««Երեկ հայտնի դարձավ, որ Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի անդամ Քրիս Սմիթը հանդես Է եկել օրենսդրական նախաձեռնությամբ և առաջարկում է մերժել վիզայի տրամադրումը Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներին։ «2015թ. Ադրբեջանում ժողովրդավարության մասին ակտ» անվանումով 14 Էջից բաղկացած օրինագիծը նախօրեին ներկայացվել Է ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողով։ Օրինագծում նշվում Է, որ 2015-ին Բաքվի իշխանությունները ճաղերի հետետւմ փակել են տասնյակ լրագրողների և իրավապաշտպանների։
Բայց սա դեռ ամենը չէ: Երեկ հայտնի դարձավ նաև, որ 2016թ. հունվարին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցով դռնփակ քննարկում Է կազմակերպելու, որին հրավիրված Է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։ ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Եղիսաբեթ Չուլջյանը երեկ «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայությանը հայտնել Է. «Հաջորդ շաբաթների ընթացքում Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը փակ դռների հետևում հարցեր պիտի տա դեսպան Ուորլիքին»։ Հիշեցնենք, ԱՄՆ պետքարտուղարությունը նախօրեին հավանություն Է տվել 85 կոնգրեսականների նախաձեռնությանը Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանին կրակոցները տեղորոշող զգայուն սարքեր տեղադրել, հետ քաշել դիպուկահարներին, ընդլայնել ԵԱՀԿ հետաքննությունների մեխանիզմները։
Ադրբեջանի նկատմամբ ԱՄՆ-ի վերաբերմունքի այս կտրուկ փոփոխությունը դեռևս անհասկանալի է: Թե ինչ ազդեցություն դա կարող է թողնել ԼՂ խնդրի կարգավորման վրա, թերևս միայն ժամանակը ցույց կտա։
Գումարած այս ամենին, Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդն Էլ հայտարարել Է Ադրբեջանում մարդու իրավունքների հարցով պաշտոնական հետաքննություն սկսելու մասին և ասել, որ ՄԻԵԴ վճիռները բացահայտում են Ադրբեջանում օրենքների կամայական կիրառումը վարչակազմի քննադատներին լռեցնելու ու խոսքի ազատությունը սահմանափակելու համար» ։
Հայկական ժամանակ
- 11:00Հայ-ադրբեջանական հակամարտությունը Նախիջեւանի ուղղությամբ լայն մասշտաբի վտանգ է պարունակում
- 11:25Սեռական այլասերվածությունը թուլացնում է բանակը. ԿԳՆ պաշտոնյա
- 11:00Ապրիլյան պատերազմը բացահայտեց հայկական կողմի զինված ուժերում առկա խնդիրները
- 11:22Աֆրինի պաշտպանության գիծը կազմակերպված էր Արցախի մոդելով. Հասանովը խիստ հետաքրքրված է
- 11:23«Զվարթնոց»-ում թմրանյութերի վաճառքով զբաղվող խումբ կա, այդ թվում կին. ինչու է լռում ԱԱԾ-ն
- 12:30Հայկական զինուժը վերահսկում է Նախիջևանի միջազգային օդանավակայանը. Միհրան Հակոբյան
- 11:27Ինքնաձիգով հարվածել են, ուսադիրներս պոկել են. Օսիպյանն առաջին անգամ մանրամասներ է պատմում
- 12:10Ընդդիմադիրները մեքենայի հետևից կրակում են, տեսագրությունը կա. սենսացիոն հայտարարություն
- 11:20Ինչպես է Հ1-ի նկարահանող խմբին հաջողվել մուտք գործել կանանց գաղութ և ծաղրել կանանց
- 10:55Կիպրոսում գրանցված օֆշորային ընկերությունը ՀՀ սահմաններում ոսկի, արծաթ ու պղինձ է փնտրում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.