(շարունակություն)
1861-ի Փետրուարին Ալեքսանդր Բ ինքնակալը հրապարակեց ճորտատիրութիւնը Ռուսաստանի մէջ վերացնելու մասին հրովարտակը։ Երբ այդ լուրը հասաւ Լոնդոն, Ալեքսանդր Գերցէնի տանը իսկական մի տօնախմբութիւն էր սկսուել։ Վաղ առաւօտից հաւաքուել էին հիւրերը ռուսներ ու լեհեր, որոնք միասին էին նշելու այդ իրադարձութիւնը։ «Անցեալը եւ Մտորումներ» ինքնակենսագրական վիպասանութեան մէջ Գերցէնը գրում է.
«Մի փոքր ուշացումով եկաւ Ստանիսլավ Տխորժեւսկին։ Եկաւ ու բերեց բոթը Վարշավայի մէջ ռուս զինուորներին հրամայել էին կրակ բանալ ցուցարարների վրայ… Մռայլ էր մեր տօնակատարութիւնը։ Թեւաթափ էինք եղել։ Յանցագործութիւնը շատ թարմ էր, վէրքերը դեռ չէին ամօքուել, սպանուածների դիակները դեռ չէին սառել… Առանց ճառերի, առանց աղմուկի խմելով ռուս գիւղացու կենացը մենք բաժակ բարձրացրինք Լեհաստանի լիակատար ու վերջնական անկախութեան համար»։
Միխայիլ Բակունինը, որ բացառիկ նուիրուածութիւն ունէր Միքայէլ Նալբանդեանի նկատմամբ, անթաքոյց յայտարարել էր.
«Ես ռուս եմ եւ սիրում եմ իմ երկիրը, ահա թէ ինչու շատ ուրիշ ռուսների պէս սրտանց յաղթանակ եմ մաղթում լեհական ապստամբութեանը։ Լեհաստանի հարստահարութիւնը իմ երկրի խարանն է, իսկ Լեհաստանի ազատութիւնը, թէրեւս, լինի մեր ազատութեան սկիզբը»։
Այս յայտարարութիւնը դարձել էր մի առիթ, որպէսզի Գաղտնի ոստիկանութեան պետ Ալեքսանդր Բենկենդորֆը ձեռնարկի Բակունինին որոնելու եւ սիբիրական աքսորի դատապարտելու գործողութիւնները։
Ի դէպ, այս ամէնը մի ժամանակ էր, երբ Եւրոպայով արդէն «մի ուրուական էր շրջում՝ կոմունիզմի ուրուականը» (Կ. Մարքս, Ֆ. էնգելս, «Կոմունիստական կուսակցութեան մանիֆեստը», Ե., 1973), որ հռչակում էր, օրինակ, այսպիսի սկզբունքներ. «Կոմունիստները պաշտպանում են պրոլետարիատի ազգութիւնից անկախ շահերը» (էջ 71), «Բուրժուական ճամարտակութիւնները ընտանիքի ու դաստիարակութեան մասին, ծնողների ու երեխաների քնքոյշ հարաբերութիւնների մասին այնքան աւելի նողկանք են ներշնչում, որքան աւելի են խորտակւում բոլոր ընտանեկան կապերը պրոլետարիատի ներսում» (էջ 78), «Կոմունիստներին կշտամբում են, թէ նրանք իբր ուզում են վերացնել հայրենիքը, ազգութիւնը։ Աշխատաւորները հայրենիք չունեն Նրանցից չի կարելի խլել այն, ինչ նրանք չունեն» (էջ 79), «Կոմունիստնեը անարգ բան են համարում թաքցնել իրենց հայեացքներն ու մտադրութիւնները։ Նրանք բացէ ի բաց յայտարարում են որ իրենց նպատակները կարող են իրագործուել մինչեւ այժմ գոյութիւն ունեցող հասարակարգի բռնի տապալման միջոցով միայն։ Թող սարսեն տիրող դասակարգերը կոմունիստական յեղափոխութեան առաջ» (էջ 103, ընդգծումները իմնեն.–Կ.Ա.Ս.) եւ այլն…
Ռուս ոգեմիտները հստակօրէն տարբերակում էին ազգային ազատագրութիւնը յեղափոխականների ոճրագործութիւններից։ Իսկ Միքայէլ Նալբանդեանը ուղղակի յայտարարում էր.
