Սահմանադրության փոփոխություններին կողմ կամ դեմ քվեարկելուն մնում են հաշված օրեր: Լարված է երկիրը. իսկ ժողովուրդը նույնիսկ այսօր, երբ դուրս է գալիս միտինգի, լավ չի պատկերացնում՝ ինչ է սպասվում իրեն, քանի որ ոչ «այո» պահանջողները, և ոչ էլ «ոչ» քարոզողները չեն համոզում:
Այո- ականների անհեթեթ շոուները, «այո» քարոզողների չհամոզող խոսքը միջին վիճակագրական քաղաքացուն ոչինչ չեն ասում, և խիստ կասկածելի է՝ արդյո՞ք մեր քարոզչության հարթակում դրված դեմքերը հավատում են իրենց իսկ ասածին: Իսկ միգուցե դրանից է, որ ասվածը համոզիչ չէ, ու այո -ականները գիտեն, որ մնացել են վարչական ռեսուրսի հույսին: Հենց մեր շոումենների ծամծմված խոսքն է մարդկանց ստիպում ոչ ասել, ոչ՝ որ մարդկանց սրտի խորքից է գալիս, ոչ՝ միայն Սահմանադրության փոփոխությանը, որը, նորից եմ կրկնում, մեծ հաշվով լայն զանգվածներին ոչինչ չի ասում, այլ «ոչ»՝ գործող իշխանությանը, նրա՝ իր լծակները պահպանելու ճիգին: Սակայն տարերային գործունեության հույսին մնացած «Ոչ»-ի պայքարին են լծվել շատ պատահական մարդիկ , որոնց սիրողական մակարդակի քարոզչությունը, համացանցում տարածվող կլիպներն ու խոսքը, մեղմ ասած, անլուրջ են:
Ակնհայտ է, որ համացանցի լայնահուն հնարավորությունները թույլ են տալիս ոչ-ի ճամբարում ունենալ դրածոներ, որոնք աշխատում են իրական պատկերը խեղաթյուրելու ուղղությամբ: Ի վերջո, անկեղծ լինենք ասելու, որ սա շոու է հանրաքվեի տեսքով, որը, մեծ հաշվով, ոչինչ չի փոխելու ժողովրդի կյանքում , եթե ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումներն ուղղակիորեն չազդեն երկրի ճակատագրի վրա:
Ի վերջո, այսօր իշխանությունը փորձում է օրենքով ամրագրել այն, ինչ արդեն ունենք կիսանախագահական կառավարման մոդելից խորհրդարանականի անցման անվան տակ: ՀՀԿ-ի և նախագահի պաշտոնը զբաղեցնողի կողմից, որը գործող սահմանադրությամբ չի կարող առաջադրվել 3-րդ անգամ, փորձ է արվում ստեղծել կուսակցապետություն, ասել է թե՝ վերադառնում է բրեժնևյան ժամանակների ԽՍՀՄ-ը, մի փոքր խմբագրված տարբերությամբ։ Այսինքն՝ եթե ա՛յո, ստանալու ենք երկիր, որտեղ լինելու են կառավարող կուսակցություն և մի քանի մանր կուսակցություններ, որոնք նրա դաշնակիցն են դառնալու. այն, ինչ այսօր էլ կա։ Ի վերջո, միշտ պետք է թերահավատորեն մոտենալ վերևից իջեցվող բարեփոխում կոչվածին և փորձել հասկանալ դրա հետին քաղաքական նպատակները:
Պատմական փորձը ցույց է տալիս, որ ինչ- որ բան փոխելու համար կա՛մ նոր առաջնորդներ են անհրաժեշտ, կա՛մ պաշտպանողական ժողովրդավարացման գործընթացներ, ինչն էլ մեր երկրի իշխանությունները հմտորեն ամլացնում են:
Մի բան հաստատ է. ժողովրդավարացումը երբեք վերևից՝ տիրապետող ուժերի կողմից, չի կատարվել: Հետաքրքիր է, որ նախագիծն անցնելու դեպքում Հայաստանում սահմանադրորեն կամրագրվի այն, ինչ կա սոցիալական իրականության մեջ, և յուրաքանչյուրը կկորցնի արդարության այն փոքրիկ հույսը, որն իրականում գոյություն չուներ, բայց ամրագրված էր գործող Սահմանադրության մեջ։
Մնում է միայն մտածել, արդյո՞ք այդքան անտակ է հայի համբերության բաժակը և ի՞նչ կլինի, երբ արդարության տեսլականը կորցրած ժողովուրդը ոտքի կանգնի։
Ռուզան Ավոյան
- 11:00Մի ասացվածք կա. հայի հետին խելքը իմը լիներ
- 12:28Քաղաքապետարանում իրենց վախկոտի պես պահեցին թե՛մազ քաշող բորենին, թե՛ ձեռք գցող ու ապտակ ստացող փողկապավորը
- 13:57ՃՈ-ն հատուկ ծուղակնե՞ր է պատրաստել վարորդների համար
- 16:16Ամեն նորի հետ երանի են տալիս նախորդին
- 12:32Հրամցվում է հերթական «հում» նախագիծը. միջոցներ քերելով բյուջե լցնել
- 13:19Գարշահոտ բուրող աղբամաններով Երևանս
- 12:53Արդարացված չէ «կարմիր գծերի» կողմից գանձվող 5000 դրամ գումարը
- 12:16Ոչնչից մեծ աղմուկ. այնուամենայնիվ., բանակի բեռը մնում է միջին վիճակագրական քաղաքացու զավակների ուսերին
- 12:23Ահա թե ինչու են տապալվում դատավարությունները մեր երկրում
- 15:55Մենք ունենք երկամսյա կալանք, որ գրեթե չի կիրառվում որպես առանձին պատժամիջոց
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.