Այսօր Սևանի մերձակա գյուղերի բնակիչների անգույն ու ձմեռող կենցաղում նորություն կար։ Բանն այն է, որ այս պահին դեռևս Գեղարքունիքում է գտնվում նախագահ Սերժ Սարգսյանը, որի այցն էլ դարձել է գյուղացիների քննարկման թեման։
Սևանի Ծաղկունք գյուղում (Գյուղը գտնվում է Սևան-Զովաբեր- Հրազդան –ճանապարհահատվածում) հյուրատուն կա, այդպես էլ կոչվում է «Ծաղկունք» հյուրատուն:Այն աչքի է ընկնում սպասարկման բարձր կուլտուրայով: Հիմնադրվել է տարիներ առաջ ծաղկունքցի գործարար Աղաջանյան եղբայրների կողմից: Այստեղ հաճախակի են լինում բարձրաստիճան պաշտոնյաներ:
Այսօր հյուրատուն խաշի էր գնացել Սերժ Սարգսյանը: Վաղ առավոտյան Հրազդան – Զովաբեր – Դդմաշեն — Ծաղկունք ճանապարհահատվածը, որ ավելի քան 15 կմ է, մաքրվել է ձյունից: Բանից անտեղյակ գյուղերի բնակիչները ուղղակի զարմանքից քար էին կտրել. ինչո՞ւ են այսպես խնամքով մաքրում ճանապարհը: Միայն այն ժամանակ, երբ ճանապարհը լցվեց ոստիկաններով և ճանապարհային ոստիկանության մեքենաներով ու փակեցին ճանապարհահատվածը, պարզ դարձավ, որ ինչ- որ բան է տեղի ունենալու: Հետո գյուղացիները պատմում են, որ եկավ նախագահական շարասյունը:
Առավոտից մինչ այս պահը ոստիկանները հսկում են ճանապարհահատվածը: Նախագահը իր շքախումբով դեռ այնտեղ է, իսկ Սևանի ցուրտը հաղթահարել փորձող առավոտից սառած ոստիկանները սպասում են նախագահի հեռանալուն…
Ի դեպ գյուղացիներն ասում են, որ նախագահն այստեղ հաճախ է գալիս.Ասում են, որ նախորդ ձմռանն էլ է նա այցի եկել իրենց: Ի դեպ նրան մարզային ղեկավարությունից որևէ մեկը չի ընկերակցել, ոչ նժդեհական մարզպետը, ոչ էլ նրա հակառակորդ Սևանի քաղաքապետը:
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.