Կուտակված զենքը ուղղված չի եղել Հայաստանի և Հայաստանի քաղաքացու դեմ: Այդ մասին այսօր «Ազատության» հետ զրույցում վստահեցրեց նոյեմբերի 25-ին ձերբակալված, ապակալանավորված Արթուր Վարդանյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը։
Նշենք, որ 34-ամյա Վարդանյանը, ով, Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) պնդմամբ, ղեկավարել է բացահայտված հանցավոր խումբը, մեղադրվում է հանցավոր համագործակցություն ստեղծելու կամ ղեկավարելու և ապօրինի զենք պահելու համար, որը կատարվել է կազմակերպված հանցավոր խմբի կողմից:
Ազգային անվտանգության ծառայության տվյալներով, երիտասարդը, վերադառնալով Իսպանիայից, այս տարվա ապրիլին սկսել է հանցավոր խումբ ձևավորել՝ հավաքագրելով հիմնականում չաշխատող քաղաքացիների:
ԱԱԾ պնդմամբ, խումբը ծրագրել էր Հայաստանում նախադեպը չունեցող հանցագործությունների շարք, այդ թվում՝ պետական գործիչների սպանություններ:
Մինչդեռ Վարդանյանի փաստաբանը պնդում է. — «Գրոհի ժամանակ, այո՛, տանը եղել է զենք-զինամթերք, դա հանրահայտ փաստ է։ Դրանից ավել բան չեմ կարող ասել։ Բայց միևնույն ժամանակ նաև պետք է փաստենք, որ նմանօրինակ զենքի առկայության պայմաններում, եթե չի եղել բացարձակ դիմադրություն, որը կաշկանդված չէին, կարող էին անել, կարող էր իմ պաշտպանյալը մասնավորապես անել, ապա կարծում եմ, որ դա նշանակում է, որ այդ զենքը ուղղված չի եղել Հայաստանի Հանրապետության դեմ, Հայաստանի Հանրաապետության քաղաքացու դեմ»։
Հարցին, թե գուցե Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները նրանց հանկարծակիի են բերել, և այդ պատճառո՞վ դիմադրություն չի եղել, Բաղդասարյանը պատասխանեց. — «Գիտեք, կարելի է ցանկացած քննչական փորձառություն կատարել և տեսնել՝ ցանկացած անակնկալ գրոհի ժամանակ որքան ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի այդ զենքը գործադրվեր։ Ավելին՝ նկարահանման ժամանակ, որը սփռվեց մամուլում և հեռուստատեսությամբ, այնտեղ ցույց էին տալիս, որ պահունակի մեջ նաև եղել են համապատասխան փամփուշտներ, այսինքն` եթե պատրաստի վիճակում է դա եղել, ցանկացած քննչական փորձառություն կտա դրա պատասխանը, թե քանի վայրկյան էր անհրաժեշտ գոնե մեկ կրակոց արձակելու համար։ Բացարձակ մեկ կրակոց անգամ չի արձակվել, որը, վստահ եմ, իմ ներքին համոզմունքն է նաև, որ չէր կարող ուղղված լինել դեպի Հայաստանի Հանրապետություն կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու դեմ»։
azatutyun.am
- 15:10Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել. հայտարարություն
- 12:10ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
- 13:10Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան
- 12:13Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.