Վանդակի օգնությամբ կարելի է պարզել՝ օրգանիզմում յոդի պակաս կա՞,թե ոչ: Կարելի է հազը բուժել, մրսածությունն ու հարբուխն անցկացնել, վնասվածքների ապաքինումն արագացնել, իսկ կանանց օգնում է նաև հղիության շրջանում լրացնելու յոդի պակասը: Ինչպե՞ս պետք է յոդով վանդակ անել, որ այն ճիշտ ազդի: Բամբակը կամ ականջները մաքրելու համար նախատեսված բամբակյա գլխիկը թաթախել 5%-անոց յոդի լուծույթի մեջ ու վանդակ նկարել. գերազանց տարբերակ են համարվում 1 քսմ-անոց «բջիջ-քառակուսիները»: Մաշկից թափանցելով մկանահյուսվածքի մեջ ու արունատար անոթներ՝ յոդը ոչնչացնում է ախտածին միկրոօրգանիզմները:
Վանդակի արդյունավետության գաղտնիքն այն է, որ որոշակի չափսի «բջիջ-քառակուսիները» բակտերիաների խմբերն իրարից անջատում են ու դրանք արագ ոչնչանում են: Յոդը հատկապես հիանալի պայքարում է այն բակտերիաների դեմ, որոնք օրգանիզմ են թափանցում մաշկի ծակոտիներիով:
Երբ օրգանիզմը յոդի անբավարարություն ունի
Վիճակագրության համաձայն՝ մոլորակի բնակչության մեկ երրորդը յոդի անբավարարություն ունի, ինչը վահանագեղձի թերֆունկցիայի պատճառ է դառնում, իսկ հղի կանանց համար դա վտանգավոր է ֆիզիկական ու մտավոր արատով երեխա ծնելու հավանականությամբ:
Ինչպես ասվեց, յոդի վանդակներով կարելի է որոշել՝ օրգանիզմում յոդի քանակը բավարար է, թե ոչ: Դրա համար հետազոտություն անցնելը պարտադիր չէ:
Օրինակ՝ ազդրի ներսի կողմից կամ ուսին կարելի է յոդ քսել, ու եթե 3 ժամից դրա հետքն անգամ չի մնում, ուրեմն պետք է բժշկի մոտ շտապել, որ նա յոդի դեֆիցիտի բուժման ամենաարդյունավետ միջոցները նշանակի:
Իսկ եթե յոդը ներծծվում է մաշկի մեջ 6-8 ժամում, ապա կնշանակի՝ փոքր խնդիրներ կան, սակայն դրանք հնարավոր է լուծել օրաբաժնի մեջ ծովաձուկ, ծովամթերք, ծովակաղամբ կամ այդ տարրով հարուստ այլ մթերք ներառելով:
Առողջ մարդկանց մոտ յոդի հետքերն աննկատ են դառնում մեկ օրից:
Մրսել ես՝ յոդով վանդակ արա, կանցնի
Ինչո՞վ է օգտակար յոդով վանդակը մրսածության ու հարբուխի ժամանակ:
Մրսածության հիվանդություններից ազատվելու համար առաջարկվող միջոցը լավագույն լուծումն է: Յոդն այս դեպքում քսում են բարակ շերտով ու կոկիկ գծերով քթի միջնապատին ու ռունգներին: Պետք է զգույշ կատարել դա, քանի որ դեմքին ու պարանոցին յոդից այրվածքներ ստանալու հավանականությունը շատ մեծ է. մաշկը կարող է կարմրել ու կլպվել: Մրսածության դեպքում լավ կլինի վանդակներ անել ոտնաթաթերին ու ձկնամկանի շրջանում:
Յոդով վանդակ՝ վնասվածքների դեպքում
Յոդն օգնում է նաև կապտուկի դեպքում, պարզապես ճիշտ չէ անմիջապես վնասվածք ստանալուց հետո յոդ քսել: Բանն այն է, որ անգամ աննշան վնասվածքն ուղեկցվում է հյուսվածքների այտուցով, իսկ յոդի գրգռող ազդեցությունը չի կարող նպաստել դրա ներծծմանը:
Գրագետ մոտեցումը ենթադրում է վնասվածքը ստանալուց անմիջապես հետո դրա վրա սառը թրջոց դնել, ասենք՝ կտորի մեջ փաթաթած սառույցի կտորով, իսկ հաջորդ օրը միայն յոդով մշակել:
Յոդով վանդակ՝ հղիության ժամանակ
Այն կանայք, որոնք պատրաստվում են մայրանալ, կարող են յոդով վանդակով լրացնել օրգանիզմում յոդի անբավարարությունը: Բացի այդ, դրանով կարելի է նաև մրսածության դեմ պայքարել: Մի՞թե հրաշալի այլընտրանքային տարբերակ չէ: Չմոռանանք, որ հղիության ընթացքում շատ ու շատ միջոցներ հակացուցված են, իսկ սա բնական է, պարզապես պետք է խորհրդակցել բուժող բժշկի հետ ու առողջության հարցում ծայրահեղություններից ձեռնպահ մնալ:
Իսկ ի՞նչ գիտենք յոդի մասին
Յոդի անվանումն առաջացել է հունարեն «յոդես» բառից, ինչը նշանակում է՝ մանուշակագույն: Բանն այն է, որ հենց այդ գույնի է յոդը գազային վիճակում:
Յոդի բազմաթիվ իզոտոպներ են հայտնի, բոլորը ռադիոակտիվ են, բացի I-127-ից: Պինդ վիճակում այն սև գույնի է, կապույտ երանգով ու փայլուն: Յոդը հեղուկ վիճակում չի հանդիպում:
Վահանագեղձին յոդ անհրաժեշտ է թիրօքսին ու տրիյոթիրոնին հորմոնի մշակման համար: Յոդի անբավարարությունը հանգեցնում է գեղձի փքման: Յոդի անբավարարությունը մտավոր հետամնացության հիմնական պատճառն է համարվում: Յոդի ավելցուկի, ինչպես նաև անբավարարության ախտանշանները միանման են:
Ի դեպ , կան մարդիկ, որոնք գերզգայունություն ունեն յոդի նկատմամբ. նրանց մաշկին յոդ քսելու հետևանքով կարող է ցան առաջանալ: Հազվադեպ դեպքեր են արձանագրվել, երբ յոդի կիրառումը հանգեցրել է ալերգիկ՝ անաֆիլակտիկ շոկի:
Ամբողջությամբ կարդացեք /ankakh.com
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.