Տեւական ժամանակ է, ինչ Անդրեն գտնվում է Միացյալ Նահանգներում: Երգչի բացակայությունը տարատեսակ կարծիքների տեղիք տվեց. Արդյոք նա ԱՄՆ է մեկնել մշտական բնակությա՞ն, թե՞ անձնական կյանքը դասավորելու նպատակով:
Վերջերս Հայաստան կատարած իր կարճատեւ այցի ժամանակ երգիչը ոչ միայն բացառիկ հարցազրույց ունեցավ NEWS.am STYLE-ի հետ, այլեւ լուսանկարվեց մեր նոր ֆոտոշարքում: Երգչի հետ մեր ունեցած զրույցն ու խորիմաստ լուսանկարները ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.
-Անդրե, բավականին, երկար ժամանակ է` ինչ գտնվում ես ԱՄՆ-ում, ինչը տարատեսակ մեկնաբանությունների պատճառ հանդիսացավ: Իրականում, ի՞նչն է քեզ այսքան երկար պահում Միացյալ Նահանգներում:
-Քանի որ արդեն փորձ ունեցել եմ ներկայանալու որպես պրոդյուսեր եւ ժյուրիի անդամ տարբեր երաժշտական նախագծերում («Հայ սուպերսթար», «X Factor», «Իմ անունն է», «Պրեմիերա»), որոշեցի, որ ժամանակն է` ունենամ իմ սեփական նախագիծը` Andrenaline ռեալիթի շոուն, որը նկարահանումների առումով ավելի նպատակահարմար է իրականացնել հենց Միացյալ Նահանգներում: Դա լինելու է երաժշտական նախագիծ, որի շրջանակներում միմյանց հետ կմրցեն նոր դեմքեր: Այս նախագծում մասնակիցները ոչ միայն կմրցեն իրենց վոկալային տվյալներով, այլեւ ստիպված կլինեն անցնել մի շարք այլ փորձությունների միջով եւ հեռուստադիտողը հնարավորություն կունենա հետեւել նրանց պայքարին նաեւ կադրից դուրս: Այսինքն, սա բոլորովին նոր ձեւաչափ է լինելու, որը չի կրկնօրնակելու մինչ այդ հայտնի միջազգային ֆորմատներին: Հաղթող մասնակիցը կունենա ինձ հետ պայմանագիր: Հնարավոր է, որ նախագծում հաղթի ոչ թե մեկ, այլ մի քանի մասնակից, որոնցից մենք կձեւավորենք երաժշտական խումբ: Ցավալի է, որ այսօր քիչ ունենք խմբեր: Սա ես կապում եմ նրա հետ, որ մենք չենք սիրում թիմային աշխատանք` ոչ երաժշտության ասպարեզում, ոչ սպորտում: Բայց ես ուզում եմ ստեղծել մի խումբ, որը երկար կյանք կունենա:
-Ո՞ւմ հետ ես համագործակցում այս նախագծի շրջանակներում:
-Նախագծի շուրջ համագործակցում եմ PanArmenian Holding-ի հետ: Ինձ օգնում են լրագրող, հաղորդավար Մհեր Բաղդասարյանն ու շոումեն, պրոդյուսեր Արա Ղազարյանը: Կարող եմ նաեւ ասել, որ տարբեր փուլերում հրավիրված կլինեն տարբեր եւ շատ հետաքրքիր ժյուրիի անդամներ: Դեռեւս պարզ չէ, թե երբ շոուն կլինի եթերում: Մինչ մեկնարկը, սոցիալական ցանցերում եւ հեռուստատեսությամբ կհայտարարվի քասթինգի մասին: Սիրով սպասում եմ թե հայ, թե արտասահմանցի տաղանդավոր մասնակիցների:
—Առհասարակ, ինչպե՞ս է անցնում քո առօրյան ԱՄՆ-ում:
-Այստեղ հիմնականում ազատ ժամանակ չեմ ունենում: Ժամանակս եւ ուժերս կենտրոնացրել եմ նախագծի եւ իմ համերգային շրջագայությունների վրա: Իսկ եթե ունենում եմ փոքր-ինչ ազատ ժամանակ, այն անցկացնում եմ բարեկամներիս եւ հարազատներիս հետ:
-Վերջերս Սիրուշոն մի գրառում տեղադրեց սոցիալական ցանցերում, որից պարզ դարձավ որ նա եւ Ավետ Բարսեղյանը քեզ համար նոր երգ են հեղինակել: Խոսիր այդ համագործակցությունից: Ե՞րբ կարող ենք վայելել այդ ստեղծագործությունը:
