Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.
«Խնդիրն այն չէ, թե ռուս-թուրքական հարաբերություններում ով է ճիշտ, իսկ ով՝ սխալ, չնայած ինձ թվում է, որ Թուրքիայի ղեկավարությունն այս հարցում դրսևորել է «ավանդական» նենգություն։ Հիշո՞ւմ եք, անցած տարվա իր վերջին ասուլիսում Պուտինը խոսում էր «ցավոտ հարցերի մասին», որոնք քննարկել է Էրդողանի հետ Անթալիայամ՝ 20 երկրների համաժողովի շրջանակներում, և որոնցում ՌԴ նախագահն ընդառաջ է գնացել Թուրքիայի ղեկավարին։ Մենք՝ հայերս, դարձյալ մեր միամիտ «եսակենտրոնականությամբ», կարծեցինք, թե խոսքը Ղարաբաղի մասին է։ Բայց եթե խոսքը վերաբերեր որևէ հայտնի կոնֆլիկտի՝ Արցախին, քրդական հարցին կամ Հյուսիսային Կիպրոսին, ապա Պուտինը դրա մասին վիրավորված տոնով չէր խոսի։ Հակված եմ համաձայնել արդեն հնչած այն տեսակետի հետ, որ խոսքը Սիրիայամ որոշ զինված թուրքական ցեղերին չռմբակոծելու մասին էր։ Եվ, ի պատասխան Ռուսաստանի բարի կամքի, Թուրքիան կործանում է ռուսաստանյան ռազմական ինքնաթիռը, և նույն զինված խմբերը օդում գնդակահարում են ռուս օդաչուին։ Իսկապես նենգության է։
Բայց, կրկնեմ, դրանք ռուս-թուրքական հարաբերություններ են, որոնք մեզ ուղղակիորեն չեն առնչվում։ Ճիշտ նույն ձևով՝ երբ լարվում են Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները, Կնեսետում սկսում են խոսել Հայոց ցեղասպանությանը ճանաչելու մասին։ Նույն հարցը բարձրացնում են ԱՄՆ Կոնգրեսում, երբ Թուրքիան ինչ-որ խնդրում ամերիկյան շահերին ընդառաջ չի գնում։ Եկեք մեկընդմիշտ արձանագրենք՝ ինքնին Հայկական հարցը ոչ մեկին, բացի մեզնից, չի հետաքրքրում։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ մենք դա չենք հասկացել՝ հայտնի հետևանքներով։
…Չարենցի «Երկիր Նաիրի» վեպում իր «ազգային– ազատագրական» ճառը Մազութի Համոն արտասանել է կազինոյի սեղանին կանգնած»,–գրում է թերթի խմբագիրը։
Առավոտ
- 12:11Ինչպես են մարդկանց գազան դարձնում
- 11:24Ղարաբաղյան շարժման ստվերոտ կողմերը-1
- 11:56Ինչո՞ւ ԵԽԽՎ-ում նախագահը չխոսեց ՌԴ-ի կողմից Ադրբեջանի սպառազինման մասին
- 10:45«Արա, առաջ իրենք էլ էին ապրում, մեզ էլ էին թողում, որ ապրենք». Կհաջողվի՞ «քցել» Եվրոպային
- 10:45Արդարադատության նախարարության պատասխանը ՀՀ–ում նույնասեռական ամուսնությունների թույլատրման մասին
- 10:45Իշխանությունն ուզում է «աննկատ» Ղարաբաղը տա թուրքերին, դրա համար տարկետման թեման է բարձրացնում
- 12:27Կանչում են ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողներին, որ հոգեբանորեն ճնշե՞ն… հայրենասիրություն, բան…
- 11:2950 տարի առաջ, ինչպես և հիմա, ոչ ոք չէր հավատում պաշտոնական ոչ մի բառի
- 10:45Մեր հասարակությունը հավատում է միայն աղետալի լուրերին. ի՞նչ է եղել իրականում Ժնևում
- 12:28Ոչ միայն փոթորիկ է, այլև երկրաշարժ, Ատոմակայանից ռադիոակտիվ նյութերի արտահոսք
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.