«Մեր բոլորիս պարտքն է այնքան ժամանակ մնալ ազգութեան դրօշի տակ, քանի դեռ ուրիշը կրում է իր սեփական ազգութեան դրօշը… Հերիք, որ մի ազգութիւն իւր մի շամփուր խորովածի համար մորթում է միւս ազգութեան եզը»։
Ոգեմիտ ռուսները Գերցէնը, Օգարեովը, Բակունինը, Սերնո-Սոլովեւիչը եւ շատ ուրիշներ Ալեքսանդր Ռադիշչեւի ժառանգորդներն էին։
Ալեքսանդր Ռադիշչեւի ճշմարիտ ժառանգն էր նաեւ իմաստասէր եւ հրապարակագիր Պէոտր Չաադաեւը։ Եթէ Ռադիշչեւը, ռուս ոգեմիտների նախահայրն էր, ապա Պ. Չաադաեւը իրավամբ կարող է համարուել ռուս ոգեմիտների հայր։ Ընդհանրապէս, նա խորհրդաւոր երեւոյթ է։ Նրա ձեռագրային ժառանգութեան մեծ մասը, որ գրուած էր ֆրանսերէն, այնպէս էլ անհետացաւ անհասկանալի պարագաների մէջ, իսկ մնացեալը քչերին է յայտնի։ Նա եղել է գուարդիական խիզախ սպայ եւ աչքի է ընկել Նապոլէոնի դէմ մղուած ճակատամարտերին։ Այնուհետեւ անսպասելի թողել է զինուորական ծառայութիւնը եւ հեռացել արտասահման։
Գերմանիա, Էրլանգէն եղած շրջանին բարեկամացել եւ երկարատեւ ու հետաքրքիր զրոյցներ էր ունեցել Շելլինգի հետ։ Փարիզի մէջ հանդիպել էր կրօնական իմաստասէր եւ հրապարակախօս Լամենէին։ Մի քանի տարի անց վերադառնալով Մոսկուա, ապրում էր մեկուսի կեանքով, հազուադէպ էր երեւում սրահների մէջ բարձրաշխարհիկ հասարակութեանը վրդովելով իր մաղձոտ արտայայտութիւններով։ Երեսնական թուականների կէսերին մոսկովեան ամսագրերից մէկը տպագրեց նրա «Իմաստասիրական նամակը» Ռուսաստանի պատմական ուղու մասին։ Հեղինակը պաշտօնապէս յայտարարուեց խելագար, ամսագիրը արգելուեց, իսկ հրատարակչին աքսորեցին։
Այնուհետեւ, գրեթէ ութսուն տարի Պ. Չաադաեւի հեղինակած գործերից ոչինչ չի հրապարակուել գրաքննուող մամուլի մէջ։ Հոկտեմբերեան կոմունիստական բռնի յեղաշրջումից քիչ առաջ Պ. Չաադաեւի երկասիրութիւնների նկատմամբ գրաքննչական սահմանափակութիւնները վերացուեցին եւ այն ամէնը, ինչ հնարաւոր եղաւ գտնել լոյս ընծայուեց։ Բայց բոլշեւիկների օրով Պ. Չաադաեւը նորէն արգելուեց, ինչը եւ, անշուշտ, բնական էր եւ օրինաչափ, քանի որ ի շարս այլ եւ այլ խոհերի ու մտածումների, նա գրել է.
«Ես չսովորեցի հայրենիքս սիրել գոց աչքով, խոնարհած գլխով, փակ բերանով։ Ես կարծում եմ, որ մարդն իր երկրին կարող է օգտակար լինել այն պարագային միայն, եթէ յստակօրէն է տեսնում այդ երկիրր։ Ես կարծում եմ որ կոյր սիրահարուածութեան ժամանակն անցել է։ Ենթադրում եմ որ մենք եկել ենք միւսների յետեւից, որպէսզի չընկնենք նրանց սխալմունքի մէջ, նրանց մոլորութեան եւ նրանց նախապաշարումերի մէջ»։
Եւ սա այն պարագային, երբ գոյութիւն ունէր պաշտօնական, եթէ կ’ուզէք ոստիկանական այն կարծիքը, թէ
«Ռուսաստանի անցեալը զարմանալի է, նրա ներկան աւելի քան հրաշալի է, ինչ վերաբերում է ապագային, ապա այն աւելին է ամէնից, ինչ կարող է պատկերացնել ամենահամարձակ երեւակայութիւնը։ Ահաւասիկ այս տեսանկիւնից պէտք է գնահատել ռուսական պատմութիւնը»։
Եթէ Գաղտնի ոստիկանութեան պետ Ալեքսանդր Բենկենդորֆը ծնուած լինէր մէկ հարիւրամեակ ուշ, ապա նրա այս խօսքերը կարող էին զարդարել կոմկուսի օրաթերթ «Պրավդայի» ճակատը։ Եւ ինչո՞ւ միայն թերթի ճակատը… Ո՜չ, այս նոյն մտայնութիւնը, այս նոյն կեղծիքը գուրգուրում է սովետահայ ինտելիգենցիան, որ այսօր էլ շարունակում է նոյն երգը երգել՝ պղծելով եկող սերունդին, որ աւագների օրինակով նոյնպէս սկսել է «հայրենիք սիրել գոց աչքով, խոնարհած գլխով, փակ բերանով»։
Առանձին հետաքրքրութիւն են ներկայացնում եւ ռուս ազատ մտքի բացառիկ արժէք են Պ. Չաադաեւի «Իմաստասիրական նամակները», որ նա գրել է ֆրանսերէն։ Ահաւասիկ մէկ-երկու պատառիկ այդ նամակներից.
