Անտառային ընկույզը շատ օգտակար է սրտի համար ու նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների, կաթվածների ու ինֆարկտների զարգացման հավանականությունը : Այդ մասին հայտնում են ամերիկյան գիտնականները Life Sciences Research Organization-ից:
Խորհուրդ է տրվում օրական ուտել 3-5 ընկույզ և եթե դուք ունեք ուղեղի, սրտի, լյարդի, ստամոքսի եւ երիկամների խնդիր, ապա օգտագործեք օրական 100 գրամ ընկույզ:
Ընկուզենու պտուղներն օգտագործվում են որպես թոքախտի, շաքարային դիաբետի կանխարգելիչ կամ բուժիչ միջոց: Օրինակ` Ավիցենան ծեծած ընկույզը մեղրի հետ օգտագործել է թոքախտի եւ այլ հիվանդությունների բուժման համար: Առհասարակ հին ժամանակներում ընկույզն օգտագործվել է որպես հակաթույն՝ լուրջ թունավորումների ժամանակ:
Գիտական բժշկության մեջ ընկույզից ստացված «Յուգլոն» պատրաստուկը, քսուքը, լուծույթը եւ սուսպենզիան օգտագործվում են ստրեպտոկոկերով եւ ստաֆիլակոկերով ախտահարված մաշկի բուժման դեպքում: Կիրառվում է նաեւ հարթ մաշկի վերնաշերտային հիվանդությունների բուժման համար: Կանաչ պտուղներն օգտագործվում են C վիտամինային խտանյութ ստանալու համար: Տերեւներից ստացված «Կարիոն» պատրաստուկը կիրառվում է գայլախտ հիվանդության ժամանակ:
Ա. Ն. Սինյակովն ընկույզի պատրաստուկներն առաջարկում է օգտագործել դժվար բուժվող խոցերի, այրվածքների, թարախաբշտիկների, ստամոքսային որոշ հիվանդությունների, ներքին արյունահոսությունների, կլոր որդերի եւ մի շարք այլ հիվանդությունների բուժման համար: Ընկույզը նաեւ հիանալի դիետիկ սնունդ է շատ հիվանդությունների դեպքում: Այն տրվում է հիպո- եւ ավիտամինոզի, ինչպես նաեւ՝ երկաթի ու կոբալտի աղերի պակաս ունեցող հիվանդներին: Կերեւներից եփուկ պատրաստելու համար անհրաժեշտ է 250գ տերեւները 1լ ջրում եփել 10 րոպե, լցնել լոգանքի ջրի մեջ եւ օգտագործել: Այն շատ օգտակար է նեյրոդերմիտի, քորի, ցանի, ռախիտի, ինչպես՝ նաեւ կաթնագեղձերի, թութքային, խոցային վերքերի բուժման համար:
Տերեւների թուրմով կարելի է ողողել բերանը` կոկորդի եւ բերանի հիվանդություններից ազատվելու համար: Թուրմ պատրաստելու համար անհրաժեշտ է 100գ թարմ տերեւները 500մլ եռջրի մեջ թողնել 2 ժամ, քամել եւ տաք վիճակում կում-կում խմել` որպես ընդհանուր ամրապնդող միջոց ավիտամինոզի, ինչպես նաեւ՝ որդերի դեմ: Իսկ քսուքը պատրաստելու համար 100գ տերեւները պետք է լցնել 200մլ ձիթապտղի յուղի մեջ, թրմել 10 օր եւ քամել: Այն կարելի է օգտագործել որպես արտաքին գործածման միջոց` մաշկի վերքերի եւ խոցերի բուժման նպատակով: Միայն ալերգիկներին խորհուրդ է տրվում զգույշ լինել ընկույզի հետ, քանի որ այն նաեւ ուժեղ ալերգեն է համարվում:
Մի քանի օգտակար միջոց անգինայի դեպքում
— Վերցնել մեղր, մանանեխ, սպիրտ, արեւածաղկի ձեթ, ալյուր եւ ջուր` մեկական ճաշի գդալ: Այս ամենը լավ խառնել ու թանզիֆի կտորի մեջ լցնելով՝ կապել կոկորդին, իհարկե, վրայից ծածկելով պոլիէթիլենի թաղանթով ու տաք շորով: Այն կարելի է պահել 2 ժամ, այնուհետեւ հանել:
— 2 բաժին մեղրը, 1 բաժին ալոէն, 3 բաժին օղին խառնել իրար, լցնել թանզիֆի վրա ու դնել կոկորդին` նորից փաթաթելով տաք շորով:
Ինքնաբուժությամբ կարելի է զբաղվել միայն այն ժամանակ, եթե այդ պահին հնարավոր չէ բժշկի այցելել, իհարկե, խոսքը կոմպրեսների մասին չէ:
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.