Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր` հունվարի 21-ին, հրապարակել է Հայաստանի դեմ ներկայացված հերթական գործով վճիռը` ՀՀ իշխանություններին պարտավորեցնելով դիմումատուին վճարել երեք հազար վեց հարյուր եվրո` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, տեղեկացնում է Փաստինֆոն:
ՄԻԵԴ-ը բավարարել է դիմումատուի գանգատն ու արձանագրել Մարդու իրավունքների կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտման փաստը, այն է` արդար դատավարության իրավունքը:
Դիմումատուն` Ռեհան Թովմասյանը. ծնվել է Երևանում, 1948 թ: 1991 թ. հոկտեմբերի 10-ին Գործկոմի Մաշտոցի շրջխորհրդի որոշմամբ նրան բնակարան է հատկացվել նոր կառուցվելիք շենքում: Շենքի կառուցման պատասխանատուն Ալյումինի գործարանն էր: Բայց շենքի հիմքը գցելուց հետո դրա կառուցումը դադարեցվել է` Խորհրդային Միության փլուզման հետևանքով: Իսկ գործարանը սնանկացավ ու լուծարման հանձնաժողովի որոշմամբ լուծարվեց:
2007թ-ի մայիսին դիմումատուն դիմում է ներկայացնում՝ իրեն բնակարան հատկացնելու կամ դրամական համարժեք փոխհատուցում տալու պահանջով: Թովմասյանի պահանջը մերժվեց այն հիմնավորմամբ, որ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով շենքի շինարարությունը չի իրականացվել:
2007 թ. հունիսին դիմումատուն դիմել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարան` գործարանին իրեն բնակարանը հատկացնելուն պարտադրելու կամ համարժեք փոխհատուցում տրամադրելու պահանջով: Դատարանը ևս մերժել է դիմումատուի պահանջը նույն հիմքերով` ն շելով նաև, որ գործարանը արդեն սնանկ է եւ որեւէ իրավահաջորդ չունի
:2007թ-ի հոկտեմբերին Քաղաքացիական վերաքննիչ դատարանը մերժում է Ռեհան Թովմասյանի բողոքը եւ անփոփոխ թողնում առաջին ատյանի դատարանի վճիռը: Իսկ Վճռաբեկ դատարան դիմելու հնարավորություն Թովմասյանին չի տրվել:
Ըստ ՄԻԵԴ վճռի, դիմումատուն պնդել է, որ չի կարողացել բողոք ներկայացնել, քանի որ գումար չի ունեցել փաստաբան վարձելու, իսկ բազմաթիվ փաստաբաններ, որոնց ինքը խնդրել է իրեն անվճար իրավաբանական ծառայություններ մատուցել, մերժել են իրեն:ՄԻԵԴ-ի համոզմամբ, այսպիսով խախտվել է Ռեհան Թովմասյանի` ներպետական դատական ատյաններն ու պաշտպանության միջոցները սպառելու իրավուքը:Նշենք, որ ՄԻԵԴ-ը բավարարել է միայն գանգատի այս պահանջը` միաժամանակ մերժելով չստացած բնակարանի դիմաց փոխհատուցման պահանջը` այն առանց քննության թողնելով:
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.