Այսօր` դեկտեմբերի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ աստղաբան Էլյա Հովհաննիսյանն ասաց, որ 2016-ը վճռական տարի է լինելու։ Այս տարին ղեկավարելու է 9 թիվը, իսկ դա նշանակում է, որ ամեն ինչ հասնելու է իր ավարտին և գագաթնակետին։
«Նոր հետաքրքրությունների ու հաջողությունների տարի է լինելու։ Փոփոխություններ կլինեն բոլոր բնագավառներում։ Սա պայմանավորված է նրանով, որ Կապիկը զվարճանում է»,-ասում է տիկին Հովհաննիսյանը՝ կոչ անելով բոլորին օգնել միմյանց։
Աստղաբանը խորհուրդ է տալիս ճիշտ ընկալել իրականությունը, իսկ իրականությունն ըստ նրա անտեսանելի է։
«2016-ին երկրի վրա երկու ուժ է գործելու` տեսանելի և անտեսանելի: Տեսանելին լինելու են անկարգությունները, հեղափոխությունները, փոփոխությունները բոլոր բնագավառներում: Իսկ անտեսանելին կապված է լինելու անսպասելիի հետ` ամեն ինչ կարելի է սպասել, քանի որ գործելու է «անմտորեն համարձակություն» սկզբունքը»,-հավելեց բանախոսը:
«Անտեսանելին պահանջում է, որ Հայաստանը դառնա հոգեւորի ուսուցիչ։ Ովքեր գտնեն իրենց դերը կյանքում, կշահեն»։
Աստղաբանը նաեւ նշեց, որ չնայած 2016-ը Հայաստանի համար կլինի վերելքների տարի՝ դրանից հետո մեր երկիրն անկում է ապրելու։
«Եթե կան մարդիկ, որոնք մտածում են, թե հիմա վատ վիճակում ենք, սխալվում են։ Վատը դեռ հետո է գալու»։
Էլյա Հովհաննիսյանը խորհուրդ է տալիս որոշումներ կայացնելիս չշտապել։ Միայն այդպես կարելի է խուսափել տհաճություններից եւ հասնել հաջողության։
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.