Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անկախության ձգտումներին նվիրված խաղաղ գործողություններին Ադրբեջանը պատասխանեց Սումգայիթում բնակվող հայերի կոտորածով. նախկին ԽՍՀՄ պաշտոնական տվյալներով` 1988 թվականի փետրվարի 27-ին նախորդող եւ հաջորդող օրերին այդտեղ սպանվել է 27 մարդ, իսկ իրականում` 100-ից ավելի մարդ:
«Արմենպրես»-ը բազմիցս է անդրադարձել Հայաստանի Հանրապետության կողմից դատապարտված այդ չարագործությանը: Ամբողջ հետսումգայիթյան քաղաքականությունն ու քարոզչությունը համոզիչ կերպով ապացուցում են, որ Սումգայիթը հայերի դեմ Ադրբեջանի հանգամանորեն ծրագրված եւ կազմակերպված հանցագործությունն է:
Այդ քաղաքականության շարունակությունը հետեւեց շատ արագ` Սումգայիթում պետական հանցագործության հետքերը օպերատիվ կերպով կորցնելու տեսքով, սումգայիթյան դահիճների հերոսացումով, Կիրովաբադում իրադարձություններով, որտեղ միայն հայերի ինքնապաշտպանությունը խանգարեց «սունգայիթի» կրկնությանը, Բաքվում ցեղասպանությամբ, Արցախում ռազմական միջամտությամբ եւ շատ այլ բաներով: Այդ նույն սարսափելի թելն էլ բերեց բուդապեշտյան մտագար Սաֆարովի հերսացմանը եւ արդեն վերջին տարիներին հայ ռազմագերիների եւ պատանդների գազանային սպանությանը:
Էլ ինչ՞ է պետք, որպեսզի այսօր աշխարհին, իբր, «հանդուրժողական» եւ «մուլտիկուլտուրիզմով» ներկայանալ փորձող Բաքվում հասկանան, որ «սումգայիթի» մասին իսկությունը խեղաթյուրելու բոլոր փորձերն անօգուտ են, քանի որ ճշմարտությունը հաստատվում է հենց իրենց կողմից ամեն օր, ամեն ժամ եւ տարբեր մակարդակներում` ընդհուպ մինչեւ ամենաբարձրը:
Այդ ճշմարտությունը հաստատել են նաեւ համաշխարհային մակարդակով: Բերենք մի քանի օրինակ:
Ջորջ Սորոս. «Ադրբեջանում հայերի առաջին կոտորածները սադրել է Հեյդար Ալիեւի գլխավորությամբ տեղական մաֆիան, որպեսզի անշահեկան իրավիճակ ստեղծել Միխայիլ Գորբաչովի համար»:
Անդրեյ Կոնչալովսկի, 2003 թվականին Ադրբեջանի պատվերով նկարահանված` «Հեյդար Ալիեւ: Իշխանության բեռը» փաստագրական ֆիլմ. «Ղարաբաղում ողբերգության պատասխանը հանդիսացել են ադրբեջանական արդյունաբերական կենտրոն Սումգայիթում արյունալի իրադարձությունները, որտեղ մեկ գիշերվա մեջ սպանվել են 100-ից ավելի հայեր»:
Վ.Ռեվա` Սումգայիթում հանցագործությունը հետաքննած ՍՍՀՄ դատախազական խմբի հետաքննիչ. «Սումգայիթում գործնականում ցեղասպանություն է տեղի ունեցել: Այնտեղ մարդկանց սպանել են այլ ազգության պատկանելության համար»:
Անդրեյ Սախարով` ակադեմիկոս, Նոբելյան մրցանակակիր. «Եթե որեւէ մեկը կարող էր կասկածել դրանում մինչեւ Սումգայիթը, ապա այդ ողբերգությունից հետո ոչ մեկի մոտ ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմում պահպանելու համար համառելու ոչ մի բարոյական հնարավորություն չի մնում»:
ԽՍՀՄ պաշտպանության նախարար Դմիտրի Յազով. «Երկու կանանց կրծքերը կտրել էին, աղջնակից հանել էին կաշին…Տանջահար հայերի դիակները տեսած կուրսանտները ուշաթափվում էին»:
Ալեքսանդր Լեբեդ. «Սումգայիթում փչում էր միջնադարյան սադիզմով, գազանային, անմարդկային դաժանությամբ` հաճախ միախառնված հիմարությամբ…»:
«20-րդ դար եւ Աշխարհ» հանդես, Մոսկվա, 1988, թիվ 12. «Ցեղասպանության օրինակ (որը որակվում է որպես «Գործողություններ, որոնք կատարվում են ամբողջությամբ կամ մասնակիորեն որեւէ ազգային, էթնիկ, ռասային կամ կրոնական խմբին որպես այդպիսին ոչնչացնելու մտադրությամբ) հանդիսանում է Սումգայիթում հայկական կոտորածը»:
