Տարեցտարի նվազում է ամանորյա տոները ընտանեկան հարկի տակ նշողների քանակը: Մարդիկ ձգտում են առավել անհոգ ու ուրախ անցկացնել տոնը: Երևանի տարբեր ժամանցային վայրերում, նախորդ տարվա համեմատ, գները գրեթե չեն փոխվել: «Հայկական Վարկածը» փորձեց պարզել՝ ինչ է առաջարկվում ռեստորաններում կամ ժամանցի վայրերում, որտեղ գերադասում են անցկացնել Ամանորի գիշերը մեր՝ քիչ թե շատ վճարունակ քաղաքացիները:
«Ջոս» համալիրը, ինչպես միշտ, երեք հարկերում էլ ունի տարբեր ծրագրեր: Ռեստորանում դեկտեմբերի 31-ի գիշերն անցկացնելը տոնական սեղանի շուրջ, մեկ մարդու համար կարժենա 35 հազար դրամ: Այստեղ մեկ անձը կվճարի 35 հազար դրամ, սակայն պատվերն ամենաքիչը 4 անձից է ընդունվում:
Ռեստորանում նվագում է Նորայր Շարոյանի խումբը: Ամանորյա գիշերը հանդես կգան նաև հայ էստրադայի երգիչ-երգչուհիներ:
«ՋՈՍ» -ի սրճարանում 10 հազար դրամ արժե մուտքը, որի մեջ մտնում է մրգի տեսականին և շամպայն: Լինելու են դիջեյ և երգիչ-երգչուհիներ: Ակումբում մուտքը 20 հազար դրամ կլինի։
Այստեղ շոուն վարում են Մերի Մակարյանն ու Սամվել Գրիգորյանը: Կերգեն Անահիտ Շահբազյանը, Լիլիթ Կարապետյանը, Օլգա Այվազյանը, Նարեկ Մակարյանը և այլ սիրված երգիչներ:
«Փարավոն» ռեստորանային համալիրում այդ գիշեր կլինի շոու ծրագիր և հյուրասիրություն, գները կախված են պատվերից:
Ամանորի գիշերը Բուրգերում հրավիրված է երգելու վրացի երգիչ Դաթոն:
«Արքայաձոր» ռեստորանային համալիրում Ամանորի գիշերն անցկացնելը, ինչպես նախորդ տարի, կարժենա 35 հազար դրամ: Արժեքը ներառում է երկու տաք ուտեստ, նախուտեստի տեսականի, միրգ, ջրեղեն: Լինելու են խաղարկություններ։
Այստեղկերգեն Աիդա Սարգսյանը, Արսեն Գրիգորյանը, Սասունցի Դավիթը, Լիանան և այլք:
«Բելաջիո» ռեստորանային համալիրում ևս գները չեն փոխվել՝ մեկ անձի մուտքն արժե 45 000 դրամ, այն ներառում է նաև տոնական սեղանը:
Ռեստորանային համալիրում են Արման Հովհաննիսյանը, Մհերը, Աիդա Սարգսյանը, Արսեն Գրիգորյանը, և այլք:
«Փարվանա» ռեստորանային համալիրում Ամանորի գիշերը կերգեն Սպիտակցի Հայկոն, Քրիստինե Պեպելյանը, Սարոն, Կամո Սեյրանյանը և այլք:
Մեկ անձի մուտքավճարը 10.000 դրամ է, մնացածը՝ ըստ ճաշացանկի:
«Հարսնաքար» ռեստորանային համալիրում դեկտեմբերի 31-ի գիշերը մեկ անձի համար մուտքի վճարը լինելու է 10.000 դրամ: Տոնական սեղանը ըստ պատվերի:
«Ֆլորենս» ռեստորանային համալիրում դեկտեմբերի 31-ի գիշերը մուտքը կարժենա 20 հազար դրամ, որի մեջ մտնում է միայն շոու ծրագիրը:
Այստեղ տոնական գիշերը կանցնի «Ռեինկարնացիա»-ի և «Դորիանս»-ի մասնակցությամբ, կլինեն պարային խմբեր, խաղարկություններ և անակնկալներ երեխաների համար:
«Յանս» ակումբում լինելու է «Տրոպիկանա» բենդը՝ լատինո ոճի մեջ և դիջեյ՝ մինչև լույս: Տոմսի արժեքը 25 և 30 հազար դրամ է՝ կախված սեղանի դիրքից: Արժեքն իր մեջ ներառում է հյուրասիրություն՝ մրգի տեսականի:
«Մեցցո» ակումբում Ամանորի գիշերը գները տարբեր են լինելու 30 , 40 և 50 հազար դրամ: Ժամը 03:00-ից ներկաներին պարային տրամադրություն կապահովեն դիջեյները: Այցելուները 30 հազար դրամ կվճարեն միայն մրգի տեսականու համար:Ակումբում ելույթ կունենան Սրբուհի Սարգսյանը, «Ռեինկարնացիա»-ն: Տոմսերն, ինչպես մյուս վայրերում, անհրաժեշտ է նախօրոք պատվիրել:
Լասկալա ալ շեյխում արդեն տեղերը սպառված են, այստեղ մեկ սեղան է մնացել 200 հազար դրամ արժեքով,. մեկ սեղանի արժեքը 80 հազար դրամ է։ Հանդես կգան շոու բիզնեսի աստղերը։
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.