Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Սահակ Գրիգորյանի որոշմամբ ստեղծվել է քննչական հատուկ խումբ՝ երեկ՝ դեկտեմբերի 15-ին, Բաշինջաղյան փողոցի թիվ 65 տանը տեղի ունեցած ավազակային հարձակման փորձի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննչական խմբի ղեկավար է նշանակվել նույն բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Լևոն Լևոնյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 175 հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի (ավազակությունը, որը կատարվել է բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ) հատկանիշներով:
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական, մատնադրոշմային, մանրաթելային, հետքաբանական, ձգաբանական և այլն:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դիմակավորված ու զինված հարձակվողը, ով մահացել է հիվանդանոցում, հանցագործ աշխարհում հայտնի Գեչի Սամոյի փեսան էր, իսկ նրան վնասազերծած գործարար, «Շանթի Յուրա» մականվամբ Յուրա Ղարիբյանի կնոջ մայրը այս պահին գտնվում է հիվանդանոցում և դեռ ցուցմունք չի տվել: Նրա ցուցմունքից հետո հնարավոր է՝ հարուցված քրեական գործը վերաորակվի նաև ինքնապաշտպանություն, քանի որ ակնհայտ է, որ այդ կինը, վտանգելով իր կյանքը, փրկել է ընտանիքի մյուս անդամներին:
Պարզվել է, որ մահացածը եղել է «Չերչիլ» տիպի ողորկափող հրացանով, դիմակավորված և ձեռնոցներով և մտնելով տուն՝ 31-ամյա Մարինե Մելոյանից սպառնալիքներով պահանջել է թանկարժեք զարդեր ու գումար:
Ըստ տեղեկությունների՝ նա նշված տուն է մտել, երբ տեսել է, որ տան դուռը բաց է: Նրա արձակած կրակոցից վնասվածք է ստացել նաև նշված տան դայակ, Երևանի բնակիչ, 46-ամյա Արմինե Առաքելյանը: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 15-ին ավազակային հարձակում էր տեղի ունեցել Երևանում:
Ժամը 15:20-ի սահմաններում քաղաքացին դիմել էր ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել, որ զինված ու դիմակավորված հանցագործը ներս է մտել Բաշինջաղյան 65 տուն և զենքի սպառնալիքով ներսում բռնություն է գործադրում տան անդամների նկատմամբ: Բավականին օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները՝ Մաշտոցի ոստիկանապետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ: Օպերատիվ էին գործել նաև 1-03 շտապ օգնության մի քանի բրիգադները: Նշված տնից հրազենային վնասվածքով երիտասարդ մի աղջկա էին տեղափոխել հիվանդանոց և ավազակային հարձակումը կատարողին: Վերջինս «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել էր, որքան էլ որ բժիշկներն անհրաժեշտ գործողություններ էին ձեռնարկել՝ նրա կյանքը փրկելու համար: Գ. Շամշյանը հայտնել էր, որ իր տեղեկություններով՝ նշված տունը պատկանում է հայտնի գործարար, «Շանթի Յուրա» մականվամբ Յուրա Ղարիբյանին: Հանցագործին վնասազերծել էր տանտիրուհին, երբ տականքը կրակոց էր արձակել երիտասարդ աղջկա վրա ու տանտիրուհին, վտանգելով իր կյանքը փրկել էր տան բոլոր անդամներին: Ավազակային հարձակում կատարողը վնասվածք էր ստացել, ինչն էլ դարձել էր նրա մահվան պատճառը: Դեպքի վայր էին ժամանել Երևանի ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը, Երևանի ոստիկանապետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Գագիկ Ավետիսյանը, նույն վարչության պետի առաջին տեղակալ Սամվել Ասատրյանը, նույն վարչության 2-րդ վարչության պետ Ալիկ Մարգարյանը, ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները:
Դեպքի վայր էր ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության պետ Ջոն Ֆարխոյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի մեծ թվով քննիչներ՝ բաժնի պետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի՝ ավազակային հարձակում և ապօրինի զենք-զինամթերք կրելու հատկանիշներով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հանցագործը, երբ կրակոցներ էր արձակել տան տերերի ուղղությամբ, տերերից մեկը ինքնապաշտպանվելով, ըստ տեղեկությունների, դանակով հարվածել էր նրան: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` պարզվել էր, որ ավազակային հարձակում կատարող և հիվանդանոցում մահացած անձը Երևան քաղաքի Վշտունի 3-րդ նրբանցք 10 տան բնակիչ, 39-ամյա Գևորգ Սերյոժայի Սարգսյանն էր, իսկ վիրավորը 31-ամյա Մարինե Սերյոժայի Մելոյանն է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Դեպքի մանրամասները դիտեք այս կիրակի՝ դեկտեմբերի 20-ին, «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.