«Ամանորի մոտեցող տոները ոչ միշտ են ուրախության ու բարձր տրամադրության բերում։ Երբեմն դրանք ավարտվում են հետտոնական դեպրեսիաներով։ Սա հոգեբանների կարծիքն է։
Երիտասարդ ընտանիքի մայր Արուսյակը մեզ հետ զրույցում ասում էր, որ անկումային տրամադրություններն իրեն այցելում են դեռ տոներին ընդառաջ։ Իր դեպրեսիան սկսվում է դեկտեմբերի կեսերից և ավարտվում Նոր տարվա առաջին աշխատանքային օրը։ Նա մանրամասնում է, որ իրեն դուր չեն գալիս պարտադրված փոխայցելությունները, ցուցադրելու համար գցվող սեղանները։
«Այդ տոնը ընտանիքով պիտի նշես։ Կամ եթե գտնում ես, որ նաև բարեկամներով, քանի որ առիթ է՝ հանդիպելու նրանց, որովհետև ամբողջ տարվա ընթացքում չես տեսել, ուրեմն դա կարելի կազմակերպել միայն մեկ-երկու օր։ Կամ բոլորով հավաքվեն, ուղղակի նշեն Ամանորը, ոչ թե 5 օր շարունակ՝ ես ձեր տուն, դա մեր տուն։ Եթե փոխադարձ այց չկատարես, քեզնից նեղանալու առիթ կտաս։ Մնացած օրերը պետք է հանգստանալ, զբոսնել, վայելել տոնական քաղաքը։ Պատահում է՝ նույնիսկ հյուր են գալիս, շնորհավորում, ու տնից դուրս գալիս իրենց հերթին հրավիրում՝ դու էլ կգաս մեր սեղանը տեսնես»,- իր տեսակետը հայտնեց Արուսյակը՝ հավելելով, թե ինքը գիտի ընտանիք, որը Դիլիջանում տուն է վարձել և տոնական օրերից 5-ն անցկացնելու է այնտեղ՝ իր նկարագրած իրավիճակներում չհայտնվելու նպատակով։
Հոգեբան Միհրդատ Մադաթյանը հաստատում Է, որ մասնավորապես Նոր տարին դեպրեսիաների «բուն» է։ Բայց միեւնույն ժամանակ փաստում է, որ տարեցտարի փոխվում են մարդկանց մոտեցումները տոնի հանդեպ, ու հետեւաբար դեպրեսիան էլ աստիճանաբար նահանջում է։ Նա, ի դեպ, նկատում է, որ դեպրեսիաները հաճախ հետտոնական են, իսկ Ամանորին նախորդում է մոլուցքային շրջանը։
Ինչ վերաբերում է Ամանորի դրական կողմերին, նա, օրինակ, ասաց, որ Ձմեռ պապի երեւույթը կարեւոր թերապեւտիկ նշանակություն ունի։ «Ամանորը դրական մի շարք լուրջ գործոններ ունի՝ սկսած երեխաների հաճար Ձմեռ պապի այցելաթյանից։ Չքնաղ մի թերապեւտիկ մաս ունեն այդ սպասումները, այդ նամակ գրելը, որ կարծում եմ այնքան սիրուն է։ Դրական է հաջորդ տարին պլանավորելը, առաջիկա ձեռքբերումները նախանշելը։ Բարեմաղթանքները, որ միմյանց անում ենք, նույնպես ինչ-որ ձեւի պլանավորում է, երբ մաղթում ենք, որ երեխան բահ ընդունվի, ամուսնանա եւ այլն։ Նվերների հանձնումը չքնաղ մի արարողություն է։ Բոլորիս էլ հաճելի է եղեւնու տակից այդ մի փոքրիկ նվերը վերցնել, որը թանկ ու նվիրական բան է։ Այդ նվերը, հոտը, երաժշտությանը, այդ պայծառությանը, գանագեդաթյունը մեզ վերադարձնում են մեր մանկություն։ Իրականում Ամանոր ասվածը հոգեբանական լուրջ նշանակություն ունի, այն բավականին հետաքրքիր իմպուլս է տալիս։ Ինչքան ուզում է նախորդ տարին մեզ համար լավը եղած լինի, Ամանորին մտածում ենք՝ ամեն վատ բան կմնա հին տարում, եւ նոր տարին կսկսի ավելի լավ»,– եզրափակեց հոգեբանը։
Հայկական ժամանակ
- 11:00Հայ-ադրբեջանական հակամարտությունը Նախիջեւանի ուղղությամբ լայն մասշտաբի վտանգ է պարունակում
- 11:25Սեռական այլասերվածությունը թուլացնում է բանակը. ԿԳՆ պաշտոնյա
- 11:00Ապրիլյան պատերազմը բացահայտեց հայկական կողմի զինված ուժերում առկա խնդիրները
- 11:22Աֆրինի պաշտպանության գիծը կազմակերպված էր Արցախի մոդելով. Հասանովը խիստ հետաքրքրված է
- 11:23«Զվարթնոց»-ում թմրանյութերի վաճառքով զբաղվող խումբ կա, այդ թվում կին. ինչու է լռում ԱԱԾ-ն
- 12:30Հայկական զինուժը վերահսկում է Նախիջևանի միջազգային օդանավակայանը. Միհրան Հակոբյան
- 11:27Ինքնաձիգով հարվածել են, ուսադիրներս պոկել են. Օսիպյանն առաջին անգամ մանրամասներ է պատմում
- 12:10Ընդդիմադիրները մեքենայի հետևից կրակում են, տեսագրությունը կա. սենսացիոն հայտարարություն
- 11:20Ինչպես է Հ1-ի նկարահանող խմբին հաջողվել մուտք գործել կանանց գաղութ և ծաղրել կանանց
- 10:55Կիպրոսում գրանցված օֆշորային ընկերությունը ՀՀ սահմաններում ոսկի, արծաթ ու պղինձ է փնտրում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.