37-ամյա Կարեն Գալստյանն ընդունել է իր մեղավորությունը զեղծարարության սխեմայով միլիոնավոր դոլարներ աշխատելու մեջ, հաղորդում է Los Angeles Times պարբերականը։ Ամերիկահայ գործարարը զեղծարարություններն արել է Գլեդեյլում գտնվող իր Toro Ride ընկերության միջոցով, որը մատուցում է ԱՄՆ-ում լայն տարածում ունեցող այսպես կոչված «կիսովի տաքսի» ծառայություններ:
Այս ծառայությունից օգտվողները հիմնականում իրենց սմարթֆոնների հավելվածների միջոցով պատվիրում են տաքսին և գտնում մոտակայքում գտնվող և իրենց ուղությամբ մեկ այլ պատվեր կատարող մեքենա, որը նրանց արագ և հարմարավետ հասցնում է իրենց ուզած վայրը, իսկ գումարը գանձվում է բոլոր պատվրիատուներից: ԱՄՆ կառավարությունը աջակցում է նման ծառայություններ մատուցողներին` գլխավորապես այն պատճառով, որ դրանք նպաստում են թունավոր արտանետումների նվազմանը:
Կարեն Գալստյանը, օգտագործելով իր ընկերությունը, Verizon-ից խաբեությամբ յուրաքանչյուրը 99 դոլարով ձեռք է բերել 500 դոլար արժողությամբ 30 հազար iPhone` վստահեցնելով, որ դրանք օգտագործվելու են իր ընկերության համար աշխատող վարորդների կողմից և այդպիսով խնայել 13 միլիոն դոլար:
Նա վստահեցրել է, որ իր ընկերությունը 20 միլիոն դոլար է ստացել ներդրողներից և մտադիր է իր ծառայությունների ծածկույթը տարածել երկրով մեկ, սակայն թաքցրել է փաստը, որ մեկ այլ գործով դատական գործնթացում ներգրավված է որպես մեղադրյալ և չի կարողանոալու դա անել։
Վեց ամսվա ընթացքում Գալստյանը ցածր գնով ձեռք բերած հեռախոսները վերավաճառել է միջազգային ընկերություններին, որոնք հեռախոսները ակտիվացրել են Վիետնամում, Իրաքում, Չինաստանում և Սաուդյան Արաբիայում։
Ստացած շահույթով նա ձեռք է բերել մի քանի արժեքավոր անշարժ գույք, այդ թվում` փենթհաուզ համալիր Լաս Վեգասում: Գալստյանն իրեն մեղավոր է ճանաչվել, նաև համաձայնել է հրաժարվել զեղծարար սխեմայի միջոցով ձեռք բերած ամբողջ ունեցվածքից, այդ թվում` բազմաթիվ մեքենաներից և տարբեր քաղաքներում ունեցած անշարժ գույքից, նաև 17 միլիոն դոլարի փոխհատուցում վճարել Verizon-ին: Դատավճիռը կլինի հունվարին:
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.