Հարավկովկասյան հակամարտությունների ու քաղաքականության թեմաների իր վերլուծություններով հայտնի բրիտանացի լրագրող և գրող Թոմաս դե Վաալը Եվրոպայի «Կարնեգի» հիմնադրամի կայքում Ադրբեջանում ստեղծված ներքաղաքական ու արտաքին քաղաքական իրադրության մասին հոդված է հրապարակել:
Դե Վաալը գրում է. «Գնաճ, արժույթի փլուզում, նյարդային էլիտա ու միջազգային ալեկոծություններ: Ադրբեջանը 2016 թվականը սկսել է կատարյալ փոթորկի պես: Ի նշան տնտեսական հանկարծակի անկման՝ երկրի տարբեր հատվածների տասնյակ քաղաքներում փողոցային ցույցերը ուղեկցվում էին ձերբակալություններով ուժի ու բռնության գործադրմամբ: Ոչ պաշտոնական լրատվամիջոցների հրապարակած տեսանյութերում կան տեսարաններ, որոնք շատ նման են Թունիսում ու Տաջիկստանում տեղի ունեցածին. հատուկ ծառայությունների դիմակայությունը զայրացած երիտասարդ տղամարդկանց՝ ջրի շիթով ու արցունքաբեր գազով»:
Նկարագրելով Ադրբեջանի ներսում ստեղծված իրադրությունը՝ հոդվածի հեղինակը նշում է, որ Ադրբեջանի իշխանությունների համար խնդիրը բարդացել է սկսած հատկապես մեկ շաբաթ առաջվանից՝ պայմանավորված Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացմամբ ու նավթի գների անկմամբ՝ հիշեցնելով, որ այս երկրի պետական բյուջեի եկամուտների շուրջ երեք քառորդը ստացվում է նավթի վաճառքից: Այս երկրի օրինակն, ըստ նրա, ցույց է տալիս, որ հասարակությունը պատրաստ է ներել իշխանություններին ամեն ինչ բացի սեփական կենսապայմանների վատթարացումից: Շատ ադրբեջանցիներ դժգոհ են նրանից, որ վերջին տարիներին ձեռք բերված միլիարդները վատնվել են իզուր, օրինակ՝ ուղղվել են Եվրոպական առաջին խաղերի կազմակերպմանը կամ տեղափոխվել օվշորային հաշիվների վրա:
Ադրբեջանցի տնտեսագետներից մեկը նախազգուշացնում է զանգվածային գնաճի մասին, որը վերջերս նկատվել էր Ուկրաինայում: Արդյո՞ք տնտեսական այս ճգնաժամը կվերածվի քաղաքականի ՝Վաալը նշում է. որ տարիներ շարունակ Ադրբեջանի քաղաքականությունը սառցե լռություն էր պահպանում: Իլհամ Ալիևը ոչնչացնում էր ընդդիմությունը: Այսօր Ադրբեջանի ներքաղաքական փոթորկում կյանքը զարգանում է միջազգային ու տարածաշրջանային խնդիրների ֆոնին, համարում է Թոաս դե Վաալը՝ նշելով, որ Բաքվի ու Վաշինգտոնի միջև հարաբերությունները շարունակում են վատթարանալ հատկապես այն բանից հետո, ինչ Բաքուն մեղադրեց ԱՄՆ-ին Ադրբեջանում գունավոր հեղափոխություն նախապատրաստելու մեջ:
Վերջերս մարդու իրավունքները խախտելու փաստի առնչությամբ պատժամիջոցների սպառնալիք ենթադրող օրինագիծ բերվեց ԱՄՆ Կոնգրես: Իսկ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը եռակի հարված էր Ադրբեջանին: Սրանով վերացվում է այն խաղաքարտը, որ ուներ Ադրբեջանն օգտագործում էր ընդդեմ Իրանի, ակտիվանում է տարածաշրջանային այն ուժը, որը մի շարք վեճեր ունի Ադրբեջանի հետ և որի հետևանքով ընկնում են նավթի գները: Ավելին, Վրաստանում կան խոսակցություններ Իրանից Հայաստանի միջոցով գազի ներմուծման հնարավորությունների մասին, ինչը վերջ կդնի գազի ներկրման ադրբեջանական մոնոպոլիային: Ստեղծված իրադրությունում երկու խաղաքարտ կա, որ կարող է օգտագործել Ադրբեջանը, կարծում է լրագրողը:
Առաջինը չկարգավորված ղարաբաղյան հակամարտությունն է: Հեղինակը կարծում է, որ Ադրբեջանը կարող է անելանելի իրավիճակում ընտրել «Ղարաբաղյան խաղաքարտը»՝ այսինքն՝ մի հարց, որը կարող է ադրբեջանցիներին հավաքել դրոշի ներքո, և սկսել ռազմական գործողողություն՝ լայնածավալ կամ փոքր: Այդ պարագայում, եզրակացնում է Վաալը, Հայաստանը պատասխան հարվածի կգնա և Կովկասում կպայթի աղետալի հակամարտություն: Մյուս խաղաքարտը, որ կարող է օգտագործել Ադրբեջանը, քաղաքական Իսլամն է:
Ադրբեջանում բանտարկված քաղաքական գործիչները արտասահմանում մեծ ուշադրության կենտրոնում են հայտնվել: Բանտարկված մահմեդականներից շատերին մեղադրում են քաղաքական արմատականության մեջ՝ լինեն դրանք իրանամետ Նարդարան ավանի շիաներ, թե Իսլամական պետություն խմբավորմանն աջակցելու մեջ մեղադրվող սունիներ: «Քաղաքական իսլամի աջակցության մակարդակը դժվար է որոշել, միայն կարող ենք վստահ լինել, որ ինչպես Մերձավոր Արևելքում, այնպես էլ այստեղ, ինչքան ուժեղ ճնշվի, այնքան ավելի ուժգին կդառնա»,-եզրակացնում է վերլուծաբանը: Հիշեցնենք, որ լրագրողի՝ Ղարաբաղյան հակամարտությանը նվիրված «Սև այգին» գիրքը լայն հնչեղություն էր ստացել: Արևմուտքում այն դիտվել էր որպես պատերազմի մասին ամենաչեզոք աշխատությունը, որի օգնությամբ հնարավոր է ծանոթանալ հակամարտությանը։ Ադրբեջանում Թոմաս դե Վաալին հիմնականում մեղադրել են հայկական դիրքորոշում ունենալու մեջ։ Հայաստանում գիրքը ստացել է քննադատություն մի շարք հայտարարություններ անելու մեջ, որոնք հիմնված չեն որևէ հավաստի աղբյուրների վրա։ Մասնավորապես քննադատության է ենթարկվել Ղափանից ադրբեջանցի փախտականների մասին ադրբեջանական բամբասանքները գրքում ներառելու փաստը, ինչպես նաև բազմաթիվ թարգմանության հետ կապված խնդիրներ:
Ankakh.com
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.