Armtimes.com-ը գրում է. Այս օրերին բոլորը բոլորից զգուշանում են` մտավախություն ունենալով, որ դիմացինը կարող է վարակված լինել գրիպով ու այն նաեւ իրենց փոխանցել: Իսկ եթե հանկարծ որեւէ մեկը հազա կամ փռշտա, կողքինները միանգամից լարվում ու զգաստանում են: Փողոցներում ավելի ու ավելի հաճախ են հանդիպում բժշկական դիմակներ կրող մարդիկ` իրենց ուշադիր զննող հայացքներն անտարբերության մատնելով: Հայաստանում եւ աշխարհի բազմաթիվ երկրներում տարածվող H1N1 վարակը բոլորին առավելագույն զգուշության է մղել: Երեկվա` հունվարի 14-ի ժամը 10-ի դրությամբ, հանրապետության բժշկական կենտրոններում սուր շնչառական վարակների դեմ բուժում ստացողների թիվը կազմել է 948, որից 796-ը` մինչեւ 18 տարեկան երեխաներ: Հոսպիտալացվածներից 422-ի մոտ առկա է եղել թոքաբորբ, նրանցից երեխաներ են 199-ը: Վերակենդանացման բաժանմունքներում կար 92 հիվանդ: Վերջին օրերին, սուր շնչառական վարակներով պայմանավորված` պոլիկլինիկաներում գրանցվել է 7 հազար այց:
Գրիպի եւ սուր շնչառական վարակների մասին համացանցում հոդված է հրապարակել ուկրաինացի հայտնի մանկաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու Եվգենի Կամարովսկին, որտեղ նա նաեւ մի շարք խորհուրդներ է տվել, թե կանխարգելիչ ինչ միջոցառումներ կարելի է ձեռնարկել: Բայց մինչ այդ հիշեցրել ու ընդգծել է, որ գործողությունների տակտիկան բացարձակապես պայմանավորված չէ այն բանով, թե վարակն ինչ անվանում ունի:
«Էական չէ` գրիպը սեզոնայի՞ն է, խոզի՞, փղի՞, պանդեմի՞կ, թե՞ ընդհանրապես գրիպ էլ չէ: Կարեւոր է միայն այն, որ դա վիրուս է, որը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով եւ ախտահարում շնչուղիները: Սրանից էլ բխում են կոնկրետ գործողությունները»,- գրում է Կամարովսկին:
Անդրադառնալով կանխարգելիչ միջոցառումներին` նա նշում է.
«Եթե դուք (ձեր երեխան) հանդիպեք վիրուսի, իսկ ձեր արյան մեջ չլինեն պաշտպանիչ հակամարմիններ, դուք կհիվանդանաք: Հակամարմիններն առաջանում են, եթե կա՛մ արդեն մեկ անգամ վարակվել եք, կա՛մ պատվաստում եք ստացել»:
Պատվաստվել Կամարովսկին խորհուրդ է տալիս, բայց երկու պայմանով` նախ եթե մարդն առողջ է, երկրորդ` եթե պատվաստվելու համար անհրաժեշտ չի լինելու պոլիկլինիկայում հերթ կանգնել «փսլնքոտած» բազմության մեջ: Ուկրաինացի մանկաբույժը նաեւ հայտարարում է, որ գոյություն չունեն հաստատված կանխարգելիչ արդյունավետությամբ դեղամիջոցներ:
«Այսինքն` ոչ մի սոխ, ոչ մի սխտոր, ոչ մի պղպեղով օղի, ձեր կուլ տված կամ երեխաների բերանը խոթած ոչ մի հաբ ունակ չեն պաշտպանել շնչառական վարակներից ընդհանրապես եւ գրիպից մասնավորապես: Այն ամենը, ինչի համար ձեզ կոտորում եք դեղատներում, բոլոր այդ իբր հակավիրուսային միջոցները, իբր իմունիտետն ամրապնդող եւ խիստ օգտակար վիտամինները, բոլոր այն ամենը, ինչ այսօրվա դրությամբ դեղատներից անհետացել են եւ այն ամենը, ինչով կառավարությունը խոստացել է առաջիկա օրերին լցնել դեղատները, չապացուցված արդյունավետություն ունեն: …Այդ դեղերի հիմնական օգուտը հոգեթերապիան է: Դուք հավատում եք, ձեզ օգնում են: Ես ուրախ եմ ձեզ համար: Միայն թե կարիք չկա գրոհել դեղատները: Այն դրան արժանի չէ»,- վստահեցնում է նա:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
- 15:10-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված»
- 15:10Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլինի
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.