«Դեկտեմբերի 9-ին ՀՀԿ-ական գործարար Ռուբեն Հայրապետյանի ղեկավարած Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դիմել է այս տարվա հունիսի 26-ին սնանկ ճանաչված «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարչին՝ մարզադաշտից պահանջելով 714 մլն 581 հազար դրամ գումար պարտքը: «Հրազդան» մարզադաշտի սեփականատեր, ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք արդեն իսկ առարկություն են ներկայացրել ՀՖՖ-ի հայտի առթիվ: «Ֆեդերացիան գույք է ի պահ տվել ստադիոնին, առաջարկել ենք ի պահ տրված գույքը վերցնել՝ վիդեո կանալները, լույսերը»,- ասաց Աղաբաբյանը:
Ըստ նրա՝ ՀՖՖ-ի հայցի մոտ 400 մլն-ն անընդունելի է: Դատարանի վճռով սնանկ ճանաչված «Հրազդան» մարզադաշտի ընդհանուր պարտքը կազմում է մոտ 4 մլն ԱՄՆ դոլար: Սեփականատիրոջ խոսքերով՝ ստադիոնն արժե 50 մլն դոլար: «Եթե «Միկայի» դաշտը 23 մլն-ով են վաճառում կամ Իջեւանի դաշտը՝ 6 մլն-ով գնում, ապա «Հրազդանը» շատ ավելի թանկ է»,- ասաց Աղաբաբյանը: Սնանկացած պատգամավորը պատրաստվում է նոր տարում մարզադաշտի առողջացման ծրագիր ներկայացնել:
«Կհայտարարենք, որ առողջացման ենք գնում: Առողջացման ծրագրի մեջ կմտնի նաեւ բաժնեմասեր վաճառելը: Հնարավոր է, որ 80 տոկոսը կարողանանք վաճառել ստադիոնի խաթեր, որ այն փրկվի»,- ասաց սեփականատերը: Աղաբաբյանը հերքեց, թե իրեն օգնում են աներձագ Գալուստ Սահակյանն ու վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Երբեք: Օգնել, նշանակում է՝ բաժնեմաս առնել, ուրիշ ի՞նչ օգնել»: Թե ովքեր են «Հրազդանի» պոտենցիալ գնորդները՝ Աղաբաբյանը չի ասում: Ինչպես բազմիցս նախկինում հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավորը, «Հրազդան» մարզադաշտի սնանկության հարցում մեղադրում է ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին՝ ստադիոնին 53 մլն դրամով տուգանելու, ու Գագիկ Ծառուկյանին՝ «Առինջ մոլ»-ով իր տոնավաճառի «գործին խփելու» համար: Հիշեցնենք, որ Աշոտ Աղաբաբյանը արդեն իսկ կադաստրի պետական կոմիտեի օգնությամբ առանձնացրել է «Հրազդան» մարզադաշտի հաշվեկշռում գտնվող ձմեռային լողավազանի մասը, որտեղ տեղակայված է Աղաբաբյանի աղջկա «Դար 21» հեռուստատեսությունը: Սա թերեւս արվել է նրա համար, որ եթե «Հրազդանը» վերցնեն Աղաբաբյանի ձեռքից, գոնե «Դար 21»-ի շենքը մնա Աղաբաբյանների ընտանիքին: «Հրազդան» մարզադաշտի ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը, մինչդեռ, մամուլում անընդունելի է համարել մարզադաշտի համալիրի մասնատումը՝ հայտարարելով, որ դա ստադիոնի անբաժանելի մասն է, որովհետեւ այդ կոնստրուկցիաները իրար հետ են օգտագործված»:
Ժամանակ
- 11:17Ծեծողը՝ փոխոստիկանապետ. Հունան Պողոսյանին կփոխարինի Աշոտ Կարապետյա՞նը
- 10:50Կարո՞ղ է արդյոք Վանո Սիրադեղյանը վերադառնալ Հայաստան
- 10:57Կոնսենսուս չկա. քաղաքական ուժերը միմյանց դե՞մ են պայքարում, թե՞ Սերժ Սարգսյանի
- 12:20ԱՄՆ շեշտակի հարվածը «ծռությանը»
- 11:24Վայրենի իշխանության գեղեցիկ ժպիտը. Արմեն Սարգսյանն անհետացել է
- 11:30Փակ հանդիպում է եղել. Փաշինյանը չի ընդունել «Հանուն Հայաստան պետության» ճակատի հրավերը
- 11:52Ո՞վ և ո՞ւմ «գանգն է փշրելու» Ազատության հրապարակում
- 11:57Սերժ Սարգսյանի իշխանափոխության մեխանիզմը. դա չի լինի 2022 թվականին
- 11:40«Լծակազուրկը». այլեւս նախագահն առանց վարչապետի առաջարկության ոչ մի թուղթ չի կարող ստորագրել
- 11:00«Ուղեղն՝ անջատած». «Մարտի 1»-ի գործով դատախազ Կորյուն Փիլոյանը չի հիշում, բայց շատ է նեղվում
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.