38-ամյա Արմինե Խաչատրյանի գործը, ով սպանել էր ամուսնու մանկահասակ դստերը, հասել է դատարան: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա անմեղսունակության վիճակում 2008թ. մարտ ամսին, դեռևս չպարզված օրը, իր ամուսին Հ. Հարությունյանի և Ա. Կարապետյանի մանկահասակ դստերը` 1-ամյա Մ. Հարությունյանին ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով քարով հարվածել է Մ. Հարությունյանի գլխին և սպանել նրան:
Խափանման միջոց ընտրվել է հսկողության հանձնելը: Այս մասին SHAMSHYAN.com-ը տեղեկացավ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Գործը քննելու է դատավոր Սերգեյ Մարաբյանը: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ ոստիկանության ՔՀԲ 3-րդ վարչության աշխատակիցները՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանի գլխավորությամբ ոստիկանության Աշտարակի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության հետ համատեղ օպերատիվ տվյալներ էին ստացել այն մասին, որ Աշտարակ քաղաքի Վանա Լճի փողոցին կից հանդամասում՝ գետնափորում, ոմն Հակոբի և նրա կնոջ հետ միասին բնակվող ոմն Անժելան 2008 թվականի դեկտեմբեր ամսին ծննդաբերել էր իգական սեռի երեխա, որին չպարզված հանգամանքներում սպանել էր ոմն Հակոբի կին Արմինեն, իսկ Անժելան և Հակոբը թաղել էին երեխային նշված գետնափորի հարևանությամբ:
Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ ժամանել էր նաև Արագածոտնի մարզի դատախազի պաշտոնակատար Գագիկ Հարությունյանը:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Կարեն Կարապետյանի որոշմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոմն Հակոբը հանդիսանում էր Աշտարակ քաղաքի Միկոյան 57 հասցեում հաշվառված 42-ամյա Հակոբ Հարությունյանը, Արմինեն՝ նրա կինը՝ հաշվառված Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի 25/բ շենքում, 38-ամյա Ա. Խաչատրյանը, իսկ Անժելան՝ Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի 25/բ շենքի բնակիչ, 35-ամյա Անժելա Կարապետյանը:
Ըստ տեղեկությունների՝ երեխայի մայրն ու հայրը Երևան էին գնացել, և երեխայի խնամքը թողել Արմինեի և Հակոբի մորը, սակայն երբ երեխան սկսել էր լաց լինել, Արմինեն քարով հարվածել էր երեխային՝ պատճառելով մահ, որից հետո բրդյա շորերով փաթաթել էր երեխային, իսկ Անժելան և Հակոբը թաղել էին երեխային:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.