Ռուս-թուրքական հակամարտությունը գնալով ավելի է սրվում, եւ դրա նյութականացումը հենց հայ-թուրքական սահմանին հիմա ավելի հավանական է, քան երբեք: Ռուսաստանի եւ Թուրքիայի ռազմական առճակատումը սպառնում է մարտական գործողությունների թատերաբեմ դարձնել Հայաստանը:
Անցած տարվա նոյեմբերի 24-ին թուրք-սիրիական սահմանին ռուսաստանյան Սու-24-ի խոցումից հետո Անկարայի եւ Մոսկվայի միջեւ հարաբերությունները ոչ միայն ծայրահեղ սրվել են, այլեւ կողմերը կարծես ուղիներ չեն գտնում դրանք կարգավորելու համար: Որպես հակամարտության հարթակ առավել հաճախ հանդես է գալիս Սիրիան, որտեղ Անկարան եւ Մոսկվան ռազմական գործողություններ են վարում հակադիր ճամբարների կողմից՝ արդյունքում ավելի փակուղային դարձնելով սիրիական ճգնաժամը:
Բանն այն է, որ Մոսկվան սվիններով է դիմավորում թուրքական Ինջերլիքում ամերիկյան հակահրթիռային կայանների արդիականացումը: Այդ արդիականացման մասին 2015 թվականի օգոստոսին արված հայտարարությունից հետո Ռուսաստանը կտրուկ փոխեց հարաբերությունները Թուրքիայի հետ եւ մտավ Սիրիա:
ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի եւ ՀԱՊԿ-ի հիմնադիր Ռուսաստանի ռազմական բախումն աղետալի հետեւանքներ է խոստանում Հայաստանին, քանի որ աշխարհաքաղաքական երկու բեւեռների սահմանն անցնում է Հայաստանի տարածքով: Եվ եթե անցած տարի մեր մտավախությունն ավելի տեսական էր, ապա այժմ իրավիճակն այլ է՝ ի հեճուկս այն հանգամանքի, որ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները դաշնակցային են:
Մոսկվայից ստացվող բացասական ազդակները ցույց են տալիս, որ ռազմական գործողությունների կենտրոնում հայտնվելու հեռանկարն ավելի իրատեսական է դառնում: Նախ՝ փետրվարի 8-ին Ռուսաստանի Պետական դումայի կոմունիստ պատգամավորներ Վալերի Ռաշկինն ու Սերգեյ Օբուխովը նամակով դիմել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին եւ արտգործնախարար Սերգեյ Լավրովին՝ կոչ անելով չեղյալ հայտարարել 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագիրը, որով թուրքական կողմին նույն կոմունիստական կուսակցության թեթև ձեռքով փոխանցվեց Կարսը եւ Սուրմալուն՝ Արարատ լեռով հանդերձ:
Կոմունիստների ձեւակերպմամբ՝ Ռուսաստանի կողմից պայմանագրերը չեղարկելը նպատակահարմար է Թուրքիային հասկացնելու համար, թե ինչ հետեւանք կարող է ունենալ ռուս-թուրքական հարաբերությունների հետագա սրումը: Ռուսաստանի կողմից Կարսի եւ Մոսկվայի պայմանագրերը վերանայելու եւ չեղարկելու, այսպես կոչված, թեզը շրջանառության մեջ էր դրվել ռուս-թուրքական հարաբերությունների էսկալացիայի սկզբից: Նման հայտարարությունները ՌԴ երկրորդական քաղաքական գործիչների կողմից ուղղված են ավելի շատ Հայաստանի ներքին լսարանին, քանզի Մոսկվայում շատերը կարծում են, որ հայերը, լսելով Արարատի մասին, զենքը ձեռքներին կգնան դեպի թուրքական սահման: Ռուսաստանի այսօրինակ պրոպագանդան, սակայն, կոնկրետ վերջին օրերին նաեւ որոշակի միս ու արյուն է ստանում ՌԴ հարավային ռազմական օկրուգի անակնկալ ստուգումներով:
Այսպես՝ նույն փետրվարի 8-ին Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինի կարգադրությամբ ռազմական պատրաստակամության անակնկալ ստուգումներ են սկսվել Հարավային զինվորական օկրուգի ռազմակայաններում, այդ թվում՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանում: Հարավային օկրուգի ռազմական բազաների մարտական պատրաստվածությունը հասցվել է ամենաբարձր մակարդակի, ստուգվում է զորամիավորումների մոբիլիզացիոն պատրաստվածության աստիճանը, գնահատվում է դրանց՝ պայմանական հակառակորդին անհրաժեշտության դեպքում հակահարված տալու ունակությունը: Եվ այս ամենը՝ նաեւ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի մասին: Այսինքն՝ Ռուսաստանի կողմից Հայաստանին Թուրքիայի դեմ ռազմական գործողություններում ներգրավելը, ՀՀ տարածքի՝ ռազմական գործողությունների պոլիգոն դառնալու հավանականությունն իրական է արդեն այնքանով, որքան իրական են պատրաստվածության բերված ռուսաստանյան կործանիչները, որոնք իրենց սպառազինությամբ հանդերձ պտույտներ են գործում նաեւ Երեւանի վրայով:
Վերադառնալով Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերը չեղարկելու մասին հայտարարություններին՝ նորից նշենք, որ դրանք ուղղված են հայկական լսարանին: Սակայն նույն լսարանը կարող է եւ հիշել պատմական նախադեպերը նույն ռուս-թուրքական հայտնի պայմանագրերի ստորագրմանը նախորդած տարիներին, թե ինչի կարող է հասնել Հայաստանն ու հայ ազգը ռուս-թուրքական բախման արդյունքում… Ընթերցողը հազիվ թե հիշի մի դեպք, երբ հայերը շահած լինեն ռուս-թուրքական պատերազմներից ու բախումներից:
Ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակի մեջ Հայաստանն ունի եւ դիվանագիտական, եւ քաղաքական մեծ ճկունության խնդիր, որպեսզի կարողանա զերծ մնալ Ռուսաստանի կողմից հակամարտության մեջ ներքաշվելու եւ պոլիգոն դառնալու տխուր հեռանկարից:
Վահե Ղուկասյան
«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»
- 14:10Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույթի նշաձողը՝ խթանելով ներքին պառակտվածությունը, բևեռացվածությունն ու ատելության մթնոլորտը
- 14:10Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան
- 12:10ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
- 12:10Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը
- 11:10Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան
- 15:10Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա
- 13:10Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
- 12:59Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
- 2:20Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար. Վրթանեսյան
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.