ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վայք քաղաքի բնակչուհու նկատմամբ տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քննությամբ պարզվել է, որ առերևույթ հանցագործություն կատարած անձը կին է, 32 տարեկան, ով իր ֆինանսական խնդիրները լուծելու նպատակով ավազակային հարձակում է իրականացրել իր համաքաղաքացու նկատմամբ:
Նախնական քննության տվյալներով՝ տուժողն ու մեղադրյալը ճանաչել են միմյանց, գտնվել լավ փոխհարաբերությունների մեջ։
Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ ֆինանսական խնդիրների պատճառով գործով մեղադրյալ Լ.Մանուկյանի ընտանիքն ունեցել է որոշ դժվարություններ՝ վարկային պարտավորությունները պատշաճ կատարելու հետ կապված։ 2015 թվականի հոկտեմբերի 3-ին վարկային կազմակերպության կողմից ստացել է զգուշացում, և Լ.Մանուկյանը որոշել է վաճառել իր ոսկյա կրծքազարդը՝ պահանջվող գումարը վճարելու համար։
015 թվականի հոկտեմբերի 6-ին նա այցելել է գործով տուժողին՝ առաջարկելով գնել իր կրծքազարդը, սակայն վերջինս հրաժարվել է ձեռք բերել 5 գրամ կշռով ոսկյա զարդը՝ պատճառաբանելով, որ պարզ չէ դրա պարունակությունը։ Գտնվելով հյուրասենյակում՝ Լ.Մանուկյանը նկատել է տուժողի սեղանի վրա դրված ոսկյա զարդերը։
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2015թ. հոկտեմբերի 7-ին` ժամը 19:00-ի սահմաններում, ուրիշի գույքը հափշտակելու նպատակով Լ.Մանուկյանն իրենց ավտոտնակում հագել է զինվորական համազգեստի կիսաբաճկոն, ավագ որդու ձմեռային կոշիկները, որպեսզի իրեն չճանաչեն, իր բնակարանից նախապես վերցնելով կտորե ձեռնոցներ, կպչուն ժապավեն, խոհանոցային դանակ՝ գնացել է տուժողի բնակարան, ում տան մուտքի մոտ դիմակավորվել է զուգագուլպայով, հագել ձեռնոցները և դանակը ձեռքին՝ թակել է նրա բնակարանի դուռը: Վերջինս բացել է դուռը, իսկ Լ.Մանուկյանը, հրելով նրան, ապօրինի մուտք է գործել բնակարան:
Քննությամբ պարզվել է, որ Լ. Մանուկյանը հարձակվել է Զ.Ավագյանի վրա, ձեռքին գտնվող դանակը պահել վերջինիս պարանոցի շրջանին և կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով նրանից պահանջել է հանձնել ոսկյա զարդերը: Սակայն իր կամքից անկախ հանգամանքներում Լ. Մանուկյանը չի կարողացել ավարտին հասցնել իր հանցավոր մտադրությունը, քանի որ օգնության են հասել հարևանները:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Լ.Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով: Նրա նկատմամբ կիրառվել է գրավ:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։ Մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և քրեական գործն ուղարկվել դատարան։
ՀՀ քննչական կոմիտե
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
- 13:10Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ
- 12:10Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազրկման
- 14:108,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
18.05.2024 | 13:10
18.05.2024 | 12:10
18.05.2024 | 11:10
17.05.2024 | 15:10
17.05.2024 | 14:10
17.05.2024 | 13:10
17.05.2024 | 12:10
17.05.2024 | 11:10
16.05.2024 | 15:10
16.05.2024 | 14:10
16.05.2024 | 12:10
16.05.2024 | 11:10
15.05.2024 | 15:10
15.05.2024 | 14:10
15.05.2024 | 13:10
15.05.2024 | 12:10
15.05.2024 | 11:10
14.05.2024 | 15:10
14.05.2024 | 14:10
14.05.2024 | 13:10
14.05.2024 | 12:10
14.05.2024 | 11:10
13.05.2024 | 14:10
13.05.2024 | 13:10
13.05.2024 | 12:40
13.05.2024 | 12:10
13.05.2024 | 11:06
13.05.2024 | 11:04
11.05.2024 | 15:10
11.05.2024 | 14:10
11.05.2024 | 13:10
11.05.2024 | 12:10
11.05.2024 | 11:10
10.05.2024 | 15:10
10.05.2024 | 14:10
10.05.2024 | 13:10
10.05.2024 | 12:18
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.