Ձյան առատությունը եւ ցուրտ եղանակը վերջին օրերին մեզ համար կարծես թե սովորական են դարձել, իսկ ճանապարհներին ժամանակին աղ եւ ավազ չլցնելու հետեւանքով վթարների թիվը գնալով ավելանում է: Արդյո՞ք ձյան առատությունն ունի առավելություններ, վերջին անգամ ե՞րբ է գրանցվել նվազագույն ջերմաստիճանը, ջերմաստիճանը նորից կիջնի՞, թե՞ կբարձրանա. այս եւ այլ հարցերին պատասխանել է Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Նվազագույն ջերմաստիճան վերջին անգամ գրանցվել է 2008թ.-ին, բայց ոչ թե եղել է -18 աստիճան, ինչպես հունվարի 28-ի գիշերը, այլ -24-ից մինչեւ -25 աստիճան ցուրտ հենց մայրաքաղաքում, իսկ լեռնային շրջաններում -30-ից մինչեւ -36 աստիճան ցուրտ» – նշեց Սուրենյանը:
Ըստ Սուրենյանի՝ ձյան առատությունը միայն դրական կողմեր ունի. «Այն դրական ազդեցություն է ունենում բոլոր առումներով. եւ գյուղատնտեսական, եւ ջերմատնտեսական: Այս տարի, ինչպես եւ կանխատեսվում էր, մենք ունեցանք տեղումնառատ հունվար: Առանձին հատվածներում, մասնավորապես Մարտունիում, տեղումների ամսական քանակը կազմել է նորմայի վեցնապատիկը, որը միայն դրական ազդեցություն կունենա. լեռների ձյունածածկը գարնանը հիմնականում ապահովում է գետերի հորդացումները, ջրամբարների լցվածությունը, Սեւանա լճի բնական հաշվեկշիռը, իսկ գյուղատնտեսական առումով ձյունածածկը միշտ էլ աշնանացանը պաշտպանում է ուժեղ ցրտերից, իսկ գարնանը ապահովում է հողում արդյունավետ խոնավության պաշարները»:
Ցրտի եւ ջերմաստիճանի հավանական բարձրացման մասին հատկապես մեծերն ունեն իրենց կանխատեսումները: Նրանք հաճախ ասում են,որ ցուրտ ձմռանը հաջորդում է տաք ամառը, կամ որ Տեառնընդառաջից հետո ջերմաստիճանը բարձրանում է: Անդրադառնալով այս տեսակետներին՝ Սուրենյանը հերքեց դրանք. «Ոչ մի կապ գոյություն չունի ձմռան եւ ամռան ջերմային ֆոների միջեւ. դրանք մեզ ցույց են տվել գիտական ուսումնասիրությունները: Ինչ վերաբերում է նշված երկրորդ տեսակետին, ասեմ, որ դա եւս սխալ է, որովհետեւ վիճակագրական նյութերի տեսությունը ցույց է տվել, որ եղել են տարիներ, երբ Տեառնընդառաջից հետո օդի ջերմաստիճանը նվազել է, օրինակ ՝ 1985 թվականին փետրվարի 15-ից հետո մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը նվազել է մինչեւ -20 աստիճան, իսկ մարտի առաջին օրերին՝ -25 աստիճան»:
Ըստ Գագիկ Սուրենյանի՝ «Ամիսը կլինի տաք, ջերմաստիճանը կլինի ամսական նորմայից 1-2 աստիճանով բարձր, եւ տեղումների քանակը նորմայից ավելի: Սպասում ենք տաք փետրվարի» :
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.