Սիրելի Հայոց փառապանծ Բանակի քաջարի Զինվոր,
Հայոց Բանակի ծննդյան տոնի առթիվ հոգու բերկրանքով ու խնդությամբ Մեր սիրառատ օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում Ձեզ՝ քաջարի Մեր Զինվորներին ու Զորավարներին և համայն Մեր Ժողովրդին:
Մեր անկախ պետության սիրասուն զավակն է Հայոց Բանակը, որը ծնունդ առավ Հայրենյաց պաշտպանության մարտերում, զրկանքների ու զոհողությունների մեջ և աճեց ու ամրապնդվեց դյուցազուն Սասունցի Դավթի նման՝ օր օրի և ժամ առ ժամ: Հայոց Բանակը մարմնավորում է Մեր Ժողովրդի հայրենասեր հոգին, ազգային մեր իրավունքները պաշտպանելու կամքը, ապագայի վստահությունը ,որը պատվարն ու ապավենն է հայրենի Մեր Երկրի խաղաղ կյանքի ու առաջընթացի: Փա´ռք և գոհություն Աստծուն, որ Մեր Բանակը իր ծննդյան փառապանծ տոնը դիմավորում է ձեռքբերումներով ու հաղթանակներով, մարտունակ ու արի ոգով, նաև՝ ամուր հեղինակությամբ, որ ունի մեր ժոդովրդի հոգում: Հայոց Բանակի տոնի կապակցությամբ Մեր գնահատանքն ենք բերում Հայոց Բանակի կազմավորման և զորացման, նրա քաջազուն ոգու կերտման գործում ավանդ ու երախտիք ունեցող Մեր սիրելի զավակներին, Հայրենիքի սահմանները այսօր պաշտպանող մեր Զորաց և Զորականաց, ովքեր իրենց ազնվասիրտ ծառայությամբ շարունակում են պանծալի ճանապարհը Հայոց Բանակի: Աղոթում ենք, որ Բարձրյալն Աստված Իր հանապազ օրհնության ներքո պահպանի մեր Հայրենիքը, Մեր ժողովրդին՝ ի սփյուռս աշխարհի և արգասավորի մեր ջանքերը ի սեր Մեր Երկրի, լուսավոր գալիքի և հույսերի: Թո´ղ Տերը Երկնային խաղաղության մեջ հանգիստ պարգևի մարտերում մարտիրոսացած Մեր զավակներին և Իր ամենառատ շնորհներով քաջառողջ պահի Մեր Բանակի Զորավարներին ու Մարտիկներին՝ արի ոգով և հաղթական բազուկով: Թո´ղ Մեր կյանքում միշտ շողա Հայրենիքին ծառայության պատիվն ու պարծանքը:
Սիրելի Զինվոր,
Հայոց Բանակի տոնի կապակցությամբ մաղթում ենք Ձեզ արևշատություն, նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ Ձեր ծառայողական հայրենանվեր գործունեության մեջ…. հանուն Հայաստան եւ Արցախ աշխարհի խաղաղության, պայծառության և բարգավաճման:
ՀԱՅՐԱԿԱՆ ՍԻՐՈՎ ԵՎ ՕՐՀՆՈՒԹՅԱՄԲ՝
ՑԱՄԱՔԱԲԵՐԴԻ ՍՈՒՐԲ ԳԵՎՈՐԳ ԵԿԵՂԵՑՈՒ
ՀՈԳԵՎՈՐ ՀՈՎԻՎ ՏԵՐ ՄԵՍՐՈՊ ՔԱՀԱՆԱ ԵՐԻՑՅԱՆ
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.