«Մեր ինքնատիպ քաղաքակրթութեան ամէնից ողբալի իւրայատկութիւններից մէկն այն է, որ մենք դեռեւս բացայայտում ենք ճշմարտութիւններ, որոնք վաղուց մաշուել են մեզնից շատ աւելի հետամնաց այլ եւ այլ երկրների եւ նոյն իսկ ժողովուրդների մէջ։ Բանն այն է որ մենք ուրիշ ժողովուրդների հետ երբէք համաքայլ չենք եղել։ Մենք չենք պատկանում մարդկութեան յայտնի տեսակներից որեւէ մէկին, ոչ Արեւմուտքին, ոչ էլ Արեւելքին, եւ չունենք ոչ մէկի եւ ոչ էլ միւսի աւանդութիւնները։ Մենք կարծես ժամանակից դուրս ենք գտնւում եւ մարդկային տեսակի համաշխարհային դաստիարակութիւնը մեզ վրայ չի տարածուել»։
«Մեր յիշողութիւնները երեկուայ օրից այն կողմ չեն անցնում։ Ժամանակի միջով այնքան զարմանալիօրէն ենք քայլում, որ յառաջ գնալու ընթացքին մեզ համար անդառնալիօրէն կորչում է արդէն ապրուածը։ Ամբողջութամբ փոխառնուած եւ րնդօրինակուած մեր մշակոյթի բնական հետեւանքն է դա։ Մենք բնաւ չունենք ներքին զարգացում եւ բնական յառաջադիմութիւն, մեր երբեմնի գաղափարները ջնջւում են նորերով, քանզի վերջինները ծնւում են ոչ թէ առաջիններից այլ յայտնւում են չգիտես որտեղից։ Մենք ընկալում ենք սոսկ միանգամայն պատրաստ գաղափարներ, ուստի այն անջնջելի հետքերը որ կուտակւում են բանականութեան մէջ մտքի հետեւողական զարգացման շնորհիւ եւ ստեղծում են բանականութեան ուժը, մեր գիտակցութեան մէջ ակոսներ չեն թողնում»։
…Ռուս ոգեմիտ գործիչներից միայն մի քանիսին եմ յիշել իմ այս խոհագրութեան մէջ եւ յիշել եմ ամէնից ականաւորներին։ Բայց նրանց մասին ոչինչ կամ գրեթէ ոչինչ չգիտէ երեկուայ եւ այսօրուայ «հայ մտաւորականութիւնը», բայց փոխարէնը հրաշալի ճանաչում է բոլոր նրանց, ովքեր եղել են մեծապետականութեան ծառայամիտները։ Եւ հէնց նրանց օրինակով էլ «հայ մտաւորականութիւնը» հպարտանում է, թէ ինքը եւս «մեծ հայրենիք ունի» «փոքր հայրենիքից բացի» (Ս. Կապուտիկեան), «կարօտում է իր իմպերիան» (Հր. Մաթեւոսեան) եւ կամ նոյնօրինակ խենեշութեամբ պնդում էր ու պնդում, թէ «արեւը հիւսիսից է ծագում» (Ս.Սարգսեան)։
Նա, կորած ու մոլորած սովետահայ ինտելիգենցիան, որին Փետրուարեան թեժ օրերին որոնում էր հրապարակ ելած բազմութիւնը իր հերթին եւ կոմկուսի կենտկոմն էլ իր հերթին, իսկ արդէն մեր ժամանակներին պարբերաբար իրենց որջերից ելնում են ծուռ երիտասարդութեանը ուղղելու եւ անխելք հասարակութեանը յորդորելու նպատակով, չեն էլ ուզում հաղորդակից լինել ռուս ազնուական, ազատ ու արժանապատիւ մտքին ու առաքինութեան։ Նրանց «հայրէնասիրական» նկրտումներին միանգամայն բաւարարում է Նիկոլայ Չերնիշեւսկին, որ մտագարի իր բնոյթով պահանջում էր. «Կացնի կոչէք Ռուսաստանը»…
Եւ ուրեմն, դարաւոր մի հարց, որ պէտք է կրկնեմ մի նոր ենթաիմաստով.
«Ո՞ւմ հետ ես դու, ՀԱՅ… Ընտրութիւնը քոնն է — 19-21-րդ դարերի ռուս ՄՏՔԻ՞, թէ նոյն դարերին բեկենդորֆեան-պուտինեան Ռուսաստանի հետ, որտեղ կացինը դեռ ռուսական «մշակոյթի» միակ փաստարկն է»…
© ԿԱՐԷՆ Ա.ՍԻՄՈՆԵԱՆ, Դեկտեմբեր, 2015, Փարիզ
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 13:52Ես չեմ վիրավորում. եթե թքելը քաղաքական գնահատական է, իմ ասածներն էլ են քաղաքական գնահատական. Բագրատ Սրբազան
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 13:53Փաշինյանը՝ իր տիկնոջ մասնակցած խրախճանքի մասին․Ցանկացած քաղաքացի կարող է գնահատել՝ որտեղ հագնեն սպիտակ, որտեղ հագնեն սեւ
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.