1976 թվականի հուլիսի 28-ին Չինաստանի Թանշան քաղաքի մոտ տեղի ունեցավ շուրջ 8 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ, որի ժամանակ զոհ դարձավ պաշտոնական տվյալներով՝ 242 419 մարդ։
secrets-world.com-ը գրում է՝ Չինաստանի բժիշկները այդ ժամանակ կենդանի մնացածների շրջանում հետազոտություն անցկացրին, պարզելու, թե փրկվածները մահվան հետ բախում ունենալիս ինչ են զգացել։
Հետազոտության արդյունքները հրապարակվել են «Հանրածանոթ բժշկություն» հանդեսում։
Բժիշկների հետազոտությունների համաձայն՝ երկրաշարժից փրկվածների մեծ մասը, ովքեր փլատակների տակ էին մնացել, պատմել են, որ մահվան հետ բախվելիս վախ չեն զգացել, այլ հակառակը, գիտակցությունը ավելի արթուն, խաղաղ և անվրդով է եղել։
Նման վտանգավոր իրավիճակում փրկվածները խուճապի չեն մատնվել, ոմանք անգամ երջանիկ են իրենց զգացել․ իրադարձությունները, որոնք կատարվել են իրենց կյանքում ֆիլմի կադրի պես անցել է աչքի առջևով, և տեսարանները հիմնականում դրական են եղել։
Մանկությունից մնացած զվարճալի հիշողություններ, հարսանեկան արարողություններ, աշխատանքի վայրում հաջողության հասնելու կամ պարգևատրման պահեր և այլ տեսարաններ են եղել․․․
Փրկվածների գրեթե կեսը այնպիսի զգացողություն է ունեցել, ասես հոգին լքում է մարմինը։ Նրանք կարծել են՝ կորցրել են մտածելու ունակությունը։ Մարդկանց մի զանգվածն էլ տարօրինակ զգացողություն է ունեցել՝ ասես ինչ որ խողովակի ներսում են և առաջ են սլանում, լսվել են բղավոցներ, իսկ երբ հասել են խողովակի ծայրին, նրանց թվացել է՝ ուր որ է լույս կերևա։
Շատ քիչ զանգված մահվան հետ բախվելով ուրվականներ է տեսել, որոնց մեծամասնությունը վաղուց մահացած բարեկամներն են եղել։
Երկրաշարժից փրկվածներից հարցաքննվել է մոտավորապես 80 մարդ, և այս հետազոտությունը համարվում է ամենաընդգրկունը նմանատիպ հետազոտությունների մեջ։ Բժիշկները նշել են նաև, որ փրկվածների մեծ մասը մահվան այդ զգացողությունները կյանքի ընթացքում երբեք չեն մոռացել։
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.