Կրծքային վիրաբույժ Սամվել Ամատունու կյանքը Հայաստանում թունավորել էին դեռ հեռավոր 1996 թվականին, երբ հայկական մամուլը ռուսերենով նրան անվանել էր վատ հարազատ՝ աբխազահայերին որպես բանդիտների բժշկելու համար։
Երկրորդ անգամ նրա կյանքը թունավորեցին քաղաքական պատճառներով՝ բժիշկը վիրահատել էր 2003-ի նախագահի ընտրություններից առաջ Արտաշատի հանրահավաքի ժամանակ դանակահարված ընդդիմադիր պատգամավոր Հայկ Բաբուխանյանին
Բժիշկ Ամատունին վիրահատելուց երկու օր հետո է իմանում, որ իր հիվանդը ընդդիմադիր գործիչ է։ Մի քանի օր հետո զրկվում է Երեւանի զինվորական հոսպիտալի կրծքային վիրաբուժության բաժանմունքի պետի պաշտոնից. «Արդեն բանավոր ինձ ասեցին՝ ես իրավունք չունեի օպոզիցիայի դեպուտատին վիրահատել»։
«Ես թուրքի էլ եմ վիրահատել»,-հակադարձել է բժիշկը։ Ամենից շատ նրան զարմացրել է, որ Սերժ Սարգսյանի գլխավորած նախարարության ներքո աշխատող բժիշկը պետք է քաղաքական հոտառություն էլ ունենա իմանալու համար՝ ում վիրահատել, ում՝ ոչ. «Մենք Դրմբոնում պալատկեքի մեջ թուրք էլ ենք վիրահատել, վիրահատում էինք, հետո տանում էին մերոնց հետ փոխում էին»։
Աշխատանքից զրկվելուց հետո կրծքային վիրաբույժը դառնում է ուռուցքաբան, որի կյանքը թունավորելու երրորդ արարն սկսվեց արդեն վերջին 5 տարիներին՝ նրանից պահանջում են փող աշխատել, ոչ թե մարդ լինել. «Ես սովոր եմ իմ մասնագիտությունով զբաղվել, բայց երբ որ ոչ մասնագետն ստիպում է ինձ ուրիշ բանով զբաղվել, ես դա տանել չեմ կարողանում»։
Հունվարի 10-ին ուռուցքաբան Սամվել Ամատունին Հայաստանից հեռանալու է ընդմիշտ, մոր եւ շան հետ։ Եղբայրը փորձարկող օդաչու է, Ռուսաստանի Ազգային հերոս, սակայն ինքը նախընտրել է Աբխազիան. «Աբխազիայում ես աշխատելու եմ կրծքային վիրաբույժ»։
Բժիշկը հոգնել է այս երկրի իշխանություններից, որոնք մտադիր չեն ինչ-որ բան փոխել։ Ասում է, որ կգնա եւ կօգնի աբխազահայերին, որոնք այդ երկրի բնակչության կեսից ավելին են։
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.