-Ավետի եւ Սիրուշոյի հեղինակած գեղեցիկ երգը կոչվում է «Սրտի արեւ»: Այն շուտով կներկայացնեմ աուդիո տարբերակով: Առաջինը կկարողանաք լսել իմ պաշտոնական էջերում: Երգը ծնվեց շատ արագ. Սիրուշոն գրեց երաժշտությունը, այնուհետեւ Ավետը գրեց խոսքերը, իսկ գործիքավորումը կատարել է Նիկ Էգիբյանը: Սիրո մասին այս գեղեցիկ ստեղծագործությունը, միգուցե, ներկայացնեմ հենց Սուրբ Վալենտինի օրը: Ես ուրախ եմ այս համագործակցության համար, քանի որ Ավետի եւ Սիրուշոյի հետ մենք վաղուց արդեն կոլեգաներ չենք: Մենք չենք էլ սկսել որպես կոլեգաներ: Այս ասպարեզում եւ դրանից դուրս միշտ ընկերներ ենք եղել եւ մեր ընկերությունը արդեն երկար տարիներ է` վերածվել է բարեկամության: Այս պարագայում էլ սա ես համագործակցություն չեմ համարում: Ասես ընտանիքում ծնված լինի որեւէ ստեղծագործություն, որը պետք է կատարի մեզանից ինչ-որ մեկը: Սա եւ հեշտ, եւ, միեւնույն ժամանակ, դժվար երեւույթ է, որովհետեւ պետք է ամեն ինչ մատուցես այնպես, որ բոլորի սրտով լինի: Ուրախ եմ, որ թե ես, թե Ավետը, թե Սիրուշոն մեր համատեղ աշխատանքից գոհ ենք մնացել:
-Մեր ֆոտոշարքում ներկայանում ես շղթայված: Սա առաջին դեպքը չէ, քանի որ բեմում էլի ես եղել կապանքներով. Հիշենք, օրինակ` «Եվրատեսիլ 2006»-ը: Իսկ իրական կյանքում քեզ երբեւէ անելանելի իրավիճակում կամ շղթայված զգացե՞լ ես:
-Այո, 2006 թ-ի «Եվրատեսիլի» իմ բեմադրության ժամանակ եւս կապված էի: Բայց իրական կյանքում երբեւիցե շղթայված կամ կապված չեմ լինում: Ես ազատ մարդ եմ եւ կյանքում միշտ էլ ձգտել եմ լինել ազատ եւ անկախ, որովհետեւ չեմ սիրում որեւէ կախում ունենալ երեւույթներից կամ մարդկանցից: Ես միշտ ընտրում եմ ամենադժվար ճանապարհը: Երբ մարդիկ լինում են շղթայված, այսինքն` մեկից կախված, կողքի մարդկանց փորձը ցույց է տալիս, որ ավելի հեշտ են հասնում իրենց ուզածին, բայց ես ի սկզբանե որոշել եմ ինքս լինել իմ որոշումների տերը:
-Անդրե, դու այն երգիչներից ես, ում մասին միշտ խոսում են, ում հաճախ քննադատում են համարձակ քայլերի համար: Ինչպե՞ս ես վերաբերվում քո անվան շուրջ պտտվող բամբասանքներին: Արդյոք կարողանո՞ւմ ես աչքերդ եւ ականջներդ փակել նման երեւույթների առաջ:
-Ես ոչ միայն կարողանում եմ աչքերս եւ ականջներս փակել, այլեւ կարողանում եմ բերանս էլ փակել, որովհետեւ ես չեմ սիրում արձագանքել այդ բամբասանքներին: Շատերը միգուցե մտածեն, թե ես խուսափում եմ այդ ամենին ինչ-որ կերպ պատասխանելուց: Ոչ, պարզապես, ես որեւէ բան բացատրելու կամ հակառակը ապացուցելու կարիք չունեմ: Երբ դու հակառակն ես սկսում ապացուցել, ուրեմն փորձում ես արդարանալ: Բացի այդ` իմ պարագայում նորմալ է, երբ քննարկում են ինձ, քանի որ ես ընտրել եմ այս ուղին եւ այս ճանապարհն ի սկզբանե ինձ համար սկսվել է այդպես` մարդիկ խոսում էին, հետաքրքրվում: Ես կարծում էի, թե կգա ժամանակ, երբ իմ մասին խոսակցություններն այդքան էլ հետաքրքիր չեն լինի, որովհետեւ միշտ հայտնվում են նոր դեմքեր, բայց փորձը ցույց է տալիս, որ մինչ այսօր խոսում են, հետաքրքրվում են եւ դա ինձ համար ոչ թե տխրելու, այլ ուրախանալու փաստ է:
-Քո մասին հնչած վերջին բամբասանքներից էլ ԱՄՆ-ում նշանադրվելուդ մասին խոսակցություններն էին: Մարդկանց շփոթմունքի մեջ էին գցել որոշ լուսանկարներ: Ինչպե՞ս կմեկնաբանես այդ ամենը:
-Ես երբեք սոցիալական ցանցերում չեմ տարածում անձնական բնույթի լուսանկարներ եւ չգիտեմ էլ, թե ինչու այդ լուսանկարները դարձան խոսակցության պատճառ: Իմ հանդիսատեսը գիտի, որ չեմ սիրել եւ չեմ սիրում քննարկել իմ անձնական կյանքը: Ես փորձում եմ մարդկանց ներկայանալ իմ ստեղծագործական նորություններով եւ աշխատանքներով եւ ցանկանում եմ հենց գործունեությանս միջոցով պահպանել հետաքրքրությունս, ինչը դատելով մարդկանց անձագանքներից` ինձ մոտ ստացվում է: Դրա համար շատ ուրախ եմ: Իսկ ինչ վերաբերում է անձնական կյանքիս, արդեն նշել եմ եւ եւս մեկ անգամ սիրով կնշեմ, որ անցած տարին, իրոք, վերելեքներով լի էր ինձ համար:
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.