«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պատրաստվում է այցելել Իրան, որտեղ կհանդիպի այդ երկրի ղեկավարության հետ: Այցի օրակարգում, բնականաբար, կլինեն երկու երկրների տնտեսական համագործակցության մասին քննարկումներ, առավել եւս, որ ներկայումս Բաքուն ու Թեհրանը համագործակցում են բազմաթիվ ծրագրերի մասով: Այստեղ որոշակի հակասական իրավիճակ է: Թեհրանի եւ Բաքվի հարաբերություններում ԽՍՀՄ փլուզումից ի վեր մշտապես պահպանվել է լարված մի նյարդ, որը բխում է մի շարք կրոնական եւ ժողովրդագրական պատճառներից: Բոլորովին վերջերս այդ նյարդը բավական ցնցվեց ադրբեջանական Նարդարանում, որտեղ Ալիեւը հատուկ գործողություններ էր իրականացնում, իսկ Իրանը դժգոհեց, որ Բաքուն շիաներին է ճնշում: Այնուամենայնիվ, Իրանն ու Ադրբեջանը նաեւ տնտեսապես համագործակցում են, իրականացնում ոչ քիչ ծրագրեր:
Այս ֆոնին Ալիեւի այցը Իրան մտորումների տեղիք է տալիս երկու իմաստով: Դրանցից մեկը Հայաստանի համար դրական է, մյուսը՝ բացասական: Նախ՝ բացասականի մասին: Մի քանի օր առաջ Սերժ Սարգսյանը Երեւանում խորհրդակցություն էր անցկացնում նախարարների եւ Իրանում Հայաստանի դեսպանի մասնակցությամբ եւ հետաքրքրվում, թե ինչ հեռանկարներ կան Իրանի հետ տնտեսական կապերը խորացնելու համար՝ պատժամիջոցների չեղարկումից հետո:
Մինչ Սերժ Սարգսյանը Երեւանում խորհրդակցություն է անցկացնում հնարավորությունների մասին, Ադրբեջանը, փաստորեն, որը այս տեսանկյունից որոշակիորեն Հայաստանի համար մրցակից է Իրանի հետ հարաբերությունների մասով, անմիջական բարձր մակարդակով այց է անցկացնում Թեհրան: Եվ սա այն ֆոնին, որ Իրանի նոր նախագահ Հասան Ռուհանիի պաշտոնավարման ընթացքում՝ արդեն մոտ չորս տարի, բացառությամբ նրա պաշտոնամուտի արարողությանը, հայ-իրանական բարձր մակարդակի հանդիպումներ չեն եղել:
Հայաստանն այդ առումով հետ է մնում, ինչը կարող է արտահայտվել եւ տնտեսական, եւ քաղաքական հնարավորությունների կորստով: Մյուս ասպեկտը, որ Ալիեւի այցի մասով կարեւոր է Հայաստանի համար կամ՝ կարող է կարեւոր լինել, որքան էլ տարօրինակ թվա՝ դրական է:
Բանն այն է, որ Իրանի եւ Ադրբեջանի հարաբերությունների խորացումը կարող է բացել հեռանկարներ, որ մեծանա Իրանի ազդեցությունն Ադրբեջանի վրա: Իսկ սա, ի տարբերություն, օրինակ, Թուրքիայի ազդեցության, կարող է ունենալ առավել կառուցողական եւ խաղաղ արդյունքներ՝ նպաստելով այն բանին, որ Բաքուն դառնա շատ ավելի զուսպ սուբյեկտ: Իսկ Իրանը շահագրգռված է այդ հարցում, քանի որ կովկասյան կայունությունն ու խաղաղությունը Իրանի համար առանցքային նշանակություն ունեցող գործոններ են այժմ առավել, քան երբեւէ:
Ահա այս առումով եթե ադրբեջանա-իրանական հարաբերությունները զարգացում ապրեն, ապա դա կարող է նպաստող գործոն լինել տարածաշրջանային անվտանգության եւ կայունության համար, ինչն էլ, բնականաբար, ողջունելի է հայաստանյան շահերի դիտանկյունից: Առավել եւս, որ այս հարցում պաշտոնական Թեհրանի ու Երեւանի շահերը բավական համահունչ են, եւ դա դրսեւորվել է եւ բաց, եւ փակ գործընթացների տեսքով՝ ղարաբաղյան շարժման սկզբնավորումից, պատերազմի ժամանակաշրջանից եւ հետպատերազմյան համագործակցությունից մինչեւ այսօր»:
Ժամանակ
- 11:17Ծեծողը՝ փոխոստիկանապետ. Հունան Պողոսյանին կփոխարինի Աշոտ Կարապետյա՞նը
- 10:50Կարո՞ղ է արդյոք Վանո Սիրադեղյանը վերադառնալ Հայաստան
- 10:57Կոնսենսուս չկա. քաղաքական ուժերը միմյանց դե՞մ են պայքարում, թե՞ Սերժ Սարգսյանի
- 12:20ԱՄՆ շեշտակի հարվածը «ծռությանը»
- 11:24Վայրենի իշխանության գեղեցիկ ժպիտը. Արմեն Սարգսյանն անհետացել է
- 11:30Փակ հանդիպում է եղել. Փաշինյանը չի ընդունել «Հանուն Հայաստան պետության» ճակատի հրավերը
- 11:52Ո՞վ և ո՞ւմ «գանգն է փշրելու» Ազատության հրապարակում
- 11:57Սերժ Սարգսյանի իշխանափոխության մեխանիզմը. դա չի լինի 2022 թվականին
- 11:40«Լծակազուրկը». այլեւս նախագահն առանց վարչապետի առաջարկության ոչ մի թուղթ չի կարող ստորագրել
- 11:00«Ուղեղն՝ անջատած». «Մարտի 1»-ի գործով դատախազ Կորյուն Փիլոյանը չի հիշում, բայց շատ է նեղվում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.