Սպիտակ տունը նախատեսում է 2016-ի բյուջեով 22 միլիոն 412 հազար դոլար հատկացնել Հայաստանին որպես տնտեսական օգնություն: Նախորդ տարվա համեմատ այդ գումարն ավելացվել է 22 տոկոսով, գրում է “Ազատության” ռադիոկայանը:
Հայ դատի հանձնախմբի մամուլի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը “Ազատության” հետ զրույցում ընդգծեց, որ առհասարակ ԱՄՆ-ի՝ արտաքին օժանդակության համար հատկացվող գումարները վերջին տարիներին նվազել են։
“Այո, առաջադիմություն է, որ 22 տոկոսով ավելի բարձր է, նախորդ տարվա համեմատ։ Բայց իրականությունն այն է, որ ընդհանրապես Ամերիկայի՝ արտաքին օժանդակության գումարները տարիների ընթացքում նվազել են և Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը աշխատում է ոչ միայն ընդլայնել այդ գումարները, այլ, տեղյակ լինելով, թե ինչպիսին է ներկա քաղաքական իրավիճակը արտաքին օժանդակության, կենտրոնացնել մեր աշխատանքները նաև Ամերիկա-Հայաստան ներդրումների հզորացման ուղղությամբ”, — ասաց Հայ դատի հանձնախմբի մամուլի խոսնակը։
ԱՄՆ-ի 2017 թվականի բյուջեի նախագծով առաջարկվում է մոտ 11 միլիոն դոլար տրամադրել Ադրբեջանին։
Հայ դատի գրասենյակը, ընդգծելով “Հայաստանի և Ադրբեջանի սահմանին Ադրբեջանի դրսևորած ագրեսիան”, մտահոգիչ է համարում, որ այս տարի ևս բյուջեով հատկացումներ չեն նախատեսվում Լեռնային Ղարաբաղի համար։
Հարցին, թե հանձնախումբը փորձո՞ւմ է ինչ-որ կերպ ազդել Սպիտակ տան որոշման վրա, Չուլջյանը պատասխանեց. — “Այո, նախագահական բյուջեների մեջ Արցախի համար հատուկ գումար նշված չի եղել նույնիսկ Օբամայից առաջ։ Որպես նոր ծրագիր, մենք կոչ ենք ուղղել, որ հինգ միլիոն գումար տրվի Ստեփանակերտում գտնվող Lady Cox վերականգնողական կենտրոնի համար”։
Ըստ հանձնախմբի, Lady Cox վերականգնողական կենտրոնում տարեկան բժշկական օգնություն է ստանում ֆիզիկական և մտավոր խնդիրներ ունեցող 1000 մարդ:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուրի էջում:
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.