Ադրբեջանական ՍՍՀ գլխավոր դատախազ, 1988 թ. «Սումգայիթում մարդկանց կոտորածների դրդած մեղավորները ներկա պահին գրպաններում պատգամավորական մանդատներ են կրում եւ նստած են Միլլի Մեջլիսում», (2003 թ.):
1988 թվականի փետրվարի 26-29-ին տեղական իշխանությունների փաստացի օժանդակության եւ ՍՍՀՄ ղեկավարության անգործության պայմաններում Ադրբեջանական ՍՍՀ «ինտերնացիոնալ» Սումգայիթ քաղաքում իրականացվել են խաղաղ բնակիչների զանգվածային կոտորածներ, որոնք ուղեկցվել են իրենց դաժանությամբ աննախադեպ սպանություններով, բռնությամբ եւ քաղաքի հայկական բնակչության նկատմամբ թալանով: Սումգայիթում հայերի ջարդերը մանրազնին կազմակերպված էին: Կենտրոնական հրապարակում փետրվարի 26-ին սկսված հանրահավաքներում քաղաքի ղեկավարները բացահայտ կոչ էին անում հայերի նկատմամբ բռնության: Փետրվարի 27-ին հանրահավաքները վերաճեցին բռնության գործողությունների, որոնցում մասնակցում էին հարյուրավոր ջարդարարներ: Կացիններով, դանակներով, հատուկ սրված մետաղաձողերով, գետաքարերով եւ բենզինով լի տարաներով զինված եւ ձեռքում ունենալով հայերի բնմակարանների նախօրոք կազմված ցուցակները , ջարդարարները ներխուժում էին տները, ջարդում ամեն ինչ եւ սպանում տերերին: Դրա հետ միասին մարդկանց հաճախ հանում էին փողոցներ կամ բակեր` հրապարակորեն նրանց ծաղրելու համար: Տանջալից ծաղրանքներից եւ խոշտանգումներից հետո զոհերի վրա բենզին էին լցնում եւ կենդանի այրում: Փետրվարի 29-ին Սումգայիթ բանակային զորքեր են մտցվել, սակայն, առանց միջամտելու հրամանի: Միայն երեկոյան մոտ, երբ գազանացած ամբոխը սկսել էր հարձակվել խորհրդային զինվորների վրա, զորամիավորումները վճռական գործողությունների են դիմել:
Սումգայիթյան ջարդերի զոհերի ճշգրիտ թիվը մինչ այժմ հայտնի չէ: Պաշտոնական տվյալների համաձայն` զոհվել են 27 հայեր, սակայն, բազմաթիվ վկայություններ կան այն մասին, որ երեք օրվա ընթացքում քաղաքում սպանվել է մի քանի հարյուր հայ: Կա նաեւ այն բանի վկայությունը, որ ջարդերը կոորդինացվել են Ադրբեջանի պետանվտանգության կոմիտեի աշխատակիցների կողմից: Սումգայիթյան դահիճները հետագայում Ադրբեջանում ազգային հերոսներ են հայտարարվել: Նույնն այժմ ալիեւյան կացինային քաղաքականության շնորհիվ Ադրբեջանում արվում է յուրաքանչյուր հայ սպանողի համար:
Սումգայիթում ցեղասպանությունից հետո Ադրբեջանում վերածնվել է հայերի մարդասպաններին հերոսացնելու եւ փառաբանելու ավանդույթը: Դրա ամենապայծառ ապացույցը Ադրբեջանի ժողովրդական արտիստ եւ պատգամավոր, Կացին-խանում մականունով Զեյնաբ Խանլարովան է: Բաքվեցի բազմաթիվ հայերի վկայությամբ` 1989 թվականին հանրահավաքային հարթակից այդ «ժողովրդի ընտրյալը» փառաբանում էր սումգայիթյան դահիճներին, իսկ 2002 թվականին, Հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարելով սպանած Սաֆարովի հետգնման սկանդալից հետո, հանդես էր եկել անգամ Ադրբեջանում շատերին ապշեցրած հայտարարությամբ. «Սաֆարովը ոչ միայն Ադրբեջանի հերոսն է, նա համաշխարհային հերոս է: Պետք է նրան արձան կանգնեցվի: Ոչ ամեն տղամարդ կարող էր անել դա: Երկու հերոս կան` պարոն Իլհամ Ալիեւը եւ Ռամիլ Սաֆարովը»:
Կամո Բաղդասարյան
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.