Հանրաքվեի կեղծված արդյունքների դեմ բողոքող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ներկայացուցիչները և աջակիցները վերջին օրերի ընթացքում բռնությունների են ենթարկվել ոստիկանության ծառայողների և անհայտ անձանց կողմից:
Ընդ որում՝ քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրած և ատելություն ցուցաբերած ոստիկանները, առաջին հերթին՝ այսպես կոչված «հրեշտակների» գումարտակի հրամանատար Գեղամ Խաչատրյանը, ոչ միայն պատասխանատվության չեն կանչվել, այլև հովանավորվում են պետության կողմից:
Հանցագործություններ կատարած ոստիկանների հովանավորությունը, մասնավորապես՝ դրսևորվում է Գևորգ Սաֆարյանի և այլ քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրած Գեղամ Խաչատրյանին քրեական պատասխանատվության ենթարկելու փոխարեն նրան տուժողի կարգավիճակ տալով, Գևորգ Սաֆարյանին բացահայտ ապօրինի կերպով քրեական հետապնդման ենթարկելով ու կալանավորելով, ինչպես նաև Գեղամ Խաչատրյանի և այլ ոստիկանների կատարած հանցագործությունների վերաբերյալ Գևորգ Սաֆարյանի և մյուս տուժած քաղաքացիների հաղորդումներն օրեր շարունակ Դատախազության, Հատուկ քննչական ծառայության և Քննչական կոմիտեի կողմից չընդունելով, որպեսզի տուժողների մարմինների վրա եղած վնասվածքների հետքերն անցնեն և այլևս հնարավոր չլինի դրանք ամրագրել որպես ապացույցներ:
Զուգահեռաբար՝ ոստիկանության ներկայացուցիչների և վարչախմբի պաշտպանի դիրքից հանդես եկող անհայտ անձանց կողմից ակտիվ քաղաքացիների դեմ «Բոլորիդ առանձին-առանձին ոչնչացնելու ենք», «Ձեզ համար վերջացան այլևս Սահմանադրությունն ու մարդու իրավունքները» տիպի սպառնալիքներ են հնչում:
Այդ սպառնալիքների առաջին զոհը դարձավ ռուսաստանաբնակ երիտասարդ Սյուզի Գևորգյանը, ում երկու տղամարդ գետին են տապալել և ոտքերով հարվածներ հասցրել, ինչի հետևանքով նա ստացել է գլխուղեղի ցնցում և այլ մարմնական վնասվածքներ: Ի դեպ՝ նրա նկատմամբ նույնաբնույթ բռնություն էր կատարվել 2015 թ. օգոստոսին, սակայն մինչ օրս իրավապահպան մարմինները քրեական գործ չեն հարուցել և ոչ մի քայլ չեն ձեռնարկել հանցագործներին հայտնաբերելու և պատժելու ուղղությամբ: Նույն պատկերն է 2014 թ. աշնանը «100 ամյակը առանց ռեժիմի» շարժման մասնակիցների ավտոմեքենաների հրկիզման, Գևորգ Սաֆարյանի նկատմամբ մահափորձի, Բերձորի ահաբեկչության և այլ հանցագործությունների գործերով, որոնց ոչ մի մեղավոր չի հայտնաբերվել և չի պատժվել: Տեղի է նաև հիշատակել, որ մինչ օրս բացահայտված չեն Մարտի 1-ի, ինչպես նաև բազմաթիվ ահաբեկչական գործողությունների և քաղաքական սպանությունների մեղավորները:
Միևնույն ժամանակ՝ անհայտ անձինք գրեթե անթաքույց կերպով շարունակ հետևում են Սյուզի Գևորգյանին և մյուս ակտիվ երիտասարդներին՝ առնվազն ձգտելով հոգեբանորեն վախ սերմանելու միջոցով նրանց հետ պահել պայքարից: Ավելին՝ հաշվի առնելով Գևորգ Սաֆարյանի և Սյուզի Գևորգյանի վրա կատարված հարձակումները, ինչպես նաև այն հանգամանքը, որ անունուն սպառնալիքները շարունակվում են, հիմնավոր կասկածներ են առաջանում, որ երիտասարդներին հետապնդող անձինք կարող են նաև հարձակվել նրանց վրա և մարմնական վնասվածքներ հասցնել կամ անգամ սպանել նրանց:
Այս ամենից հետևում է, որ պետությունը ոչ միայն ի վիճակի չէ պաշտպանել քաղաքացիների կյանքն ու առողջությունը, այլև որոշակի դեպքերում իր ներկայացուցիչների ձեռքով մասնակցում է նրանց դեմ կատարվող ոտնձգություններին և/կամ հովանավորում է այդ ոտնձգությունները կատարողներին:
Նման իրավիճակում կարող է լինել երկու դրական ելք:
Առաջին՝ պետությունն ի վերջո ստանձնում է օրենքի իշխանությամբ մարդու հիմնարար իրավունքները պաշտպանելու իր հիմնական գործառույթը և, առաջին հերթին ոստիկանության միջոցով, պատասխանատվության է ենթարկում քաղաքացիների դեմ ոտնձգություններ կատարած ոստիկաններին և քայլեր է ձեռնարկում հանցագործներին բացահայտելու ու պատժելու ուղղությամբ, ինչպես նաև պաշտոնապես երաշխավորում է Ազատության հրապարակում և այլուր սահմանադրական հանրաքվեի կեղծիքների դեմ բողոքող ակտիվ քաղաքացիների կյանքի ու առողջության անձեռնմխելությունը:
Երկրորդ՝ եթե պետությունն ի վիճակի չէ կատարելու իր այդ հիմնական գործառույթը, ապա առնվազն չի խոչընդոտում տվյալ քաղաքացիների կողմից բոլոր հնարավոր միջոցներով, այդ թվում՝ զենքով, մարդու հիմնարար իրավունքների (առաջին հերթին՝ կյանքի իրավունք, ապա նաև՝ առողջության, խոշտանգումից կամ անմարդկային վերաբերմունքից կամ նվաստացնող/նսեմացնող վերաբերմունքից զերծ լինելու իրավունքներ) ինքնապաշտպանությանը:
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատ
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
- 13:10Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ
- 12:10Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազրկման
- 14:108,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
18.05.2024 | 13:10
18.05.2024 | 12:10
18.05.2024 | 11:10
17.05.2024 | 15:10
17.05.2024 | 14:10
17.05.2024 | 13:10
17.05.2024 | 12:10
17.05.2024 | 11:10
16.05.2024 | 15:10
16.05.2024 | 14:10
16.05.2024 | 12:10
16.05.2024 | 11:10
15.05.2024 | 15:10
15.05.2024 | 14:10
15.05.2024 | 13:10
15.05.2024 | 12:10
15.05.2024 | 11:10
14.05.2024 | 15:10
14.05.2024 | 14:10
14.05.2024 | 13:10
14.05.2024 | 12:10
14.05.2024 | 11:10
13.05.2024 | 14:10
13.05.2024 | 13:10
13.05.2024 | 12:40
13.05.2024 | 12:10
13.05.2024 | 11:06
13.05.2024 | 11:04
11.05.2024 | 15:10
11.05.2024 | 14:10
11.05.2024 | 13:10
11.05.2024 | 12:10
11.05.2024 | 11:10
10.05.2024 | 15:10
10.05.2024 | 14:10
10.05.2024 | 13:10
10.05.2024 | 12:18
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.