RIA Novosti-ին տեղեկացնում է,որ այս գարնանը Knights bridge Entertainment կինոընկերությունը ծրագրում է սկսել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին կենսագրական ֆիլմի նկարահանումները։ Ընկերության թոփ մենեջերներից մեկը՝ Վալերի Սահարյանը ֆիլմի 4 պրոդյուսերներից մեկն է։
«Ֆիլմը կնկարահանի երկու «Օսկարի» արժանացած ռեժիսոր, սակայն գլխավոր դերակատարի վերաբերյալ հստակ տեղեկություն չկա։ Մենք ոչ մի հայտարարություն չենք արել, չգիտեմ, թե որտեղից է հայտնվել Դի Կապրիոյի համաձայնության մասին տեղեկությունը։ Հավանաբար աղմուկը բարձրացել է գերմանական պարբերականին արված նրա հայտարարությունից։ Կարող եմ ասել, որ քասթինգին մասնակցում են առաջին մեծության 4 դերասաններ»,- ասել է Սահարյանը։Սահարյանը ոչ հաստատել, ոչ էլ հերքել է որոշ ԶԼՄ-ների տեղեկություններն այն մասին, որ Պուտինին կմարմնավորի հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն, ով վերջերս հայտարարել էր, որ դա իր երազանքն է։
«Սցենարը անձամբ Պուտինի հետ չի համաձայնեցվել։ Նախագծի մասին ծանոթագրական տեղեկությունը տեղադրված է կինոարտադրողի կայքում։ Պետանվտանգության կոմիտեի սպայից, վարչապետից՝ նախագահ։ Մարդ-առեղծված։ Հայացք աշխարհի ամենաազդեցիկ մարդկանցից մեկի անձնական կյանքին ու կարիերային»,- ասվում է կայքում: