«ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի երեկվա «մտքի թռիչքն» ի գորու է մոռացության մատնել թե Մանվել Գրիգորյանի, թե Սեյրան Սարոյանի, թե այլոց բանահյուսական գոհարները։ Հովհաննիսյանը երեկ հայտարարություն է արել, որը շրջանառվել է նաեւ հայաստանյան լրատվամիջոցներում. «Կարծում եմ՝ ոչ ոքի համար այլեւս գաղտնիք չէ, եւ չի մնացել որեւէ մի մասնագետ, մի փորձագետ, մի վերլուծաբան, որ այս իրավիճակը պատերազմով չի գնահատում։ Սա պատերազմ է։ Ես կխնդրեի տերմինաբանության մեջ օգտագործել «պատերազմ» բառը եւ չօգտագործել «հրադադարի խախտում» բառը, որովհետեւ հրադադար մենք, ըստ էության, այլեւս չունենք»։ Ինչպես հասկանալ… Արծրուն Հովհաննիսյանն իր անձով փոխարինել է երկրի Ազգային ժողովին եւ պատերազմ է հայտարարում։
Ներողություն… եթե չեմ սխալվում, Աղեհանքի հոգեբուժարանն ահագին մոտ է պաշտպանության նախարարության ներկայիս շենքին, ինքնաբերաբար՝ նաեւ Արծրուն Հովհաննիսյանի աշխատավայրին։ Գուցե, ի սեր հասարակության շահերի, ՊՆ-ում իրենց մամլո քարտուղարին մի քանի ժամով պարտականություններից ազատեն եւ գործուղեն ստուգման։ Հովհաննիսյանի գրառումն ինչո՞վ է տարբերվում հոգեբուժարանների հիվանդների վարքից, երբ մեկն իրեն Բոնապարտ է երեւակայում եւ հրամաններ տալիս, մեկ ուրիշը պատկերացնում է, թե ինքը Կեսար է ու մարտեր է մղում… Արծրուն Հովհաննիսյանին էլ թվում է, թե ինքն իր անձով փոխարինել է Հայաստանի ԱԺ 131 պատգամավորին միաժամանակ եւ կարող է «պատերազմ հայտարարել»։
Պաշտպանության նախարարությունում չկա մեկը, որ ուշքի բերի մամլո քարտուղարին։ Եվ բացատրի, որ Հայաստանում «պատերազմ» բառը կարող է օգտագործվել միայն այն ժամանակ, երբ պատերազմ հայտարարելու լիազորված իշխանության մարմինը նման հայտարարություն կընդունի։ Պատերազմ հայտարարելու լիազորված է Ազգային ժողովը։
Հետեւաբար, ՊՆ-ից ազնիվ կվարվեն, եթե ներողություն խնդրեն Հայաստանի ժողովրդից իրենց մամլո քարտուղարի՝ ՀՀ ՊՆ լիազորությունների չափը չճանաչելու համար, պատասխանատվության ենթարկեն Արծրուն Հովհաննիսյանին եւ բացառեն այսուհետ ՊՆ աշխատակիցների կողմից նման սադրանքներ տարածելը»:
Հրապարակ
- 11:00Նաիրա Զոհրաբյանը «ռազբորկա» է արել Շուշան Պետրոսյանի հետ.՝ անվանելով նրան դինոզավր
- 14:05Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին
- 10:58Սեյրան Օհանյանը ոչ մերժել է, ոչ ընդունել. Նա դեռ չի ուզում ասպարեզ ելնել
- 12:15Սամվել Ալեքսանյանի մտքի թռիչքը գերազանցված է. Ապառիկով դեղորայք է վաճառվում
- 10:58Խնդրում եմ բամբասանքներին և խոսակցություններին տեղիք մի տվեք․ Վահրամ Բաղդասարյան
- 10:58«Մեջների կյաժը» Թովմասյանն էր
- 11:00Քննարկել են «վրեժխնդրության վճիռը»․ կմիանա՞ Սեյրան Օհանյանը
- 12:10Էդմոն Մարուքյանը ԱՄՆ-ից կվերադառնա, երբ հարցի լուծումը գտնված կլինի
- 11:57Որտեղի՞ց ՌՈ պետին տասնյակ միլիոնների ունեցվածք
- 11:00Շան գլուխը թաղված է Ռուսաստանում
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.