Հետաքրքիր է, ինչ են մտածում մեր համապատասխան կառույցները, երբ որոշում են կայացնում հենց Ամանորի առաջին օրն անցնել հեռուստատեսային հեռարձակման թվային համակարգի, երբ դեռ շարքային հեռուստադիտողների մեծ մասը դրա հետ կապված քայլեր չի ձեռնարկել և պատրաստ չէ:
ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարության «Հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանն ասել է.
«Պետությունն ունի իր պարտավորությունները՝ բացառապես սոցիալապես անապահով քաղաքացիների նկատմամբ: Այն պահից, երբ պետությունը նման քաղաքացիներին կցորդ սարքերով ապահովելով՝ բավարարի իր պարտավորությունները, անալոգի անջատումներն արդեն կիրականացվեն: Մյուս քաղաքացիներն իրենց միջոցներով պետք է արդեն գնած լինեին համապատասխան սարքերը»:
Չգիտեմ, պատկերացնո՞ւմ են Ամալյանի ղեկավարած հիմնարկում, որ Ամանորի խառը օրերին, երբ չինովնիկների մեծ մասը հանրապետությունում չէ, իսկ շարքային քաղաքացին ստիպված է 12՝ ոչ աշխատանքային օր անցկացնել տանը, ու սահմանին լարված իրավիճակ է, երբ մարզերի բնակիչները համեմատաբար քիչ են օգտվում համացանցից ու հիմնականում հեռուստատեսության հույսին են, ինչպե՞ս են կանոնակարգելու համատարած անջատումների հետևանքները:
Ի վերջո, այսօր միայն հաշվառված անապահովները չեն, որ գումարի կարիք ունեն, ու ամանորյա տոներին, երբ մարդիկ վարկով նոր տարի են նշում՝ մտածելով, թե 12 օր տանը ինչպես են անցկացնելու, դեռ լրացուցիչ գումար էլ տրամադրել սարք գնելու համար: Սա այն դեպքն է, որ հաշվարկը ժամկետի առումով կարելի էր ավելի ճիշտ ընտրել. կամ նոյեմբերին, կամ մարտին: Քանի որ նոր տարին դիմավորելիս ծախսած գումարները մարդկանց նեղ կացության է մատնում նաև ողջ հունվար ամիսը, երբ նրանք ստիպված են լինում ձգել գոտիները, մինչև գարուն, դրան գումարած ջեռուցման և ձմեռվա այլ ծախսերը:
Այնուամենայնիվ, Ամալյանը խոստացել է, որ «Եթե առաջանա իրավիճակ, երբ որևէ տեղ անապահով քաղաքացիների խնդիրները դեռևս լուծված չեն լինի, այդ մասերում անալոգային համակարգի անջատումներ չենք կատարի»: Իսկ այդ իրավիճակը հաստատ կառաջանա, և ոչ միայն անապահովների շրջանում, քանի որ ընտրված ժամկետը՝ հունվարի 1-ը, հաստատ ճիշտ տրամաբանության արդյունք չէ:
Նշենք, որ անապահով քաղաքացիների ցանկ սահմանելու է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Սարքերի ձեռքբերման տենդերն արդեն շահել են, վճարումն իրականացվել է:
- 11:10Օնիկ Գասպարյանն այդ հայտարարությունն արել է Սերժ Սարգսյանի և նախորդ իշխանությունների դրդմամբ
- 15:10ՀՀ վարչապետին «Իսկանդերի» իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել. խոսնակ
- 13:10Բանակի կողքին եմ՝ կխոսեմ վիրահատությունից հետո. Ջալալ Հարությունյան
- 12:10Իշխանությունը փոխանակ փորձի ճգնաժամի հանգուցալուծումը տա, ոմանք հայտարարում են՝ ՀՀ նախագահին պաշտոնանկ անելու հիմքեր ունեն
- 15:10«ԴՆԹ-ի պատասխանները կեղծում են, կվառե՛նք Հերացին»․ անհետ կորածի ծնողն ահազանգում է. 168.am
- 12:10Ուրիշ խումբ մարդիկ մտածում են, որ մենք պետք է լինենք․ Լենա Նազարյան
- 11:10Որպես երեք կողմից սահման ունեցող համայնքի ղեկավար, չեմ ուզում առնչվել անանցյալ ու անապագա իշխանության հետ
- 14:56Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիայի մասնակիցները երթով շարժվում են ՀՀ նախագահի նստավայր (ուղիղ)
- 13:05ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը. ԶՈՒ ԳՇ հայտարարությունը
- 11:10Արմեն Սարգսյանը չի ստորագրել դատական օրենսգրքի փոփոխությունները եւ դիմել է ՍԴ
03.03.2021 | 12:10
03.03.2021 | 11:10
02.03.2021 | 14:10
02.03.2021 | 13:10
02.03.2021 | 12:10
02.03.2021 | 11:10
01.03.2021 | 15:10
01.03.2021 | 14:10
01.03.2021 | 13:10
01.03.2021 | 12:10
01.03.2021 | 11:10
27.02.2021 | 15:10
27.02.2021 | 13:10
27.02.2021 | 12:10
27.02.2021 | 11:10
27.02.2021 | 3:10
26.02.2021 | 14:56
26.02.2021 | 14:10
26.02.2021 | 11:10
25.02.2021 | 15:10
25.02.2021 | 14:10
25.02.2021 | 13:12
25.02.2021 | 13:05
24.02.2021 | 15:10
24.02.2021 | 14:10
24.02.2021 | 13:10
24.02.2021 | 12:10
24.02.2021 | 11:10
23.02.2021 | 15:10
23.02.2021 | 14:10
23.02.2021 | 13:10
23.02.2021 | 12:14
23.02.2021 | 11:10
22.02.2021 | 15:10
22.02.2021 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.