Լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը նշեց, որ փետրվարի 15-ից Աֆրիկայից (Սահարա անապատից) դեպի Մերձավոր Արևելք, իսկ այնտեղից էլ՝ դեպի մեր հանրապետության տարածք թափանցեցին շատ տաք օդային հոսանքներ, ու փետրվարի 15-16-ն ընկած ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը թռիչքային բարձրացավ։
Ըստ նրա՝ այսօր Երևանում սպասվում է 18-19 աստիճան տաքություն, ինչը, ըստ նրա՝ վերջին 170 տարիների ընթացքում բացարձակ ցուցանիշ է.
«Եթե այսօր այդքան ջերմաստիճան գրանցվի, օդերևութաբանության պատմության մեջ ամենատաք փետրվարի 18-ը կլինի»։
Այնուհետև ավելացրեց, որ վաղը հյուսիս-արևելքից հանրապետության տարածք կներթափանցեն արկտիկական ցուրտ օդային հոսանքներ, որոնք հատկապես մեծ ազդեցություն կունենան Լոռիի, Տավուշի, Սյունիքի և Արցախի ջերմային ֆոնի վրա, որտեղ սպասվում է ջերմաստիճանի նվազում 8-10 աստիճանով.
«Մյուս շրջաններում և մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով: Նվազած ջերմային ֆոնը կմնա մինչև փետրվարի 21-ը։ Փետրվարի 22-23-ին օդի ջերմաստիճանը որքան նվազել է, նույնքանով կբարձրանա, որովհետև հանրապետության տարածքին մոտենում է հաջորդ տաք օդային հոսանքը։ Այսինքն՝ փետրվարի 23-24-ին Արարատյան դաշտում կունենանք՝ 15-16, առանձին հատվածներում՝ 17 աստիճան տաքություն, իսկ Տավուշի և Սյունիքի հովտային հատվածներում՝ 17-20 աստիճան տաքություն:
Ըստ նախնական կանխատեսումների՝ այդ բարձր ջերմային ֆոնը պահպանվելու է ողջ փետրվարի ընթացքում։ Փետրվարի 20-ին սպասվում են տեղումներ։ Փետրվարի 21-ին թույլ տեղումներ հնարավոր են միայն արևմտյան շրջաններում: Ըստ նախնական կանխատեսումների՝ մարտ ամիսը նույնպես տաք կլինի»։
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.