«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատն այսօր պաշտոնական հայտարարություն է տարածել, որով նաեւ տեղեկացնում է Ազատության հրապարակում հրատապ ասուլիսի մասին:
Հայտարարությունում ասվում է, որ ոստիկանության կողմից նախորդ գիշերվա ընթացքում Ազատության հրապարակում անցկացվող հավաքը (շուրջօրյա նստացույցը) խոչընդոտվել է և հավաքին մասնակցող քաղաքացիների նկատմամբ ոստիկանությյունը գործադրել է բռնություն ու ապօրինություն: «Մասնավորապես՝ առանց որևէ իրավական հիմքի ոստիկանությունը ապօրինի կերպով բերման է ենթարկել նստացույցի մասնակիցներին, ինչպես նաև բռնությամբ առգրավել է հրապարակում տեղադրված հովանոցը և այլ իրերը, որոնց միջոցով նստացույցի մասնակիցները պատսպարվում էին ներկայիս ծանր եղանակային պայմաններում»,-ասված է հայտարարությունում:
«Նոր Հայաստանին» զուգահեռ հայտարարություն է տարածել ՀՀ ոստիկանությունը, որում էլ ասվում է, որ անցած գիշեր ոստիկանության Կենտրոնականի բաժին հեռախոսային ահազանգով դիմած քաղաքացի Թինա Ն. -ն հայտնել է, որ Ազատության հրապարակում, Թումանյանի արձանի մոտ տեղադրված վրանում, մի խումբ անձինք օգտագործում են ոգելից խմիչքներ և բարձրաձայն հայհոյում:
Ըստ ոստիկանության՝ վարչական զննությամբ պարզվել է, որ «շուրջօրյա հավաքի» մասնակիցները հասարակական վայրում օգտագործել են ոգելից խմիչքներ: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 175 հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտում կատարելու կասկածանքով վարչական կարգով ոստիկանության Կենտրոնականի բաժին են բերվել յոթ անձինք, որոնցից երկուսը՝ անչափահաս աղջիկներ: Հարուցվել է վարչական վարույթ: Իրավախախտման վայրից վերցվել են 20 սմ երկարությամբ շեղբով ծալովի դանակ, օղու 3 և վիսկիի 1 կիսադատարկ շշեր»,-ասվում է ոստիկանության հայտարարությունում:
Ոստիկանություն նաեւ տեղեկացնում է, որ Հանրային վայրում իրավախախտումը կանխակալելու նկատառումով ոստիկանությունն ապամոնտաժել է վրանատիպ ծածկոցը:
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
- 13:10Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ
- 12:10Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազրկման
- 14:108,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
- 13:10Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորներ են թաքցված եղել
- 11:10Չնայած ռեպրեսիաներին Մարտական Եղբայրության անդամների մի խումբ հասել է Ոսկեպար. բերման ենթարկվածների թիվը 3 տասնյակ է
- 11:10Ինչի՞ համար են ձերբակալվել Նարեկ Սամսոնյանը եւ Վազգեն Սաղաթելյանը. ՔԿ-ի հաղորդագրությունը
- 11:10Հայաստանն Իրանին է արտահանձնել 8 բանտարկյալի
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.