1998 թ. ազդարարվեց «Արմենիկումի» մուտքը հայկական շուկա` խոստանալով հեղափոխություն մտցնել միջազգային դեղագործական աշխարհում: Անցել է արդեն 18 տարի, սակայն ոչ միայն միջազգային հանրությունը, այլև հայ հասարակությունը հստակ չգիտի, թե ի վերջո, ի՞նչ դեղամիջոց է «Արմենիկումը», բուժո՞ւմ է արդյոք ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ը, ի՞նչ այլ ազդեցություններ ունի և ինչո՞ւ մարեց նրա փառքը` ի չիք դարձնելով ժամանակին պաշտոնյաների տված խոստումները:
«Արմենիկում» ծրագրի տնօրեն Լևոն Գևորգյանը սովորաբար խուսափում է հարցազրույցներից: Այս անգամ էլ, երբ փորձեցինք հետաքրքրվել, թե ինչ վիճակում է «Արմենիկում» ծրագիրը, հատկապես՝ բուժման գործընթացները և տեղեկանալ, թե վերջին շրջանում գրիպի վիրուսի (առանձնապես H1N1 տիպի) դեպքում այն կարո՞ղ է կիրառվել, Գևորգյանը կարճ կապեց՝ փակագծերը չբացելով. «Առողջապահության նախարարություն դիմեք, 9 նախարար է փոխվել, 9-ի հետ էլ խոսել եմ, բացատրել եմ, արդեն հոգնել եմ բացատրելուց: Մենք էս գրիպի վիրուսի ժամանակ նախարարությանն առաջարկել ենք, բայց դե սա ո՛չ նախարարի խնդիր է, ո՛չ նախարարության, սա գլոբալ խնդիր է»:
Նշենք, որ ոչ պաշտոնական մեկնաբանություններում համոզմունք է հնչում, որ աշխարհում «Արմենիկումի» տարածման դեմ պայքարում է դեղագործական հրեական մաֆիան: Առասպել է սա, թե իրականություն, դժվար է ասել: Փաստն այն է, որ դեղամիջոցը մի շարք հիվանդությունների դեպքում իր արդյունավետությունն ապացուցել է գոնե մեր երկրի սահմաններում, սակայն այդպես էլ իր տեղը չի գտել անգամ հայրենիքում:
Ինչ վերաբերում է սուր շնչառական վարակներով պայմանավորված ներկա իրավիճակին, մասնավորապես՝ «խոզի գրիպի» վիրուսի տարածմանը, ապա «Անկախի» տեղեկություններով՝ 2009-ին և 2013-ին բռնկված նույն հիվանդության ժամանակ «Էրեբունի» բժշկական կենտրոնում «Արմենիկումն» օգտագործվել է ծանր վիճակում գտնվող որոշ հիվանդների բուժման ընթացքում` տալով դրական արդյունք: 2013-ին այդ վիրուսով վարակված և ծայրահեղ ծանր վիճակում գտնված հիվանդներից մեկը մեզ հետ զրույցում հիվանդության ճիրաններից իր հրաշքով փրկման փաստը կապեց հենց «Արմենիկումի» հետ:
Օգտագործվե՞լ է արդյոք «Արմենիկումը» գրիպի այս բռնկման ժամանակ, թե ոչ, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը խորհուրդ տվեց այդ տեղեկությունը ճշտել «Էրեբունիից»` նշելով, որ ժամանակին այդ դեղամիջոցն այնտեղ են օգտագործել. «Ես ինքս չեմ օգտագործել, չեմ կարող խոսել արդյունավետության մասին, իրենք օգտագործել են, թող իրենք ասեն»:
«Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը, սակայն, հայտնեց, որ վիրուսի այս բռնկման ժամանակ «Արմենիկում» դեղամիջոցն իրենց մոտ չի օգտագործվել: «Արմենիկումի» տարբեր տեսակներ գոյություն ունեն` հաբ, ներարկման համար նախատեսված հեղուկներ և քսուք: Այդ ամենը վաճառվում է հայաստանյան դեղատներում, բայց քանի որ դեղամիջոցի վերաբերյալ պաշտոնապես չկա հստակ դիրքորոշում, այն առայժմ լայնորեն չի օգտագործվում հիվանդանոցներում ու բնակչության կողմից:
