Ադրբեջանն այլեւս չի կարողացել թաքցնել Գաբալայի շրջանի Քյոթուքլու գյուղի 25 բնակիչների (ութ ընտանիքի անդամներ)` Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն անցնելու փորձը:
Ադրբեջանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության պետի տեղակալ Էհսան Զահիդովը ճարահատյալ հաստատել է փաստը, որ նրանք փետրվարի 26-ի լույս փետրվարի 27-ի գիշերը փորձել են Ակնի (Աղդամի) կողմից անցնել Արցախ:
Ինչպես հաղորդում է modern.az-ի հետ զրույցում ադրբեջանցի պաշտոնյան ասել է, որ ոստիկանական բաժանմունքում նրանք բոլորը հարցաքննվել են, որից հետո ուղարկվել են Գաբալա: «Հետազոտությունների արդյունքներից կախված` հարցին իրավական գնահատական կտրվի», -ասել է նա:
ԼՂՀ անցնել ցանկացած գաբալացիներից Ռամին Իսմայիլովը Meydan TV-ին հայտնել էր, որ գիշերով սպիտակ դրոշներով դեպի ԼՂՀ սահման գնալու ժամանակ իրենց շրջապատել են ոստիկանության աշխատակիցները եւ տարել բաժանմունք:
Նա ասել է, որ իրենք ցանկացել են անցնել ԼՂՀ` Գաբալայում Նաբիեւների ընտանիքի կողմից արված անօրինականությունների պատճառով:
«Նաբիեւները մեր երեխաներին անհիմն ձերբակալում են: «Ազերիգազ»-ի Բաքվի գծով ներկայացուցիչ Գարա Նաբիեւը, հարկերի նախարարի խորհրդական Մուսավեր Նաբիեւը, Քյոթուքլու գյուղի գործադիր իշխանության ներկայացուցիչ Իքրամ Նաբիեւը գնել են Գաբալան: Նրանք մեզ չեն թողնում ապրենք: Ցանկացած մարդու տուն եւ ավտոմեքենա թմրանյութ են նետում եւ ձերբակալել տալիս: Մենք այլեւս չենք կարող ապրել Գաբալայում, եւ ընդհանրապես` Ադրբեջանում: Այդ պատճաով էլ ցանկանում ենք անցնել Ղարաբաղ: Թեկուզ մեզ հայերը գնդակահարեն, ուզում ենք ազատվել Նաբիեւների զուլումից», -ասել է Ռամին Իսմայիլովը:
Փետրվարի 28-ին «Ազադլըգ» թերթը հայտնել է, որ Գաբալայից եւս 108 բնակիչներ պատրաստվում են փախչել Իրան: Նրանք հայտարարել են, որ ցանկանում են Ադրբեջանի քաղաքացիությունից հրաժարվել շրջանի դատարանի անարդարութունների պատճառով:
Շրջանի բնակիչ Աքիֆ Իսմայիովը թերթին հայտնել է, որ դատարանը անարդարացի վճիռ` մեկ տարվա ազատազրկման է ենթարկել իր որդուն նրա համար, որ նա ընդամենը վկա է եղել երկու երիտասարդների միջեւ թեթեւ ծեծկռտուքին: Նա պատմել է, որ բողոքով եղել է Ադրբեջանի ներքին գործերի նախարարի մոտ, որն ասել է, որ երիտասարդներին կարելի էր ընդամենը 15 օր պատժել մեկուսացմամբ: Սակայն, դատարանը չի փոխել վճիռը: Նա հավելել է, որ իր եւ մյուս դատապարտվածների մերձավորները` 108 մարդ ցանակնում են հրաժարվել Ադրբեջանի քաղաքացիությունից: «Այլ ճանապարհ չունենք: Մենք չենք կարողանում դիմանալ նման անարդարությանը: Ձեռքներիս սպիտակ դրոշով կանցնենք Իրան», -ասել է Աքիֆ Իսմայիլովը:
Միջադեպերի հետ կապված սուր քննարկումներ են սկսվել սոցցանցերում: Մի օգտատեր գրում է. «Արեւմուտքի առաջ ցանկացած գնով իրեն «հանդուրժողական», «մուլտիկուլտուրալ» ներկայացնող իշխանությունների երեսպաշտությունը սահման չունի: Իսկ Արեւմուտքը սեփական շահերի համար լռում է, բայց եւ հասկացնել տալիս, որ գիտի, թե ինչպիսի աղետալի վիճակում է ադրբեջանական ժողովուրդը: Այդ ժամանակ իշխանությունները բարձր ամբիոնից հայտարարում են, որ «Արեւմուտքը մեզ չի սիրում, որովհետեւ մենք մուսուլման ենք»: Իսկ իրենք ժողովրդի հսկայական ֆինանսական միջոցները ծախսում են արեւմտյան նախագծերի, Լուվրի, Վատիկանի, Բուլղարիայի անձավների վերանորոգման, «Եվրատեսիլ», «Եվրախաղեր», այժմ էլ` «Ֆորմուլա-1» անցկացնելու վրա: Նրանք համոզված են, որ ոստիկանական մահակներով կճնշեն ժողովրդին: Այժմ հասանք նրան, որ իշխանություններից զզված մարդիկ զանգվածաբար պատրաստվում են անցնել նույն իշխանությունների կողմից թշնամի հայտարարված հայերի կողմը: Համոզված եմ, որ հիմա իշխանությունները կպատժեն ոչ թե իսկական մեղավորներին,այլ հենց այդ մարդկանց, որոնք, վտանգելով կյանքը, փախչում են երկրից»:
Ավելի վաղ բազմիցս հաղորդվել է ադրբեջանցի խաղաղ բնակիչների մասին, որոնք անցել կամ փորձել էին անցնել հայ-ադրբեջանական սահմանը եւ հանձնվել Հայաստանին կամ ԼՂՀ-ին:
Այսպես, 2014 թվականի հունվարի 23-ին Ադրբեջանի Բեյլագանի շրջանի տասնյակ բնակիչներ ի նշան բողոքի շրջանի գործադիր իշխանության կողմից իրենց տները քանդելու գործողությունների, փորձել էին անցնել ԼՂՀ տարածք: 2014 թվականի հունվարի 29-ին Վրաստանի հետ Հայաստանի սահմանում հայ սահմանապահներին էր դիմել Բաքվի բնակիչ Ջավիդ Օրուջեւը (ծնվ. 1976 թ.): նա քաղաքական ապաստան է խնդրել իր, կնոջ եւ երեք անչափահաս երեխաների համար: 2014 թվականի ապրիլի 12-ին Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության բնակիչ Նազիմ Մամեդովը սպիտակ դրոշը ձեռքին ադրբեջանական զինվորականների կողմից կանգնեցվել է Հայաստսնի հետ սահմանը անցնելու փորձի ժամանակ: Ադրբեջանի Գյոյչայի շրջանի բնակիչ Նարիման Աղաեւը եւս 2010 թվականին սպառնացել էր ապաստան խնդրել Հայաստանում, քանի որ քննիչը նրա դստեր դիակը հանձնել էր իրեն` 1000 դոլար կաշառք ստանալուց հետո:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.