Wnews.am-ը շարունակում է ներկայացնել աշխարհահռչակ կանանց, ովքեր ունեն հայկական արմատներ։ Այս անգամ ներկայացնում ենք պարուհի, դիզայներ, ֆոտոմոդել, դերասանուհի, երգչուհի Դիտա Ֆոն Թիզին։
Նրա իսկական անունը Հիզեր Ռենե Սուիթ է։ Թվիթերի իր միկրոբլոգում նա վստահեցնում է, որ ծագումով հայուհի է։ 2009 թվականի«Եվրատեսիլ» ամենամյա երգի մրցույթում Ինգա եւ Անուշ Արշակյաններ քույրերի ելույթից հետո Դիտան իր միկրոբլոգում գրել է. «Մոսկվայում կայացած Եվրատեսիլում հայուհի աղջիկները բառացիորեն սպանեցին ինձ իրենց սանրվածքներով եւ «կատվային» աչքերով։ Ինձ շատ դուր եկան։ Ի դեպ, չէ որ ես էլ հայուհի եմ, իհարկե, մասամբ»։
Դիտան ծնվել է 1972թ. սեպտեմբերի 28-ին Միչիգանում մատնահարդարի եւ վարորդի ընտանիքում։ Նա ընտանիքի երեք դուստրերից միջնեկն էր։ Նրա հայրական կողմից տատիկն ունի հայկական ծագում։ Իր հայկական ծագման մասին Դիտան հիշեցնում է տարբեր հարցազրույցների ժամանակ`հայտնելով, որ իր տատիկը հայուհի էր։
Մանկության տարներին Դիտան զբաղվում էր բալետով, որպես մենապարուհի հանդես է եկել 13 տարեկանից։ Հետագայում Դիտայի ընտանիքը տեղափոխվում է Կալիֆորնիա, որտեղ նա ընդունվում է բարձրագույն դպրոց: Ուսումնասիրում է պատմական կոստյումներ ու երազում պատմական ֆիլմերի համար հագուստներ կարելու մասին, միևնույն ժամանակ, աշխատում է պիցերիայում, հետո՝ կանացի ներքնազգեստի խանութում։
19 տարեկանից նա սկսում է գումար վաստակել ակումբներում պարելով, որտեղ էլ ծնվում է նրա կերպարը։
Մեկ տարի անց ընտրում է իր կեղծանունը` Դիտա. քսանականների կինոաստղ Դիտա Պարլոի պատվին։
Դիտան նկարահանվում է մի քանի էրոտիկ ֆիլմերում եւ երեք տարի շարունակ հայտնվում «Playboy»-ի շապիկին, ինչից հետո էլ հայտնի դառնում ողջ աշխարհում։
Հարցին, թե արդյո՞ք իրեն դուր է գալիս մերկ լուսանկարվել, Դիտան պատասխանում է. «Ես երբեք մերկ չեմ եղել, սակայն ինձ դուր է գալիս լուսանկարվել վինտաժային ներքնազգեստով»։
Իր բուրլեսկյան համարներով նա սկսել է հանդես գալ 1992 թվականից։ «Ես վերադարձնում եմ մերկապարին արվեստը»,-ասում է նա։
Դիտայի ամենահայտնի համարներն են ձիերով կարուսելը, մեծ կոմպակտային դիմափոշին, ճապոնական ոճի բուդուարն ու լոգարանը։
Դիտայի ամենահայտնի համարներից է «Մարտինիի բաժակը»։
Նա առաջին հրավիրված պարուհին է, ով ելույթ է ունեցել փարիզյան Crazy Horse կաբարե ակումբում։
Vanity Fair ամսագիրը Դիտային անվանել է «Բուռլեսկի սուպերհերոսուհի»։
Դիտան ամուսնացած է եղել հայտնի ռոք կատարող Մերլին Մենսոնի հետ։ Հարսանիքը տեղի է ունեցել իռլանդական ամրոցում. հարսնացուն կարմիր զգեստով էր։ Ամուսնությունը տեւեց երկու տարի.
«Սա իմ կյանքի առաջին բաժանումը չէր, սակայն առաջին հանրային բաժանումն էր։ Հիմա ես գիտեմ, թե ինչ եմ ուզում անձնական հարաբերություններից»,- բաժանումից հետո ասել է Դիտան։
Այժմ Դիտան ամուսնացած չէ։
Նա սեքսուալ հարաբերություններ է ունեցել նաեւ կնոջ հետ։ «Այդ ժամանակ ես նոր էի բաժանվել ընկերոջիցս, ով ինձ հետ վատ էր վարվում եւ որոշեցի սիրավեպ ունենալ ընկերուհուս հետ, սակայն այժմ հասկանում եմ, որ տղամարդիկ ինձ ավելի են դուր գալիս»,- ասում է նա։
Դիտան խոստովանում է, որ տղամարդիկ իրեն հետաքրքրում են ժամադրությունների համար, այլ ոչ ամուսնության. «Եթե ես փնտրեի լուրջ հարաբերությունների համար տղամարդու, ապա կընտերի արդար, նպատկասլաց տղամարդու, ով կախում չէր ունենա թմրանյութերից եւ կարեկցող կլիներ»,- նշում է Դիտան։
Դիտան սթրիպթիզ է կազմակերպել Victoria’s Secret-ի եւ Agent Provocateur-ի ցուցադրությունների ժամանակ, վարպետության դասեր անցկացրել Louis Vuitton-ի, Garrardи Christian Louboutin-ի մոդելների հետ։ Մերկ լուսանկարվել Ջոն Գալիանոյի, Մարկ Ջեյքոբսի, Ժան Պոլ Գոտյեի եւ «Մոսկինո»-ի համար։
Նա ունի հագուստի եւ զարդերի ունիկալ հավաքածու ինչպես ելույթների, այնպես էլ՝ առօրյա կյանքի համար։ Նրա հպարտության առարկան է Secrets In Lace Dita Collection ցանցային զուգագուլպաների հավաքածուն։ Նա նաեւ ստեղծել է սեքսուալ ներքնազգեստի Wonderbra հավաքածուն։
Դիտան չի թաքցնում, որ դիմել է էսթետիկ վիրահատությունների.
«Այո, ես գտնում եմ, որ բնականությունն ամենեւին էլ այն լավագույնը չէ, ինչը կարող է լինել։ Եթե հնարավորություն կա լինել էլ ավելի գեղեցիկ, ինչու պետք է հրաժարվել այդ հաճույքից»,-ասում է նա։
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.