Ի դեպ, քսուքի արդյունավետության վերաբերյալ «Անկախին» իր տեսակետը հայտնեց նաև ՀՀ գլխավոր ուռուցքաբան, Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Հայրապետ Գալստյանը: Նա ասաց, որ իրենց կենտրոնում քսուքը փորձարկել են հետվիրահատական շրջանում վերքերի, բորբոքումների արագ ապաքինման նպատակով, և արդյունքն իսկապես շատ դրական է եղել: Դեղամիջոցը դրական մեծ ազդեցություն ունի նաև սիստեմային կարմիր գայլախտ հիվանդության բուժման ժամանակ: Զրուցակիցս, որը չցանկացավ հրապարակել անունը, թոշակառու կին է: 1994 թվականից տառապում է սիստեմային կարմիր գայլախտով, որը բավական ծանր հիվանդություն է և համապատասխան բուժում չստանալու դեպքում հանգեցնում է մահվան: Ի դեպ, հիվանդությունը հիմնականում կանանց մոտ է ի հայտ գալիս: Մարդու օրգանիզմում առողջ բջիջների և հյուսվածքների համար սպառնալիք ներկայացնող աուտո-հակամարմիններ են արտադրվում, որոնք կարող են քայքայել օրգանիզմի կենսական կարևորություն ունեցող բաղադրիչներն ու անգործունակ դարձնել դրանք (երիկամները, թոքերը, ուղեղը, կենտրոնական նյարդային ու արյունաստեղծ համակարգերը):
Հիվանդության ժամանակ ախտահարվում են նաև հոդերը։ Կինը պատմում է, որ 1994-99 թթ. ընթացքում այդ հիվանդության դեմ ստացել է հորմոնալ բուժում, որից, սակայն, վիճակն ավելի է վատացել, և հիվանդությունը խորացել է` ախտահարելով ոտքերը: «1999 թվականին «Էրեբունի» հիվանդանոցի գլխավոր ռևմատոլոգ Արմինե Անդրեևնան մեր հիվանդներից մի խումբ հավաքեց, որ «Արմենիկումով» փորձարկումներ անի: Երեք ամիս տևեց առաջին բուժումը, որից հետո անալիզներ արեցին. դրական դինամիկա կար: Ես էլ միանգամից դրական էֆեկտը զգացի: Եթե դրանից առաջ մինչև հորմոնալ դեղ չընդունեի՝ չէի կարողանում տեղաշարժվել, սկսեցի առավոտյան առողջ մարդու ինքնազգացողությամբ վեր կենալ: Իսկ հորմոնն ի՞նչ է, դանդաղ մահ է»: Մեկ տարի անց բուժման կուրսը կրկնվում է, սակայն հետո պետպատվերի շրջանակներում բուժումն ավարտվում է:
Կինը նշում է, որ տարին մեկ անգամ իր օրգանիզմն արդեն «Արմենիկումի» պահանջ էր զգում, սակայն ֆինանսական հնարավորությունները թույլ չէին տալիս, որ իր միջոցներով բուժման կուրս անցներ: Ասում է, որ հիվանդների մեծ մասը տեղափոխվել է Ռուսաստան, և նրանք ամեն տարի գալիս են, «Արմենիկումով» բուժման կուրս անցնում ու վերադառնում: Ըստ իրեն հասած տեղեկությունների՝ դա մոտ 1000 ԱՄՆ դոլար է արժենում: «Ովքեր էլ ֆինանսական միջոցներ չունեին, հավաքվեցինք, դիմեցինք տարբեր պետական կառույցների, որպեսզի մեր բուժումը պետպատվերի շրջանակներում իրականացվի, բայց անօգուտ. միշտ նույն պատասխանն են տալիս` հնարավորություն չկա»: Կինը ճարահատյալ սկսել է «Արմենիկումի» դեղահաբերն ընդունել, սակայն դրա ազդեցությունն այնքան մեծ ու այնքան արագ չէ, որքան հիվանդանոցային պայմաններում ներարկումների դեպքում: «Բայց դրա հնարավորությունն էլ չունեմ: Հաբերը 17 000 դրամ արժեն, դա իմ ամբողջ թոշակն է»,- նեղսրտում է նա: Նա համոզված է, որ եթե «Արմենիկումով» բուժումը ստանար հիվանդության սկզբնական շրջանում, լրիվ ապաքինված կլիներ: Իսկ 1999-ին հոդերն արդեն ախտահարված էին, և «Արմենիկումը» միակ դեղամիջոցն էր, որ վիճակը զգալիորեն թեթևացրեց: «Եթե «Արմենիկում» չստանայի՝ հիմա մահացած կլինեի»,- ասում է նա:
http://ankakh.com/
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.