ԱԺ-ում քննարկվում է ԵՏՄ տարածքում ապրանքների տեղափոխման եւ ներմուծման մասին արձանագրությունը վավերացնելու հարցը:
ԵՏՄ-ին առնչվող միջազգային մի համաձայնագրի քննարկման ժամանակ Զ.Փոստանջյանը կոչ արեց դեկտեմբերի 1-ին քաղաքական ու քաղաքացիական անհնազանդություն սկսել Ազատության հրապարակում. մեկ շաբաթ մնալ այնտեղ ու հաղթել. «Մեկ շաբաթ կարելի է չգնալ տուն, մեկ շաբաթ կարելի քաղցած մնալ, կարող ենք, այո՛, ցրտից մրսել»։ Նա առաջարկեց նաև չմուծել կարմիր գծերի ու արագաչափերի տուգանքները:
Զարուհի Փոստանջյանն անդրադարձավ արագաչափերի եւ կարմիր գծերի խնդրին՝ ասելով, որ այդ բիզնեսը պատկանում է Սերժ Սարգսյանի ընտանիքին. «Մենք այդ տուգանքները մուծելով՝ օգնում ենք բիրտ ուժին, որպեսզի նա ավելի ու ավելի մեզ ճնշի»:Գալուստ Սահակյանն անընդհատ միջամտում էր Զարուհի Փոստանջյանի ելույթին՝ հորդորելով մի քիչ էլ նախագծից խոսել։
ՀՀԿ-ական որոշ պատգամավորներ հունից դուրս եկան, երբ Զարուհի Փոստանջյանն անդրադարձավ ՀՀԿ-ական Լեւոն Մարտիրոսյանի հայտարարությանը. «Երբ ՀՀԿ-ական պատգամավորներն ասում են, որ մենք պետք է հանձնենք տարածքներ, սա արդեն ակնհայտ Սերժ Սարգսյանի դավաճան քաղաքականության հայտարարումն է, որին մենք պետք է վերջ տանք»: ՀՀԿ-ական կանանցից մեկը տեղից գոռաց՝ ամո՜թ, Զարուհի Փոստանջյանն էլ արձագանքեց . «Ամոթը ձեզ, որ նպաստում եք արտագաղթին, ամոթը ձեզ, որ հավաքվել եք այստեղ ու պնդում եք» ։ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը բարկացավ, Զարուհին շեղվում էր բուն հարցից։ Վերջինս Զարուհուն առաջարկեց դեղ խմել։
«Մի անգամ գոնե ողջամիտ ելույթ ունեցեք, ձեր ձայնագրությունը, ֆանագրաման, քանի որ միշտ նույնն է, միշտ կտեղադրենք ժողովուրդը կլսի։ Ինչ-որ ժանրային բոլոր հնարավորություններից դուրս ելույթ է »,- նշեց Գալուստ Սահակյանը։
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.