Սերժ Սարգսյանի վերջին «ընդարձակ ելույթը», պարզվում է, շատերին է բարկացրել։ Ընդ որում՝ մարդկանց բարկացրել է ոչ թե այն, որ այդ ելույթը որևէ կապ չուներ իրականության հետ, որ բոլորն էլ հասկանամ էին՝ դա ընդամենը հերթական թամաշան է և այլն, այլ որովհետև ակնհայտ դարձավ, որ Սերժ Սարգսյանը լավ էլ հասկանում է, թե ինչպիսին պիտի լինի նորմալ երկիրը։
Ի վերջո՝ մի բան է, երբ մարդը չգիտի, թե ինչ պիտի անել, դրա համար էլ սխալ բաներ է անում կամ ընդհանրապես ոչինչ չի անում, և բոլորովին այլ բան, երբ մարդը գիտի, թե ինչ պիտի անել, բայց չի անում։ Դրա համար էլ, ի դեպ, ցանկացած հանցագործություն քննելիս նախ պարզում են՝ ամբաստանյալը գիտակցե՞լ է, որ հանցանք է գործում, թե՞ չի գիտակցել։ Ու թեև օրենքի չիմացությունը պատասխանատվությունից չի ազատում, բայց ամեն դեպքում՝ եթե գիտակցված է արել, դա համարվում է ծանրացուցիչ հանգամանք, իսկ եթե չիմանալով է արել՝ պատիժն ավելի մեղմ է լինում։ Դրա համար էլ Սերժ Սարգսյանի ելույթը մարդկանց մեջ միայն զայրույթ է առաջացրել. «բա որ էդքանը հասկանում ես, ինչո՞ւ ես հակառակն անում»։ Այլ կերպ ասած՝ սա այն դեպքն է, երբ Սերժ Սարգսյանի ելույթում հնչած ձևակերպումների ճշմարտացիությունն ընկալվում է որպես ծանրացուցիչ հանգամանք։
Բայց նաև՝ այնպես չէ, որ ելույթում միայն վերացական մտքեր են հնչել։ Սերժ Սարգսյանը նաև կոնկրետ բաներ է ասել։ Ընդ որում՝ հատկապես արտաքին քաղաքականությանն առնչվող հատվածը երևի ավելի շատ հոգեբաններին կհետաքրքրի։ Տեսեք՝ հասուն մարդ է, արդեն 18 տարի է՝ պետական բարձրագույն պաշտոններ է ստանձնում ու մասնակցում որոշումների կայացմանը, 8 տարի է՝ որոշումները կայացնում է միանձնյա, բայց ահա ելույթ է ունենում ու ենթագիտակցորեն կռիվ է տալիս Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ։ «Այն մտայնությունը, որ քանի դեռ Ղարաբաղի հարցը լուծված չէ, և Թուրքիայի կողմից իրականացվող շրջափակումը վերացված չէ, մենք լավ չենք ապրելու, անընդունելի է», հաղթականորեն ասում է նա։ Ամոթ չլինի հարցնելը՝ բա եթե այդպես է, ինչո՞ւ լավ չենք ապրում։ Կամ եթե «այդ մտայնությունն անընդունելի է», ու Հայաստանը դեռ հարյուր տարի էլ կարող է զարգանալ շրջափակման պայմաններում, էլ ինչ կարիք կար խայտառակ ինքնանվաստացման գնով Թուրքիայի հետ սիրախաղ սկսել, հնարավոր ամեն ինչ զիջելու պատրաստակամություն հայտնել ու վերջում էլ հայտարարել, թե «Գյումրուց ու Արմավիրից արևմուտք մենք որևէ իսկական գործընկեր չունենք», այնտեղ «անհատակ ա անանցանելի ճահիճ է»։
Բա էլ ինչո՞ւ ոտներս թրջեցինք այդ ճահիճում, հանգիստ կշարունակեինք «լավ ապրել»։ Կամ ի՞նչ է նշանակում՝ «այս պայմաններին մենք արդեն ընտելացել ենք և հարմարվել»։ Բա եթե «ընտելացել ենք և հարմարվել», ինչո՞ւ է տարեկան 45-50 հազար մարդ արտագաղթում (միայն պաշտոնական տվյալներով)։
Չորրորդ իշխանություն
- 11:11Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»
- 11:10Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Բագրատ Սրբազանին․ «Հրապարակ»
- 14:10Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ»
- 11:10Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության
- 11:06Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»
- 12:28Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»
- 11:00ԱՄՆ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը ԱՄՆ-ի արձագանքի մասին. «Ժողովուրդ»
- 11:30Կխստացվի 25-օրյա վարժական հավաքներից խուսափածների պատիժը.ի՞նչ են քննարկել Պապիկյանն ու պատգամավորները. «Ժողովուրդ»
- 11:10Փաշինյանը բացել է գործարան, որի բացումն արել էր նախկին վարչապետը. ստերի շարքից․ Փաշինյանը բացել է գործարան, որի բացումն արել էր նախկին վարչապետը. ստերի շարքից․ մաս 178
- 11:10«Գլխավոր վտանգը Հայաստանի ներկայիս իշխանությունն է».«Փաստ»
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.