Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, երեկ ոստիկանության Վաղարշապատի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի աշխատակիցները ստացված օպերատիվ տվյալներով ոստիկանության Վաղարշապատի բաժին են բերել Էջմիածին քաղաքի բնակիչ, 15-ամյա Տ.Գ.-ին:
Ըստ նախնական տեղեկությունների` պարզվել է, որ վերջինս 2015 թ.-ի նոյեմբերին իրենց թաղամասում գտնվող կիսակառույց շինությունում մի քանի անգամ բռնաբարել և սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել իրենց հարևանուհու` 5-ամյա Ա. Ա.-ի նկատմամբ:
Պարզվել է նաև, որ նա բռնի գործադրմամբ անառակաբարո գործողություններ է կատարել նաև Ա. Ա.-ի եղբոր` 10-ամյա Ս. Ս.-ի նկատմամբ:
shamshyan.com