4-ամյա Նաստյան մամա Գյուլի է կոչել, տառապում է շիզոֆրենիա հիվանդությամբ, որը բժշկական բոլոր համապատասխան փաստաթղթերով հաստատվել է դեռ 1999 թվականին: Կնոջ մոտ հայտնաբերված հոգեկան խանգարումներն են պատճառ դարձել, որ առաջին ամուսինը բաժանվի իրենից: Նա ապրել է մի տղամարդու հետ՝ քաղաքացիական ամուսնությամբ, որպես վերջինիս երկրորդ կին: Տարվա մի մասը տղամարդն առաջին կնոջ մոտ է՝ Ուզբեկստանում, մյուս մասը՝ Մոսկվայում:
Բաբակուլովան ունեցել է 3 երեխա, որոնցից վերջինին ծնվելուն պես նվիրել է տալին, մյուս երկուսն առաջին ամուսնու մոտ են: Կինը մի քանի անգամ բուժման կուրս է անցել հոգեբուժարանում, վերջին անգամ պառկել այնտեղ 2 տարի: Ուզբեկական կողմը դայակ Գյուլիին անմեղսունակ է ճանաչել: Վերջին անգամ 5 տարի առաջ բուժման կուրս անցնելուց ու հոգեբուժարանից դուրս գալուց հետո կինը տեղափոխվել է Մոսկվա, թաքցրել բոլոր բժշկական փաստաթղթերն ու անցել աշխատանքի՝ որպես դայակ:
Ըստ երևույթին, սպանության պահին կրկին կնոջ մոտ հիվանդության սրացում է եղել: Հիշեցնենք, որ Բաբակուլովան ձերբակալվեց հունվարի 29-ի երեկոյան՝ Մոսկվայի մետրոյի “Октябрьское поле” կայարանի մոտից, երբ տևական ժամանակ Ալլահ Աքբար գոչելով սպառնում էր պայթեցնել իրեն ու մետրոն, իսկ ձեռքերում պահում էր 4-ամյա Նաստյայի գլուխը, որն ինքն էր կտրել երեխայի քնած ժամանակ, այնուհետ այրել տանտերերի բնակարանը:
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.