Դատապարտյալը վերահսկողության ներքո զանգահարել է YN.am-ի ( Yerevan News — Երևան Նյուզ լրատվական կայք ) խմբագրություն՝ խնդրելով իր բողոքը ներկայացնել պատկան մարմիններին և հանրությանը:
«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արթուր Սմբատյանը նամակով դիմել է ՀՀ Նախագահին և ՀՀ Արդարադատության նախարարին՝ հրաժարվելով ՀՀ քաղաքացիությունից և կրոնից: Դատապարտյալը վերահսկողության ներքո զանգահարել է YN.am-ի ( Yerevan News — Երևան Նյուզ լրատվական կայք ) խմբագրություն՝ խնդրելով իր բողոքը ներկայացնել պատկան մարմիններին և հանրությանը:
— Հունվարի 5-ին հայրս մահացավ, իսկ ամսի 7-ին թաղման արարողությունն էր. ինձ չտարան՝ պատճառաբանելով, որ առանձնապես ծանր ռեցեդիվ ունեմ և օրենքը թույլ չի տալիս: Դրանից հետո ես նախագահին ու մեր երկրի նախագահին դիմումներ եմ գրել, որոնցով հրաժարվում եմ և՛ ՀՀ քաղաքացիությունից, և՛ մեր կրոնից: Փակ ծրարներով երկուսին էլ գրել եմ… 15 օր է ոչ մի նորություն չկա. ոչ մարդ են ուղարկել, ոչ էլ պատասխան է եկել: Հնարավոր է, որ դիմումները տեղ չեն հասել: Հիմա, ես ցանկանում եմ լրատվամիջոցներով բարձրաձայնել այս մասին:
Սա արդարադատության համակարգի թյուրիմացություն է, սա անարդարադատության նախարարություն է: Եթե օրենք եք ուզում, ապա օրենքով ինձ թույլատրվում է ԶԼՄ-ների հետ հանդիպում: Ինձ ժամ ու օր տվեք, ես ԶԼՄ-ների հետ հանդիպեմ ձեր բոլորի դիմակները պատռեմ, քանի որ այս համակարգի ոչ մի բանն էլ օրենքով չի աշխատում, օրինական չէ: Ես այս ամենը օդի մեջ չեմ ասում, ես փաստեր ունեմ, դիմակները ամբողջովին պատռեմ, ինչն է օրենքով, ինչը չէ:
Սրանք սրբապիղծ են… մարդու ծնողը մահանա, 10 րոպեով չուղեկցե՞ն վերջին հրաժեշտը տալու: Սա թյուրիմացություն է, պետություն չի… իրենք գերմանացուց ու թուրքից վերան են, որ մարդուն չուղեկցեն իր ծնողին վերջին հրաժեշտը տալու: Նենց մարդկանց են տանում բերում… կամ, եթե օրենքը թույլ չի տալիս, խի են գալիս ասում՝ «մի հատ նախարարին ծանոթ ճարի» կամ «մի հատ վարչության պետին ծանոթ ճարի կարաս գնաս-գաս»: Եթե թույլ չի տալիս, ուրեմն խի՞ են գալի տենց բաներ ասում… ուրեմն ամեն ինչ էլ օրենքից դուրս անում են: Կարող եմ փաստեր բերել, թե ինչ մարդկանց են իրենք տարել-բերել թե այստեղից, թե «Նուբարաշեն»-ից: Ես 8-9 տարվա կալանավոր եմ ու շատ բաներ եմ տեսել: Էդ փաստերով մարդկանց կարող են դատել:
Չեք վախենո՞ւմ, որ այս հայտարարությունից հետո Ձեր նկատմամբ ճնշումներ սկսվեն:
— Ինչ ուզում է լինի, ես չեմ վախենում: Իրենք գիտեն, որ ես ինքնավնասման հակում էլ ունեմ, մի քանի անգամ ինձ ինքնասպանությունից են փրկել. կախվել էի, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց: Իրենք այդ ամեն ինչը իմանալով ինձ դրդում են, որ ես գնամ ինքնախեղումների, ինքնավնասման, ինքնասպանության… ես էդ մի ծնողն ունեի, էդ մի հայրը ունեի ու իրենք գիտեն ես իմ ծնողի հանդեպ ինչպես եմ եղել: Ինձ ամբողջ համակարգն է ճանաչում: Ես կալանքի գալուց հետո եմ սենց դարձել, ինձ գիժ դարձրեցին:
Ամբողջությամբ` YN.am
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
- 13:10Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ
- 12:10Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազրկման
- 14:108,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
- 13:10Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորներ են թաքցված եղել
- 11:10Չնայած ռեպրեսիաներին Մարտական Եղբայրության անդամների մի խումբ հասել է Ոսկեպար. բերման ենթարկվածների թիվը 3 տասնյակ է
- 11:10Ինչի՞ համար են ձերբակալվել Նարեկ Սամսոնյանը եւ Վազգեն Սաղաթելյանը. ՔԿ-ի հաղորդագրությունը
- 11:10Հայաստանն Իրանին է արտահանձնել 8 բանտարկյալի
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.