«Երեկ բավականին ուշագրավ ու մտորելու տեղիք տվող մի տեղեկություն ընկավ աչքովս։ Բանից պարզվում է՝ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անտոնի Պյոտր Սվիտալսկին երեկ հայտարարել է. «Մի երկրում, որի ԱԺ-ում այդքան բարգավաճում են բիզնեսները, իսկ կառավարությունում կա այդքան հարուստ մարդ, շահերի բախումն ավելի կարևոր է դաոնում», (մեջբերումը՝ «Ա1+»-ի)։ Իր հերթին ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը նկատել է՝ կոռուպցիան ազդում է նաև ներդրումների վրա. «Թափանցիկությունը պետք է ավելացվի հատկապես ԱԺ անդամների, կառավարության և պետական այլ պաշտոնյաների բիզնես գործունեության մեջ։ Նրանց գույքի հայտարարագրումը լավ քայլ է պաշտոնյաների կողմից»։
Տարիներ առաջ, երբ եվրոպացի պաշտոնյաները քննադատական խոսք էին ասում ՀՀ իշխանությունների հասցեին՝ մի տեսակ այդ ամենը հնչեղություն և մեծ կարևորություն էր ստանում։ Սկսում էինք մտածել-վերլուծել, թե եվրոպացիների ծանրակշիռ խոսքը մի քիչ սթափեցնող Էֆեկտ կունենա ՀՀ իշխանությունների համար, գոնե սրանք «կհավաքվեն» հայտարարությանը հետևող հնարավոր սանկցիաներից խուսափելու համար։ Եվրոպացի պաշտոնյաների նմանատիպ հայտարարությունները տարիներ առաջ բեկում էին մտցնում լրատվական-քաղաքական իրադարձությունների օրակարգում։ Դրանք անմիջապես դառնում էին հիմնական քննարկված ու մեկնաբանված նյութը՝ և՛ ընդդիմության, և՛ իշխանության կողմից։
Այսօր արդեն ՀՀԿ տատիկի որևէ «խոսք» ավելի մեծ հանրային հնչեղություն է ստանում, քան եվրոպացի պաշտոնյաների՝ թեկուզ սուր հարցադրումները։ Եվ այստեղ խնդիրը միայն այն չէ, որ Հայաստանի իշխանություններն իրենք արտաքին կողմնորոշումը փոխել են դեպի ՌԴ, ու այլևս իրենց համար անհանգստացնող չեն նմանատիպ հայտարարությունները։ Ոչ՝ իհարկե։ Խնդիրը բացառապես եվրոպական կառույցների ու դրանց ներկայացուցիչների Հայաստանում ծավալած գործունեության մեջ է»։
Չորրորդ ինքնիշխանություն
- 11:11Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»
- 11:10Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Բագրատ Սրբազանին․ «Հրապարակ»
- 14:10Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ»
- 11:10Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության
- 11:06Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»
- 12:28Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»
- 11:00ԱՄՆ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը ԱՄՆ-ի արձագանքի մասին. «Ժողովուրդ»
- 11:30Կխստացվի 25-օրյա վարժական հավաքներից խուսափածների պատիժը.ի՞նչ են քննարկել Պապիկյանն ու պատգամավորները. «Ժողովուրդ»
- 11:10Փաշինյանը բացել է գործարան, որի բացումն արել էր նախկին վարչապետը. ստերի շարքից․ Փաշինյանը բացել է գործարան, որի բացումն արել էր նախկին վարչապետը. ստերի շարքից․ մաս 178
- 11:10«Գլխավոր վտանգը Հայաստանի ներկայիս իշխանությունն է».«Փաստ»
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.